Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱ ...

15.10.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.11.2005  -ից մինչեւ   15.10.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 22.09.11 թիվ 1360-Ն որոշում)

i

040.1795.081105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1795-Ն

 

«ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերում հայկական կողմից համաձայնագրերի իրականացման գործում իրավասու մարմին նշանակելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նշված փաստաթղթերի ստորագրումից հետո դրանց իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրային տվյալների բանկից համապատասխան տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2005
N 1795-Ն
Որոշում