Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ...

10.05.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.10.1997  -ից մինչեւ   10.05.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 19.04.99 թիվ 230 որոշում)

i

040.0354.260897

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 1997 թ. թիվ 354

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 278 և 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի թիվ 278 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 9 որոշումները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

26-Ի ԹԻՎ 354 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (արտադրանքի) և այլ առարկաների (այսուհետև` ապրանքներ) համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը:

2. Հայաստանի հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ներմուծող) կողմից ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը վճարվում է ներմուծողի ընտրությամբ հետևյալ կարգով`

ա/ մինչև ներմուծումը` կանխավճարի ձևով.

բ/ անմիջապես ներմուծման պահին (մաքսային ձևակերպումների ժամանակ).

գ/ ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում, եթե մաքսային ձևակերպման ժամանակ ակցիզային հարկի և (կամ) ավելացված արժեքի հարկի վճարման համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած չափանիշները բավարարող բանկի կողմից տրված երաշխիքային նամակ:

4. «Ժամանակավոր ներմուծում», «Մաքսային պահեստ», «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Նշված մաքսային ռեժիմներով նախկինում հայտարարագրված ապրանքները «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրման դեպքում ներմուծողը պարտավոր է ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ վճարել սույն կարգի 3-րդ կետի համաձայն` վերահայտարարագրման ժամանակ կամ դրա մասին հայտնի դառնալու օրվանից տասը օրվա ընթացքում:

i

5. Ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.1997
N 354
Որոշում