(ուժը կորցրել է 03.03.1998թ թիվ 01/15 հրաման)
i
310.0705.040997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 1997 թ. թիվ 705
i
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ԹԻՎ 705 ՀՐԱՄԱՆՈՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«11» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ. «15» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
_____________ ___________________
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
«05» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ. «06» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
_______________ ___________________
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթները:
ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը հայտնում են.
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի ավելացված արժեքի հարկից ազատվում են.
1. Մանկական սննդի իրացումը.
Մանկական սնունդ է համարվում այն մթերքը, որի արտադրության նորմատիվ փաստաթղթերում (ստանդարտ տեխնիկական պայմաններ) նշված է, որ այդ մթերքը նախատեսվում է որպես մանկական սնունդ օգտագործելու համար: Չափածրարված մանկական սննդի պիտակի կամ փաթեթվածքի վրա պարտադիր պետք է նշված լինի, որ այն նախատեսված է մանուկների օգտագործման համար: Մանկական սնունդը կարող է լինել պտղահատապտղային, բանջարամրգային, բանջարամսային, բանջարեղենային, կաթնային, կաթնաալրային, սպիտակուցաձավարային պահածոների, խտածոների և չոր խառնուրդների, խույսերի տեսքով: Մասնավորապես, մանկական սնունդ արտադրվում է ԳՈՍՏ 15849-89, ԳՈՍՏ 21831-76 միջպետական ստանդարտներով:
2. Անասնաբուժական դեղամիջոցների իրացումը.
Անասնաբուժական դեղամիջոցներ են համարվում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման իմունակենսաբանական, բուսական, քիմիադեղագործական և այլ նյութերը, պատրաստուկները և լրացակերերը, որոնք խմբավորված են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» «2308», «2938», «2941», «3002», «3004» ծածկագրերում` բացի մարդկանց համար նախատեսված դեղամիջոցներից:
Անասնաբուժական նպատակով օգտագործվող առանձին դեղամիջոցների տուփերի, սրվակների վրա կամ կից հրահանգում նշվում է` «Միայն անասնաբուժական նպատակների համար» հիշեցումը:
3. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացումը:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատներ համարվում են միջատասպան (ինսեկտցիդ), տզասպան (ակարիցիդ), սնկասպան (ֆանիգիցիդ), նեմատոդասպա, մկնասպան (ռոդենտիցիդ) պատրաստուկները, բիոպրեպարատները, հերբիցիդները և աճը կարգավորողները, որոնք խմբավորված են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» «3808» կոդի տակ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների որոշ խմբերի (պեստիցիդներ) ցուցակը բերված է ԳՈՍՏ 19856-86 միջպետական ստանդարտում:
Մասնավորապես, ավելացված արժեքի հարկից ներկայումս ազատվում են ստորև բերված ցանկում նշված թունաքիմիկատները.
ՑԱՆԿ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ
1. Ակտելիկ 55. Պոլիկարբացին
2. Ամբուշ 56. Ռիդոմիլ
3. Անտիո 57. Սաբրոլ
4. Ապոլլո 58. Սկոր
5. Ապլաուդ 59. Սումիլեքս
6. Արրիվո 60. Տիազոն
7. Բազուդին 61. Տիլտ
8. Բենզոֆոսֆատ 62. Տոլոնիտ
9. ԲԻ-58 63. Տուբարիտ
10. Վոլատոն 64. Ֆունդազոլ
11. Վոֆատոքս 65. Ագրոցիդ
12. Դեցիս 66. Ագրոմետրին
13. Դնոկ 67. Բերետ
14. Դուրսբան 68. ՏՄՏԴ
15. Զոլոն 69. Վիտավաքս
16. Կառատե 70. Վիտատիուրամ
17. Կարբոֆոս 71. Սումի-8
18. Մավրիկ 72. Տիգամ
19. Մետաֆոս 73. Սումիլեաքս
20. Նեորոն 74. Տեկտո
21. Նիսսորան 75. Ֆենորամ
22. Նուրել 76. Ավադեքս
23. Օմայթ 77. Բանվել
24. Սանմայթ 78. Բազագրան
25. Սումի-ալֆա 79. Բաստան
26. Սումիտիոն 80. Գեզագարդ
27. Սումիցիդին 81. 2,4դ-ամին. աղ
28. Տալստար 82. Գրանստար
29. Տիոդան 83. Դուել
30. Ֆաստակ 84. Զենկոր
31. Ծծմբի թրջվող փոշի 85. Իլլոքսան
32. Ծծումբ աղացած 86. Պրոմետրին
33. Ֆոզալոն 87. Ռաունդապ
34. Ֆյուրի 88. Ստոմպ
35. Ֆուրադան 89. Տարգա
36. Խոստակվիկ 90. Տետրալ
37. Ցիմբուշ 91. Տոտրիլ
38. Շերպա 92. Տրեֆլան
39. Տոցպազ 93. Ֆենագոն
40. Մարշալ 94. Ուտալ
41. Ավիկսիլ 95. Տրոֆի
42. Ակրոբատ 96. Ֆենազոն
43. Ալտո 97. Ֆուրորե
44. Արցերիդ 98. Ֆյուզիլադ
45. Արչեր 99. Խոմեցին
46. Վայլետոն 100. Գլիֆտոր
47. Բենլաթ 101. Ցինկի ֆոսֆատ
48. Բերստան 102. Գետերոֆոս
49. Բրոմմեթիլ 103. Գետերոաուքսին
50. Դազոմետ 104. Կիր
51. Կարբատիոն 105. Տուր
52. Պղնձարջասպ 106. Լանիրատ
53. Օքսիխոմ 107. Կլերատ
54. Պլանտֆաքս 108. Շտորմ
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացման ժամանակ հաշիվ-ֆակտուրա կամ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում դրանցում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը:
4. Արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:
«Գյուղատնտեսական արտադրանք» հասկացության մեջ ընդգրկվում են նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977 թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի «Բուսաբուծության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության արտադրանք» և «Կենդանաբուծության արտադրանք» խմբավորումների մեջ մտնող հետևյալ ծածկագրերով ապրանքախմբերը.
