(ուժը կորցրել է 16.02.98 թիվ 103 որոշում)
i
041.0408.290897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 1997 թ. թիվ 408
i
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՆՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1999 թվականը տարեցների միջազգային տարի հռչակելու կապակցությամբ նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
(նախագահ)
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
առաջին տեղակալ (նախագահի տեղակալ)
Ա. Ստեփանյան - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված
ուժերի վետերանների միության խորհրդի
նախագահի պաշտոնակատար
Գ. Ղարիբջանյան - ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական,
առողջապահության և բնության պահպանության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ - գլխավոր գանձապետ
Կ. Չեկալովիչ - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ
Գ. Սայադյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Պ. Բոշնաղյան - ՀՀ պատերազմի և զինված ուժերի
վետերանների կոմիտեի նախագահ
Հ. Հովհաննիսյան - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ
Ն. Հակոբյան - Հայաստանի կանանց միության նախագահ
Ա. Ալեքսանյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային
խմբի գլխավոր մասնագետ
Հ. Շարբաթյան - Հաշմանդամների հայկական ընկերության
նախագահ (հանձնաժողովի քարտուղար)
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել միջոցառումների պլան` տարեցների միջազգային տարին հանրապետությունում կազմակերպված անցկացնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` պատերազմի, աշխատանքի ու զինված ուժերի վետերանների կազմակերպությունների, հաշմանդամների հայկական ընկերության և համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ստեղծել համանուն հանձնաժողովներ` տարեցների միջազգային տարվան նախապատրաստվելու համար: