(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 208-Ն որոշում)
i
600.0081.140705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2005 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 52-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի «Կենսաբանական զանգվածից արտադրվող էլեկտրական էներգիայի առավելագույն սակագինը սահմանելու մասին» N 52-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) վերնագրում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը» բառերով.
բ) նախաբանից հանել «և 17-րդ հոդվածի ա)» բառերը և «կենսազանգվածի» բառից առաջ այն լրացնել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով:
2. Սահմանել, որ կենսաբանական զանգվածից արտադրվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: