Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎ ...

14.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.2005  -ից մինչեւ   14.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 07.04.11 թիվ 52-Ն հրաման)

i

106.0184.091105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         11           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605426

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հոկտեմբերի 2005 թվականի N 184-Ն

 

i

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման հանձնաժողով, հետևյալ կազմով`

 

    Ռուխկյան Լևոն          Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                           նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Բաղիյան Գրիշա          Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                           նախարարության աշխատակազմի անասնաբուժական

                           պետական տեսչության պետ

 

    Աղաջանյան Անուշավան    Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                           նախարարի գլխավոր խորհրդական

 

    Գրիգորյան Կարինե       Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                           նախարարության աշխատակազմի իրավաբանական

                           վարչության պետ

 

    Հակոբյան Հովհաննես     Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                           նախարարության աշխատակազմի անասնաբուծության և

                           տոհմային գործի վարչության պետ

 

Հովհաննիսյան Հովհաննես Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

և հաշվապահական հաշվառման վարչության պետ

 

    Վարդանյան Արմեն        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                           նախարարության անասնաբուժական պետական տեսչության

                           գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):

 

3. Աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ Գ. Բաղիյանին`

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն` յոթնօրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2005 թ. հոկտեմբերի 19-ի

N 184-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների, ախտորոշիչ միջոցների (այսուհետ` անասնաբուժական դեղամիջոցներ) արտադրության լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման գործընթացը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդրին համապատասխան` իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) տալիս է եզրակացություն անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին,

բ) քննարկում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման հայտերը, ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը,

գ) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիայի տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ կայացնում է համապատասխան որոշում` միջնորդելով պատասխանատվության միջոցների կիրառման համար, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին,

դ) ներկայացնում է առաջարկություններ անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

6. Հանձնաժողովի իրավասության հարցերը քննարկվում են նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի (այսուհետ` հրավիրված անձ):

9. Քննարկմանը հրավիրված անձը քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:

Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հայտի մասին տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցով (այսուհետ` նախարարություն) նիստի օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:

10. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը: Հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

11. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չէ հայտը չքննարկելու կամ հայտը մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով կամ քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

12. Հրավիրված անձը իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:

Դռնփակ են քննարկվում այն հարցերը, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ և պաշտոնատար այլ անձինք:

14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո, առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում գտնվում են հանձնաժողովի անդամները:

15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում է`

ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,

բ) հանձնաժողովի կազմը,

գ) քննարկվող հարցի բովանդակությունը,

դ) քննարկմանը մասնակցող անձանց մասին տեղեկությունները,

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,

ը) ընդունված որոշման կամ եզրակացության հրապարակման մասին տեղեկությունները:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը,

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

բ) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ,

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

դ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,

ե) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,

զ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հրավիրված անձին:

19. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:

21. Հանձնաժողովի անդամները նշանակվում են և նրանց լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:

22. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
19.10.2005
N 184-Ն
Հրաման