Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2006  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 27.09.12 թիվ 1220-Ն որոշում)

i

040.2094.141205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2005 թվականի N 2094-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի փետրվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 24-ի

N 2094-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման ժամանակ, երբ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկումն անհնար է դառնում օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հետևյալ դեպքերում`

ա) եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի արդյունքում հնարավոր չէ հաշվարկել սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները,

բ) եթե ապահովադիրը կեղծ տվյալներ է մտցնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ հաշվարկելը:

2. Օրենքով սահմանված դեպքում սույն կարգը կարող է կիրառվել նաև հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ձեռնարկատիրական գործունեություն (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) իրականացնող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների հաշվարկման ժամանակ:

3. Սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են, մասնավորապես`

ա) անհատ ձեռնարկատերերի սոցիալական վճարների հաշվարկման համար`

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտները (այդ թվում` նվազեցվող եկամուտները) և ծախսերը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը,

եկամուտների և ծախսերի հաշվառման գիրքը (գրքերը).

բ) նոտարների սոցիալական վճարների հաշվարկման համար`

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտները (այդ թվում` նվազեցվող եկամուտները) և ծախսերը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը,

նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյանը.

գ) աշխատանքային հարաբերություններից բխող սոցիալական վճարների հաշվարկման համար`

գործատուների հրամանները, կարգադրությունները և որոշումները,

վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը (պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը),

գործատուի և վարձու աշխատողների միջև կնքված աշխատանքային գրավոր պայմանագրերը,

վարձու աշխատողների աշխատանքային գրքույկները,

վարձու աշխատողների սոցիալական ապահովության քարտերի պատճենները,

աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկային, հաշվարկավճարային կամ վճարային փաստաթղթերը,

սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը (վճարված ապահովագրական նպաստներ` ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, թաղման) հաստատող փաստաթղթերը (ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, ծննդյան մասին տեղեկանք),

կազմակերպությունների համար` դրամարկղային գիրքը (գրքերը),

պարզեցված հարկ վճարողների համար` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրքը (գրքերը).

դ) աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող սոցիալական վճարների հաշվարկման համար`

աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը,

կատարվող աշխատանքներից (մատուցվող ծառայություններից) եկամուտների հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ, կատարողական ակտ, հաշվարկային տեղեկագիր և այլն) և վճարային փաստաթղթերը (դրամարկղի ելքի օրդեր, ստացական, վճարային հանձնարարագիր, վճարային տեղեկագիր և այլն),

կազմակերպությունների համար` դրամարկղային գիրքը (գրքերը),

պարզեցված հարկ վճարողների համար` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրքը (գրքերը):

4. սույն կարգի 1-ին կետով նախատեսված դեպքերում սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումը կատարվում է հարկային մարմինների կողմից հետևյալ հաջորդականությամբ`

ա) ելակետային չափերի որոշման համար` անհրաժեշտ վերլուծության կատարում.

բ) սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկային համար` ելակետային չափերի որոշում.

գ) ելակետային չափերի հիման վրա սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկում, սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկում և արդյունքների փաստաթղթային ձևակերպում:

5. Սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման փաստաթղթային ձևակերպումն իրականացվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և արտացոլվում (կցվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող համապատասխան ստուգման ակտին:

6. Սույն կարգին համապատասխան սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման համար ելակետային չափերի հաշվարկման մասին որոշումը (եզրակացությունը) ընդունում է առնվազն հարկային տեսչության պետի (վերադաս հարկային մարմնի համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը` ստուգող տեսուչների գրավոր զեկուցագրի հիման վրա:

 

II. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

7. Հարկային մարմիններն ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ օգտագործում են սույն կետում նշված տվյալները (աղբյուրները)` առանձին և (կամ) համատեղ:

Ելակետային չափերի որոշման համար անհրաժեշտ վերլուծության ընթացքում կատարվում է`

ա) գործատուի ակտիվների (գույքի), համախառն եկամտի (հասույթ, իրացման շրջանառության), արտադրության (ծառայությունների, աշխատանքների) ծավալների որոշում և այդ ծավալներն իրականացնելու համար «մարդ-ժամ» ցուցանիշի որոշում` գործող նորմատիվների հիման վրա (նշված ծավալների որոշումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 580 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգին համապատասխան).

