(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0454.230997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 1997 թ. թիվ 454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը` 11 մարդ:
(1-ին կետն ուժը կորցրել է 04.03.99 թիվ 135 որոշում)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը.
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(նախագահ)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Յու. Գասպարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Գ. Եղիազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Մ. Շիշմանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Վ. Վարդանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
գլխավոր խորհրդական-աշխատակազմի ղեկավար
Հ. Մարգարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության սեփականաշնորհման և
ապապետականացման վարչության պետ
Ա. Սեյրանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կոլեգիայի կազմի մասին» թիվ 283, 1993 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 454, 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի կազմը համալրելու մասին» թիվ 622, 1994 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կոլեգիայի կազմը համալրելու մասին» թիվ 111 որոշումները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 129 որոշումը: