(ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-197-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«26» սեպտեմբերի 1995 թ. Ն-024-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի 42 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնակության համար քաղաքացիներին հատկացվող բնակելի տարածության բարեկարգվածության աստիճանը, ելնելով բնակավայրի պայմաններից, սանիտարական և տեխնիկական պահանջներից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հատկացվող բնակելի տարածությունները պետք է գտնվեն տվյալ բնակավայրի սահմաններում:
Չի թույլատրվում 4-րդ կարգի վթարային և խարխուլ տներում, բարաքներում, նկուղներում և բնակության համար չհարմարեցված այլ շինություններում ազատված բնակելի տարածությունների բնակեցում, ինչպես նաև բնակեցում այն տներում, որոնք ենթակա են քանդման կամ ոչ բնակելի տարածության փոխադրման»:
2. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: