Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ...

15.11.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.11.2005  -ից մինչեւ   15.11.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 01.11.07 թիվ 1263-Ն որոշում)

i

040.1837.141105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1837-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների` սահմանվածից ավելի բարձր աշխատավարձ` պահպանելով պաշտոնային դրույքաչափերի միջև եղած հարաբերակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին վճարել 2005 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող և սույն որոշման հավելվածով սահմանված դրույքաչափերի տարբերությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1837-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

__________________________________________________________________________

            Պաշտոնների անվանումները                              Գումարը

                                                                 (դրամ)

__________________________________________________________________________

                       1                                            2

__________________________________________________________________________

 ՀՀ ոստիկանության պետի խորհրդական                                74000.0

 

 Վարչության պետի տեղակալ                                         39000.0

 

Բաժնի պետ, ֆինանսական մասի պետ, գլխավոր էներգետիկ, գլխավոր

 մեխանիկ, տեղամասի պետ                                           36000.0

 

 Բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ                             35000.0

 

 Առաջատար մասնագետ                                               34000.0

 

 Վարիչ` ընդունարանի, կաբինետի, լաբորատորիայի                     32000.0

 

Մասնագետ` ինժեներ, մեխանիկ, խմբագիր, նկարիչ, բժիշկ, տնտեսագետ,

 հաշվապահ, էներգետիկ, իրավախորհրդատու                            30000.0

 

 Ավագ տեսուչ, քարտուղարության պետ                                26000.0

 

 Տեսուչ, պատասխանատու քարտուղար, ավագ բուժքույր                  25000.0

 

 Մեթոդիստ, դաստիարակ, ուսուցիչ, պրովիզոր                         23000.0

 

Մերսող, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ, բուժական

 ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական                22000.0

 

 Ավագ` անձնագրավար, խոհարար, գեղարվեստական մասի ղեկավար          21000.0

 

Գանձապահ, պահեստապետ, ֆոտոլաբորատորիայի, բաղնիքի, տնտեսության, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան, արհեստանոցի վարիչ, ավտոտնտեսության պետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, աշխղեկ, ավագ օպերատոր, դիսպետչեր, պարետ, ատամնատեխնիկ, բուժմատենավար, կրտսեր բուժքույր, քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր-հիվանդապահ, ավագ` հաշվառող,

 գործավար, խմբի պետ                                              20000.0

 

Վարպետ, օպերատոր, մառանապետ, խոհարար, տնտեսվար, գործավար, արխիվագետ, հաշվառող, ավագ` հրաձիգ, գրադարանավար, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր, վարորդ, ռեժիսոր, կինոմեխանիկ, նկարիչ-ձևավորող, ադմինիստրատոր, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող,

 հյուսն                                                          19000.0

 

Առաքիչ, ցրիչ, հանդերձապահ, վերելակավար, հավաքարար և այլ

 սպասարկող անձնակազմ, պահակ, հրաձիգ                              18000.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2005
N 1837-Ն
Որոշում