(ուժը կորցրել է 23.04.98 թիվ ՆՀ-20 հրամանագիր)
i
030.0794.150897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 17-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի մասին» հրամանագրի որոշում եմ.
i
1. Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի նախագահի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանի վրա` այդ պարտականություններից ազատելով Արա Բաբլոյանին:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 օգոստոսի 1997 թ.
ՀՆ-794