Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈ ...

18.10.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.1995  -ից մինչեւ   18.10.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 12.09.01 ՀՕ-225 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «16» մայիսի 1995թ. Հ.Ն-1164-I

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1. Օրենքի 18 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելիս հանրաքվեի կենտրոնական, շրջանային, քաղաքային և տեղամասային հանձնաժողովների լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք գործում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

2. Օրենքի 28 հոդվածի առաջին մասում «7-ից մինչև 23-ը» բառերը փոխարինել «8-ից մինչև 20-ը» բառերով:

3. Օրենքի 31 հոդվածի իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրաքվեի դրված հարցի մասին որոշումը համարվում է ընդունված, եթե «ԱՅՈ» են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 22.05.1995
N ՀՕ-138 օրենք