Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ...

11.02.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.10.2005  -ից մինչեւ   11.02.2012  -ը:
 
(ուժը կորցրել է 28.12.11 թիվ 225-Ն հրաման)

i

102.0046.120905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205365

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

8 սեպտեմբերի 2005 թվականի թիվ ՔՀ-46-Ն

«ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման» կարգը (հավելվածներ 1, 1/1, 1/2, 1/3 և 1/4) կցվում են:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ ՔՀ-46-Ն հրամանով

ԿԱՐԳ

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է հանրային աշխատանքների, ուղղիչ աշխատանքների, որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացը և պայմանները:

2. Հանրային աշխատանքների, ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ կրող դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման գործընթացն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման տարածքային բաժանմունքները (այսուհետ` տարածքային բաժանմունք):

3. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

4. Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը և այդ գործունեության արդյունքների վերլուծությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը:

ԳԼՈՒԽ 2.
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

5. Դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը քննարկելու համար պարտադիր են հետևյալ պայմանները`

ա) դատապարտյալի` օրենքով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելը,

բ) դատապարտյալի գրավոր համաձայնությունը,

գ) դատապարտյալի դրական բնութագիրը,

դ) տույժ չունենալը:

6. Դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման համար հաշվի են առնվում նրա հետ իրականացված սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ուղղման միջոցների ներգործության արդյունքները:

ԳԼՈՒԽ 3.
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7. Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը` հանձնաժողովային կարգով, որը պատասխանատու է այդ գործընթացը սույն կարգին համապատասխան իրականացնելու համար:

Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնելու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով ստեղծվում է հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) հանձնաժողովի նախագահ` քրեակատարողական հիմնարկի պետ,

2) հանձնաժողովի նախագահի տեղակալ` սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների գծով հիմնարկի պետի տեղակալ,

3) հանձնաժողովի քարտուղար` կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ (կամ խմբի ղեկավար),

4) հանձնաժողովի անդամներ`

ա) անվտանգության ապահովման գծով պետի տեղակալ,

բ) սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

գ) բուժծառայության բաժնի պետ:

Հանձնաժողովի նախագահի հրամանով հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև քրեակատարողական այլ ծառայողներ:

8. Հանձնաժողովը յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ հրավիրում է նիստ: Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկի ծառայողները, հասարակական դիտորդների խմբի անդամները, ինչպես նաև այլ անձինք:

Նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հիմնարկի պետին փոխարինողը:

9. Կազմված փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, որը մինչև նիստը կազմակերպում և համակարգում է ներկայացվող փաստաթղթերի ամբողջական կազմման, հավաքման և այլ նախապատրաստական աշխատանքները:

10. Հարցի քննարկումը տեղի է ունենում դատապարտյալի ներկայությամբ:

11. Յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ խմբի ղեկավարը կազմում է բնութագիր` հաշվի առնելով հիմնարկի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների (անվտանգության ապահովման, նյութակենցաղային ապահովման, բուժսպասարկման բաժիններ) եզրակացությունները, և հանձնաժողովին ներկայացնում է պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից` օրենսդրության պահանջները պահպանելու վիճակը (դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքները, տույժերը, դրանց պատճառները, կարգապահական խախտումների կանխման և նվազեցման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դատապարտյալի կողմից վարքի փոփոխությունները կամ դրանց բացակայությունը, ռիսկայնության և ուղղման աստիճանը, ազատվելուց հետո բնակարանով (կացարանով) ապահովվածության, ընտանիքի անդամների կողմից դատապարտյալի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և այլ բնութագրող հանգամանքներ), նրա հետ իրականացված սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների արդյունքները, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածության ձևերին դատապարտյալի մասնակցությունը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրված եզրակացությունները:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ դատապարտյալի վերաբերյալ կարող է հայտնել իր կարծիքը:

Դատապարտյալը կարող է տալ բացատրություններ իր հետ կապված հարցերի քննարկման ժամանակ:

12. Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ ձայնի իրավունքը պատկանում է հանձնաժողովի նախագահին:

Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում:

Որոշման արդյունքների մասին տեղեկացվում է դատապարտյալին մեկ օրվա ընթացքում:

13. Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) ենթակա է ներկայացման,

բ) ենթակա չէ ներկայացման,

գ) հարցի քննարկումը հետաձգել:

14. Հանձնաժողովի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

15. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն (համաձայն հավելված 1/3), որը կցվում է դատապարտյալի անձնական գործին: Արձանագրությունը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի, ստորագրվում նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների և հաստատվում հանձնաժողովի նախագահի կողմից:

16. Տարածքային բաժանմունքներում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման գործընթացն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: Հանձնաժողովի նիստերը վարվում են և որոշումներն ընդունվում են սույն գլխում նախատեսված կարգով:

Տարածքային բաժանմունքների հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) նախագահ` տարածքային մարմնի ղեկավար,

2) քարտուղար` տարածքային մարմնի գլխավոր մասնագետ,

3) անդամներ`

ա) տարածքային մարմնի ծառայողներ,

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ծառայող,

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվառման բաժնի ծառայող:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ քրեակատարողական ծառայողներ:

ԳԼՈՒԽ 4.
ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

17. Հանձնաժողովի` «Ենթակա է ներկայացման» որոշման դեպքում հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է միջնորդագիր (համաձայն հավելված 1/1), որը հաստատում է հանձնաժողովի նախագահը: Միջնորդագրում նշվում են դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կիրառված հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը, երբ է տեղափոխվել տվյալ հիմնարկ, պատժաչափի որքան մասն է կրել, նախկին դատվածությունների առկայությունը կամ բացակայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին, տեղեկություններ պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի, ռիսկայնության, ուղղման աստիճանի վերաբերյալ և հանձնաժողովի որոշումը: Միջնորդագրին կցվում է դատապարտյալի անձնական գործը, նրա վերաբերյալ կազմված բնութագիրը և հնգօրյա ժամկետում կից գրությամբ ներկայացվում պատժի կրման վայրի դատարան:

Միջնորդագիրը դատարանին ներկայացնում է հանձնաժողովի նախագահը:

18. Բացի հիմնական պատժից դատապարտյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում միջնորդագրում կարծիք է հայտնվում նաև լրացուցիչ պատժից լրիվ կամ մասնակիորեն ազատման նպատակահարմարության վերաբերյալ:

19. Հանձնաժողովի` «Ենթակա չէ ներկայացման» որոշման դեպքում այդ մասին կազմվում է տեղեկանք (համաձայն հավելված 1/2), որը ստորագրությամբ դատապարտյալին ծանոթացնելուց հետո կցվում է նրա անձնական գործին:

Հանձնաժողովի` «Ենթակա չէ ներկայացման» որոշումը պետք է լինի պատճառաբանված, տեղեկանքում պետք է նշվեն այն բողոքարկելու կարգն ու պայմանները, որին պետք է ծանոթանա դատապարտյալը:

20. Որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը հանձնաժողովի քննարկմանը կրկին կարող է դրվել հանձնաժողովի կողմից «Ենթակա չէ ներկայացման» որոշում ընդունելուց ոչ շուտ, քան 3 ամիս անց, իսկ «Հետաձգել հարցի քննարկումը» որոշման դեպքում, լրացուցիչ ուսումնասիրությունները ավարտելուց հետո` հանձնաժողովի առաջիկա նիստին:

«Հետաձգել հարցի քննարկումը» որոշում կարող է կայացվել միայն լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

21. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը հանձնաժողովի քննարկմանը կրկին կարող է դրվել ոչ շուտ, քան հանձնաժողովի կողմից «Ենթակա չէ ներկայացման» որոշում ընդունելուց մեկ տարի անց:

22. Մինչ դատարանի նիստի կայանալը դատապարտյալի կողմից հիմնարկի ներքին կանոնակարգի խախտում կատարելու դեպքում պատժի կրման վայրի դատարանից հետ են պահանջվում դատապարտյալի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը: Տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը քննարկվում է կարգապահական տույժը մարելու օրվան հաջորդող հանձնաժողովի հերթական նիստում:

ԳԼՈՒԽ 5.
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

23. ՈՒղղիչ աշխատանքների կամ հանրային աշխատանքների ձևով պատիժ կրող դատապարտյալի` օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում, տարածքային մարմնում քննարկվում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցը և նախապատրաստվում միջնորդագիր (համաձայն հավելված 1/4):

24. Միջնորդագրում նշվում են դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կիրառված հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը, պատժաչափի որքան մասն է կրել, նախկին դատվածության (դատվածությունների) առկայությունը` տեղեկություններ նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին, տեղեկություններ պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի, ռիսկայնության, ուղղման աստիճանի, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վերաբերյալ և հանձնաժողովի որոշումը:

Միջնորդագրին կցվում է նաև աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը, նրա վարքագծի և ապրելակերպի մասին այլընտրանքային պատիժների կատարման համապատասխան տարածքային մարմնի ծառայողի զեկուցագիրը, դատապարտյալի անձնական գործը:

Հանձնաժողովի նիստին ներկայանում է նաև դատապարտյալը:

25. Հանձնաժողովի` «Ենթակա է ներկայացման» որոշման դեպքում, դատապարտյալի վերաբերյալ կազմված միջնորդագիրը ներկայացվում է պատժի կրման վայրի դատարան:

Հանձնաժողովի` «Ենթակա չէ ներկայացման» որոշման դեպքում այդ մասին կազմվում է տեղեկանք (համաձայն հավելված 1/2), որը ստորագրությամբ դատապարտյալին ծանոթացնելուց հետո կցվում է դատապարտյալի անձնական գործին:

26. Դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը հանձնաժողովի քննարկմանը կրկին կարող է դրվել հանձնաժողովի կողմից «Ենթակա չէ ներկայացման» որոշում ընդունելուց ոչ շուտ, քան 3 ամիս անց, իսկ «Հետաձգել հարցի քննարկումը» որոշման դեպքում, լրացուցիչ ուսումնասիրություններն ավարտելուց հետո` հանձնաժողովի առաջիկա նիստին:

Հանձնաժողովի` «Ենթակա չէ» որոշումը պետք է լինի պատճառաբանված, որոշման մեջ պետք է նշվեն այն բողոքարկելու կարգն ու պայմանները, որին պետք է ծանոթանա դատապարտյալը:

«Հետաձգել հարցի քննարկումը» որոշում կարող է կայացվել միայն լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Հավելված 1/1

Հաստատում եմ

ՀՀ արդարադատության նախարարության

                                  «            » քրեակատարողական

                                  հիմնարկի հանձնաժողովի նախագահ

Կ. Տ.

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

    Ներկայացվում է «                          » առաջին ատյանի դատարան

1. Դատապարտյալ ---------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, ազգություն, բնակության վայր)

2. ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

3. Հիմնարկ տեղափոխման ամսաթիվը, պատժաչափի որքան մասն է կրել, նախկինում դատվածությունների առկայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին

4. Վարքագիծը` նշելով տույժերի, խրախուսանքների առկայությունը, դրանց պատճառները, վերջիններիս վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դատապարտյալի կողմից վարքի փոփոխությունները կամ դրանց բացակայությունը, ազատվելուց հետո բնակարանով (կացարանով) ապահովվածության, ընտանիքի, համայնքի կողմից դատապարտյալին ընդունելու և այլ բնութագրող հանգամանքներ)

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

5. Ռիսկայնությունը և ուղղման աստիճանը

6. Հանձնաժողովի որոշումը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

    Հանձնաժողովի նախագահ`                     /ստորագրություն/

    Հանձնաժողովի քարտուղար`                   /ստորագրություն/

Հավելված 1/2

ՏԵՂԵԿԱՆՔ

Տեղեկացվում է դատապարտյալ -----------------------------------

(անուն, ազգանուն, հայրանուն)

որ ս.թ. ___________ հանձնաժողովը կայացրել է «Ենթակա չէ ներկայացման», «Հետաձգել հարցի քննարկումը» (ընդգծել) որոշում ------------------------------------------------- պատճառով:

(նշել պատճառները)

Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով 10 օրվա ընթացքում:

Ծանոթացա`

    դատապարտյալ                     /ստորագրություն, անուն և  ազգանուն/

Հավելված 1/3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ _____

1. Դատապարտյալ ----------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, ազգություն, բնակության վայր)

2. ՀՀ քր. օր-ի հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

3. Հիմնարկ տեղափոխման ամսաթիվը, պատժաչափի որքան մասն է կրել, նախկինում դատվածությունների առկայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

4. Հանձնաժողովի որոշումը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

5. Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներ

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

    Հանձնաժողովի նախագահ`                     /ստորագրություն/

    Հանձնաժողովի անդամներ`                    /ստորագրություններ/

    Հանձնաժողովի քարտուղար`                   /ստորագրություն/

Հավելված 1/4

Հաստատում եմ

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության

այլընտրանքային պատիժների կատարման

                                  «                              »

                                  տարածքային բաժանմունքի պետ

Կ. Տ.

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

    Ներկայացվում է «                          » առաջին ատյանի դատարան

1. Դատապարտյալ ----------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

(անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, ազգություն, բնակության վայր)

2. ՀՀ քր. օր-ի հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

3. Պատժաչափի որքան մասն է կրել, նախկինում դատվածությունների առկայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

4. Վարքագիծը (նշելով տույժերի, խրախուսանքների առկայությունը, դրանց պատճառները, վերջիններիս վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դատապարտյալի կողմից վարքի փոփոխությունները կամ դրանց բացակայությունը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, ազատվելուց հետո բնակարանով (կացարանով) ապահովվածության, ընտանիքի, համայնքի կողմից դատապարտյալին ընդունելու և այլ բնութագրող հանգամանքներ)

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

5. Ռիսկայնությունը և ուղղման աստիճանը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

6. Հանձնաժողովի որոշումը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

Հանձնաժողովի նախագահ`

    Հանձնաժողովի քարտուղար`                     /ստորագրություն/

pin
Արդարադատության նախարարություն
08.09.2005
N ՔՀ-46-Ն
Հրաման