Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱ ...

11.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.1997  -ից մինչեւ   11.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.08 թիվ 146-Ն հրաման)

i

118.0268.260897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆ

 

7 օգոստոսի 1997 թ. թիվ 268

 

ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատում եմ

 

«Հաշվեգրման մեթոդով իրացումից հասույթի ճանաչման պահի մասին» հրահանգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ

 

«7» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

ԹԻՎ 268 ՀՐԱՄԱՆՈՎ

 

i

ՀՐԱՀԱՆԳ

 

ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետի:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն հրահանգը հրապարակվում է ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 72-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթի ճանաչման պահը գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահով որոշելու վերաբերյալ դրույթի կատարումն ապահովելու նպատակով:

1.2 Հաշվեգրման մեթոդով արտադրանքի, ապրանքների, ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների (հետագայում` ապրանքներ) աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահով, անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:

1.3 Սույն հրահանգը կիրարկվում է 1997 թվականի հուլիսի 1-ից հետո առաքված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների նկատմամբ:

 

2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԸ

 

2.1 Ապրանքների իրացումից հասույթի ճանաչման պահը մատակարարից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահն է, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում: Ներքոթվարկյալ յուրաքանչյուր պայմանի դեպքում իրացումից հասույթը համապատասխանաբար ճանաչվում է.

ա) եթե իրականացվում է կոնսիգնացիոն (ստացողը ստանձնում է վաճառել ապրանքները մատակարարի անունից), կոմիսիոն վաճառք (ստացողը ստանձնում է վաճառել ապրանքներ իր անունից), ապա մատակարարի կողմից իրացումից հասույթը ճանաչվում է երրորդ կողմին դրանց հանձնման պահին,

բ) եթե մատակարարը պարտավորվում է տեղակայել առաքված ապրանքները, ապա իրացումից հասույթը ճանաչվում է այդ աշխատանքների ավարտման պահին,

գ) եթե առաքված ապրանքները գնորդն ընդունելու է տեխնիկական փորձաքննության ենթարկելուց հետո, ապա իրացումից հասույթը ճանաչվում է այդ աշխատանքների ավարտման պահին,

դ) եթե իրականացվում է արտադրանքի հետաձգված տեղափոխումով գործարք (գնորդի խնդրանքով առաքումը հետաձգվում է` դրանք ի պահ թողնելով մատակարարի մոտ), ապա իրացումից հասույթը ճանաչվում է գնորդի կողմից ըստ հաշիվների պարտավորությունն ընդունելու պահին,

ե) եթե սույն կետի ա) - դ) ենթակետերում նշված պայմաններից ոչ մեկը առկա չէ, ապա իրացումից հասույթը ճանաչվում է ապրանքները որևէ վայրում գնորդին հանձնելու պահին:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԸ

 

3.1 Աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթը ճանաչելու նպատակով, սույն հրահանգի սահմաններում աշխատանքներն ու ծառայությունները դասակարգվում են.

* ժամկետային` երբ աշխատանքների և ծառայությունների ավարտման ժամկետը սահմանափակված է.

* անժամկետ` երբ ծառայության ավարտման ժամկետը սահմանափակված չէ:

3.2 Ժամկետային բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում իրացումից հասույթը ճանաչվում է դրանց ավարտման և պատվիրատուի կողմից ընդունման պահին: Ընդ որում, երբ պայմանագրով նախատեսվում է աշխատանքների և ծառայությունների առանձին փուլերի ընդունում պատվիրատուի կողմից, տվյալ փուլի իրացումից հասույթը ճանաչվում է աշխատանքների և ծառայությունների այդ փուլի կատարման և պատվիրատուի կողմից ընդունման պահին:

3.3 Կազմակերպությունները, իրենց հայեցողությամբ, ժամկետային բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում իրացումից հասույթը կարող են ճանաչել դրանց սկզբին հաջորդող ամսվանից սկսած` հավասարաչափ ըստ ամիսների:

3.4 Անընդհատ բնույթի ծառայությունների մատուցման (մատակարարման) դեպքում իրացումից հասույթը ճանաչվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կամ պայմանագրով նախատեսված վճարման ժամկետներին` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«26» 08 1997 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970045

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.08.1997
N 268
Հրաման