(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993թ. Հ.Ն-0887-I
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
ՀՈԴՎԱԾ 2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, լուսավորության և բարձրագույն կրթության ու գիտության նախարարությունների կողմից:
ՀՈԴՎԱԾ 3. Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Անանիա Շիրակացու մեդալից հետո: