(ուժը կորցրել է 12.11.15 թիվ 1309-Ն որոշում)
i
040.1471.190905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2005 թվականի N 1471-Ն
i
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 25-ի
N 1471-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է աշխատողների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշումներ կատարելու համար նախատեսված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը վարելու և պահպանելու կարգը:
2. Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը (այսուհետ` տեղեկագիր) վարում է գործատուն (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը) կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ): Գործատուի ներկայացուցիչն իրականացնում է աշխատողների` աշխատավայրում գտնվելու փաստացի ժամանակի հաշվարկը:
3. Տեղեկագիրը հիմք է հանդիսանում տվյալ ժամանակահատվածի աշխատավարձի հաշվարկման համար:
II. ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
4. Տեղեկագիրը ձևակերպվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչի ձևով` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Թղթային տեղեկագիրը պահպանվում է 5 տարի ժամկետով:
5. Տեղեկագրում լրացվում են`
ա) կազմակերպության անվանումը,
բ) կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,
գ) աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը, մասնագիտությունը,
դ) սոցիալական ապահովության քարտի համարը,
ե) փաստացի աշխատած ժամանակահատվածը,
զ) աշխատաժամանակը:
6. Տեղեկագրում գործատուի մոտ նոր աշխատանքի ընդունված աշխատողի մասին տվյալները լրացվում են աշխատանքի անցնելու օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով:
7. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղափոխված աշխատողի մասին տվյալ տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:
Նոր աշխատատեղի տեղեկագրում տեղափոխված աշխատողի տվյալները լրացվում են տեղափոխման օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով:
8. Գործատուն աշխատողի պահանջով աշխատողին տրամադրում է քաղվածք տեղեկագրից` ոչ ավելի, քան աշխատած վերջին մեկ տարվա համար:
Աշխատանքից ազատման դեպքում տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:
9. Տեղեկագրում ամսվա օրերը նշելու համար առանձնացվում է մեկ վերին տող, հիշատակի, տոնական, ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` միայն կիրակին, հերթափոխային ժամանակացույցի դեպքում` հանգստյան օրը տոնայնացվում են մոխրագույնով:
10. Աշխատանքային ժամերը նշվում են աշխատանքային ժամանակացույցի համապատասխան աշխատած ժամերի տևողությամբ (օրինակ, 1 ժամ, 4 ժամ, 8 ժամ, 24 ժամ և այլն), աշխատողի պարապուրդում և գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածը տեղեկագրում գրառվում է «Պարապուրդ» և «Գործուղում» բառերով:
11. Տեղեկագրի ամփոփիչ սյունակում նշվում է աշխատած օրերի և ժամերի ընդհանուր թիվը:
12. Լրացված տեղեկագիրը հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հաստատում է գործատուն: Հաստատված տեղեկագիրը ներկայացվում է ֆինանսական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանում:
13. Տեղեկագրում սխալների հայտնաբերման դեպքում սխալ թույլ տված անձը կատարում է համապատասխան ուղղում և ստորագրում է:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 25-ի
N 1471-Ն որոշման
Ձև
____________________________________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________________________________
____________________________________________________
(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
._____________________. ._______________________.
|Փաստաթղթի|Օրը, ամիսը,| |Հաշվետու ժամանակաշրջանը|
|համարը |տարեթիվը | | |
|_________|___________| |_______________________|
| | | |սկիզբ |ավարտ |
._____________________. ._______________________.
ՏԵՂԵԿԱԳԻՐ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ
._________________________________________________________________________.
|NN |Պաշտոնը |Անունը, |Սոցիալա- | Գրառումներ փաստացի աշխատած |
|ը/կ|(մասնագի- |ազգանունը|կան | ժամանակահատվածի վերաբերյալ |
| |տությունը)| |ապահովու-| |
| | | |թյան | |
| | | |քարտի |______________________________________|
| | | |համարը |01|02|03|04|05|06|07|08|09|10|11|12|13|
|___|__________|_________|_________|______________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________|_________|_________|______________________________________|
| 1.| | | | | | | | | | | | | | | | |
|___|__________|_________|_________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
| 2.| | | | | | | | | | | | | | | | |
|___|__________|_________|_________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
| 3.| | | | | | | | | | | | | | | | |
|___|__________|_________|_________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
| 4.| | | | | | | | | | | | | | | | |
|___|__________|_________|_________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
| 5.| | | | | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
.___..____________________________________________________________________.
|NN || Գրառումներ փաստացի աշխատած |Ընդա- |Ընդա- |
|ը/կ|| ժամանակահատվածի վերաբերյալ |մենը` |մենը` |
| || |ամսվա |ամսվա |
| || |ընթաց- |ընթաց-|
| || |քում |քում |
| || |աշխատած|պարա- |
| || | |պուրդի|
| ||_____________________________________________________|_______|______|
| ||14|15|16|17|18|19|20|21|22|23|24|25|26|27|28|29|30|31|օր |ժամ|օր|ժամ|
|___||_____________________________________________________|_______|______|
| 1 || 5 | 6 | 7 |
|___||_____________________________________________________|_______|______|
| 1.|| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___||__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|__|___|
| 2.|| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___||__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|__|___|
| 3.|| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___||__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|__|___|
| 4.|| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___||__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|__|___|
| 5.|| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
.___..____________________________________________________________________.
Գործատու __________________________ ___________________
(պաշտոնը, ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստորաբաժանման ղեկավար __________________________ ___________________
(պաշտոնը, ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ներկայացուցիչ __________________________ ___________________
(պաշտոնը, ստորագրությունը) (անունը, ազգանունը)