(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)
i
030.0795.150897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` 1999 թվականը տարեցների միջազգային տարի հռչակելու դրույթներից և Հայաստանի Հանրապետությունում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
ա/ երկամսյա ժամկետում հաստատել միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագիրը,
բ/ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացնել միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման խնդիրներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը,
գ/ Հայաստանի Հանրապետությունում միայնակ տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել ամենամյա զեկուցագիր:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
15 օգոստոսի 1997 թ.
ՀՆ-795