97 1000 - հացահատիկային և հացահատիկաոլոռային կուլտուրաներ
97 2000 - տեխնիկական կուլտուրաներ
97 3000 - պալարապտղային, բանջարային, բոստանային կուլտուրաներ
և փակ գրունտի արտադրանք
97 4000 - դաշտային մշակման կերային կուլտուրաներ
97 5000 - կերարտադրության այլ արտադրանք
97 6000 - պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և
ծաղկաբուծության արտադրանք
97 7000 - ծառերի և թփերի սերմեր, սերմեր պտուղներում
97 8000 - ծառերի և թփերի սածիլներ
97 9000 - ծառերի և թփերի տնկիներ
98 1000 - անասնաբուծության արտադրանք
98 2000 - խոզաբուծական արտադրանք
98 3000 - ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանք
98 4000 - թռչնաբուծության արտադրանք
98 5000 - ձիաբուծության, էշերի և ջորիների արտադրանք
98 6000 - եղջերվաբուծության ու ուղտաբուծության արտադրանք
98 7000 - ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և
որսորդական տնտեսության արտադրանք
98 8000 - ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության,
արհեստական սերմնավորման արտադրանք
Նշված ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակների մանրամասն ցանկը տրված է վերը նշված դասակարգիչներում:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքը դրա անմիջական արտադրողին պատկանելու փաստի հիմնավորման համար հիմք են ընդունվում.
ա) գյուղացիական տնտեսությունների, ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռներեցների, այգեգործական ընկերությունների անդամների), կազմակերպչա-իրավական տարբեր տիպի ձեռնարկությունների համար`
1. Հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը, (կամ ժամանակավոր վկայականը) կամ հողի վարձակալության վերաբերյալ պայմանագրերի կամ այգեգործական հողատարածքի տրամադրման վերաբերյալ այն հատկացնող ձեռնարկության կողմից տրված փաստաթղթի պատճեն: Կենդանաբուծության դեպքում` արտադրական տարածքի առկայությունը հաստատող փաստաթուղթ:
2. Տեղեկանք գյուղատնտեսական արտադրանքի արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տրված ըստ գործունեության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (գյուղապետ, թաղապետ) կամ այգեգործական ընկերության նախագահի կողմից: Տեղեկանքի ձևը բերվում է սույն հրահանգի հավելվածում:
Արտադրանք իրացնողի մոտ, իրացման պահին, պետք է առկա լինեն նշված երկու փաստաթղթերը:
բ) գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և ձեռնարկությունների գյուղատնտեսական արտադրանք արտադրող ու ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտ չհամարվող օժանդակ տնտեսությունների համար`
համապատասխան հիմնավորող սկզբնական հաշվապահական փաստաթուղթը (հաշիվ-ֆակտուրա, բեռնառաքման ապրանքագիր և այլն):
ՀԱՎԵԼՎԱԾ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 ԵՎ 7
ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԻ
ՏԵՂԵԿԱՆՔ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
199 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Տրվում է _____________________________________________________________
ձեռնարկության անվանումը կամ ֆիզիկական անձի անուն, ազգանունը
առ այն, որ նա ____________________________________________________________
բնակավայրի այգեգործական ընկերության անվանումը
սեփականության իրավունքով, վարձակալական հիմունքներով, մշտական
__________________________________________________________________________
անհրաժեշտ է ընդգծել
օգտագործման իրավունքով
__________________________________________________________________________
մշակում է ________ հեկտար հողատարածք հետևյալ հողատեսքերով
այդ թվում
1. վարելահող _________ հեկտար _______________________________________
նշել կուլտուրաների խումբը և մշակվող
__________________________________________________________________________
տարածքը
__________________________________________________________________________
2. այգի _____ հեկտար ________________________________________________
նշել կուլտուրայի անվանումը և մշակվող տարածքը
__________________________________________________________________________
3. խոտհարք __________________________________________________________
զբաղվում է կենդանաբուծությամբ և ունի ____________________________________
__________________________________________________________________________
նշել կենդանու տեսակը և գլխաքանակները (մեղվաբուծության դեպքում` փեթակների
__________________________________________________________________________
թիվը, ձկնաբուծության, շերամապահության դեպքում` չի լրացվում) տեղեկանք տալու
__________________________________________________________________________
օրվա դրությամբ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ընտանիքի կազմը __________________________________________________
ձեռնարկության համարը լրացվում է իրացումը
(վաճառքը) իրականացնելու համար լիազորված անձանց
անուն, ազգանունը և անձնագրային տվյալները
_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________
Տեղական ինքնակառավարման մարմնի
ղեկավար (գյուղապետ, թաղապետ) կամ
այգեգործական ընկերության նախագահ
(ստորագրություն)
Կ.Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04» 09 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970048