Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.11.2005  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

030.0189.281005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ և 103-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում.

ա) դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության` 10 մլն դրամ հայցագինը գերազանցող, բարդ գործերով, մի քանի պետական մարմինների կողմից կամ պետության կենսական շահերին առնչվող հայց ներկայացվելու, ինչպես նաև պետության գույքային շահերին առնչվող` ընդդեմ պետական մարմինների ներկայացված նույնաբնույթ հայցի (հակընդդեմ հայցի) և դրանց քննության արդյունքների մասին հաղորդում` եռօրյա ժամկետում,

բ) անհրաժեշտության դեպքում, հայց հարուցելու միջնորդություն` մինչև սույն կետի «ա» ենթակետում նշված բնույթի հայց ներկայացնելը,

գ) հաշտության համաձայնության պայմանները` նախքան պետության գույքային շահերին առնչվող քաղաքացիական գործերով հաշտության համաձայնություն կնքելը,

դ) պետության գույքային շահերին առնչվող, սակայն առանց պետական համապատասխան մարմնի մասնակցության քննված գործերով կայացված դատական ակտերի վերաբերյալ տեղեկություններ` եռօրյա ժամկետում`:

2. Պետական մարմնի մասնակցությամբ վարչական վարույթի կամ ոչ գույքային այլ բնույթի դատավարության ընթացքում պետության նկատմամբ սույն հրամանագրի 1-ին կետի պահանջները բավարարող գույքային պահանջ ներկայացվելու, ինչպես նաև սկսված գույքային բնույթի քաղաքացիական գործերով դատաքննության ընթացքում նույն կետի պահանջները երևան գալու դեպքերում պետական մարմինը պարտավոր է դատարանին միջնորդել հայտարարելու ընդմիջում և սույն հրամանագրի 1-ին կետին համապատասխան իրազեկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ստացված հաղորդումների քննարկման արդյունքների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին իրազեկում է տասնօրյա ժամկետում, իսկ դատական ակտերի բողոքարկման հարցը քննարկելու դեպքում` մեկամսյա ժամկետում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

28 հոկտեմբերի 2005 թվականի

ՆՀ-189-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.10.2005
N ՆՀ-189-Ն
Հրամանագիր