բ) գործատուի կողմից ընդունված (ներկայացված, հրապարակված, տրամադրված, տեղեկացված) հետևյալ տվյալների վերլուծություն`

գործատուի կողմից ընդունված նախահաշիվներով (մասնավորապես` շինարարական), կոնցեսիայի կամ մրցույթի (տենդերի) պայմաններով նախատեսված ԱՎՈՒՄ-ի (աշխատողների թիվը, միջին աշխատավարձը և այլն),

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,

գործատուի կողմից հրապարակված գովազդի (այդ թվում` «Ինտերնետ» կապի միջոցով) տվյալների,

գործատուի կողմից հիմնադիրներին (մասնակիցներին) տրամադրված հաշվետվության (այդ թվում` կառավարչական) և այլ տեղեկությունների տվյալների,

գործատուի կողմից հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարությունների և տեղեկությունների տվյալների.

գ) օրենքով սահմանված կարգով գույքագրման և չափագրման (խրոնոմետրաժի) արդյունքների վերլուծություն` հաշվի առնելով գործատուի գործունեության առանձնահատկությունները (մասնավորապես, սեզոնայնությունը, ժամանակավոր բնույթը, իրականացման բնակլիմայական պայմանները, շուկայի առաջարկի ու պահանջարկի գործոնը, ցիկլերը).

դ) օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների վերլուծությունը մասնավորապես`

այլ ապահովադիրների կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների, որոնք վերաբերվում են տվյալ գործատուին,

գործատուի աշխատողներից (այդ թվում` վարձու աշխատողներից) ստացված հայտարարությունների և բացատրությունների,

իրավասու պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության` տարբեր ոլորտներում (բնագավառներում) վարձու աշխատողների թվի և միջին աշխատավարձի մակարդակի, ներմուծման ծավալների, առանձին ծախսերի (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի) չափի վերաբերյալ,

գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային տեսչություններից և այլ լիազոր մարմիններից տրամադրված տեղեկատվության` այդ երկրներում գործատուի իրականացրած գործունեության (գործարքների) վերաբերյալ.

ե) նախորդ հաշվետու (այդ թվում` ստուգված) ժամանակաշրջաններում տվյալ գործատուի մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում (հաշվի առնելով գների և արտարժույթի փոխարժեքների փոփոխությունները)`

մեկ աշխատողին բաժին ընկնող համախառն եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը),

միջին ԱՎՈՒՄ-ը,

համախառն եկամտում (հասույթ, իրացման շրջանառություն) կամ ընդհանուր նյութածախսերում ԱՎՈՒՄ-ի և սոցիալական վճարների տեսակարար կշիռները.

զ) համանման պայմաններում (կոնկրետ ճյուղում կամ ոլորտում, նմանատիպ բնակավայրում կամ ներբնակավայրային նույն գոտում) գործող այլ գործատուների մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում`

մեկ աշխատողին բաժին ընկնող համախառն եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը),

միջին ԱՎՈՒՄ-ը,

համախառն եկամտում (հասույթ, իրացման շրջանառություն) կամ ընդհանուր նյութածախսերում ԱՎՈՒՄ-ի և սոցիալական վճարների տեսակարար կշիռները:

8. Սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը` աշխատողների (այս թվում` վարձու աշխատողների) թվի և ԱՎՈՒՄ-ի իրական չափերի որոշումն է:

Սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը ներառում է կատարված վերլուծության արդյունքների ամփոփումը` առաջնահերթությունը վերապահելով սույն կարգի 7-րդ կետի «ա»-»դ» ենթակետերով նախատեսված մեթոդների կիրառմանը: Այդ մեթոդների կիրառման անհնարինության դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ կետի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված մեթոդները` պակասեցնելով ստացված արդյունքները (սոցիալական վճարները) 20 տոկոսով:

Տարբեր տվյալների (աղբյուրների) կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում հարկային մարմինն այլ տվյալների (աղբյուրների) օգտագործման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված տվյալներով (աղբյուրներով) կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:

9. Ելակետային չափերի հիման վրա սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումն ու արդյունքների փաստաթղթային ձևակերպումը ներառում է`

ելնելով աշխատողների (այդ թվում` վարձու աշխատողների) թվի և ԱՎՈՒՄ-ի չափերից` սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկումը ու փաստաթղթային ձևակերպումը,

ելնելով հաշվարկված սոցիալական վճարների օբյեկտներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումը և փաստաթղթային ձևակերպումը:

10. Սույն կարգի 7-9-րդ կետերի դրույթները վերաբերվում են նաև այն դեպքերին, երբ օրենքներով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՅՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

11. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 580 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգին համապատասխան որոշված (հաշվարկված) համախառն եկամտից (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերից ելնելով:

12. Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված համախառն եկամտի (բացառությամբ` նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերի տարբերությունից սոցիալական վճարների պարտավորությունները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2005
N 2094-Ն
Որոշում