Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.08.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.10.2005  -ից մինչեւ   30.08.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 29.08.11 թիվ 809-Ա որոշում)

i

041.0794.131005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2005 թվականի N 794-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`

1. Սահմանամերձ տարածաշրջանների ականապատված տարածքների հետախուզման, հումանիտար ականազերծման և դրանք տնտեսական շրջանառության մեջ դնելու հետ կապված աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև շահառու համայնքների բնականոն գործունեությունը կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) հիմք ընդունելով Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կողմից ընդունված Հայաստանի ականազերծման (հակաականային) ծրագիրը` երկամսյա ժամկետում մշակել սահմանամերձ տարածաշրջանների ականապատված տարածքների հետախուզման, հումանիտար ականազերծման, դրանք տնտեսական շրջանառության մեջ դնելու հետ կապված աշխատանքների կազմակերպման և շահառու համայնքների բնականոն գործունեության 2005-2007 թվականների միջոցառումների ծրագիրը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

բ) ձեռնարկել միջոցներ` դոնոր կազմակերպությունների ներգրավման համար.

գ) յուրաքանչյուր տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` ցուցաբերել համակողմանի աջակցություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի հոկտեմբերի 13-ի

N 794-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ, ԴՐԱՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Տերտերյան               - ՀՀ տարածքային կառավարման և  

                                 ենթակառուցվածքների գործունեությունը

                                 համակարգող նախարարի տեղակալ, ՄԱԶԾ-ի

                                 համագործակցության «Ժողովրդավարական

                                 կառավարում» ծրագրերի խմբի ազգային տնօրեն

                                 (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

    Ռ. Ալավերդյան              - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ս. Գալստյան                - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ա. Մինասյան                - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի

                                 նախարարի տեղակալ

    Վ. Ադոյան                  - ՀՀ պաշտպանության նախարարության վարչության

                                 պետ

    Ս. Թովմասյան               - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

                                 կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

    Ա. Թանանյան                - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                                 արտակարգ իրավիճակների վարչության պետի

                                 տեղակալ

    Ս. Բարսեղյան               - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

    Ս. Խաչատրյան               - ՀՀ Սյունիքի մարզպետ

    Ա. Ղուլարյան               - ՀՀ Տավուշի մարզպետ

    Ս. Սարգսյան                - ՀՀ Վայոց ձորի մարզպետ

    Ա. Գրիգորյան               - Միավորված ազգերի կազմակերպության

                                 Զարգացման ծրագրի ղեկավար

                                 (համաձայնությամբ)

    Հ. Սոխակյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                                 կառավարման և տեղական ինքնակառավարման

                                 վարչության առաջատար մասնագետ

                                 (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2005
N 794-Ա
Որոշում