(ուժը կորցրել է 14.09.10 թիվ 602-Ն որոշում)
i
111.0389.250805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2005 թվականի N 389-Ն
i
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 631-Ն որոշմամբ սահմանված մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգի և չափորոշիչների 15-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տեղեկանք տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի վրա:
Հավելված N 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. օգոստոսի 11-ի
N 389-Ն հրամանի
ԿԱՐԳ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Սույնով սահմանվում է «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տեղեկանք տալու կարգը:
2. «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» /այսուհետ` Պահպանական ցուցակ/ գրանցված մշակութային արժեքների վերաբերյալ սեփականատիրոջը կամ նրա լիազոր անձին /այսուհետ` Սեփականատեր/ տեղեկանք տալիս է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալությունը /այսուհետ` Գործակալություն/:
3. Պահպանական ցուցակում մշակութային արժեքը գրանցելուց հետո` երեք օրվա ընթացքում, Գործակալությունը սույն հրամանով հաստատված N 2 հավելվածի համաձայն` կազմում է տեղեկանք և Գործակալության պետի ստորագրությամբ հանձնում Սեփականատիրոջը:
4. Տեղեկանքին տրվում է հաջորդական աճողական համար` ըստ սահմանված ընթացակարգի:
5. Տեղեկանքի պատռվելու, փչանալու կամ կորստի դեպքերում Սեփականատիրոջ հայտի համաձայն տրվում է նախկին համարով նոր տեղեկանք` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:
Հավելված N 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. օգոստոսի 11-ի
N 389-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՆՔ ___
Տրվում է քաղ. ___________________________________________ -ին
/անուն, հայրանուն, ազգանուն/
առ այն, որ նրան պատկանող ներքոհիշյալ չափորոշիչներով մշակութային արժեքը
կամավոր սկզբունքով գրանցված է մշակութային արժեքների պահպանության
ցուցակում.
._______________________________________________________________________.
|անվանումը,|ստեղ- |ստեղծ-|ստեղծ-|նյութը|քանակը/|չափերը|վիճակը|ծած-|ծանո-|
|անունը կամ|ծողը |ման |ման | |բաղկա- |/ քաշը| |կա- |թա- |
|վերնագիրը |/հեղի-|ժամա- |վայրը | |ցուցիչ | | |գիրը|գրու-|
| |նակը/ |նակը | | |մասերը | | | |թյուն|
|__________|______|______|______|______|_______|______|______|____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|__________|______|______|______|______|_______|______|______|____|_____|
|__________|______|______|______|______|_______|______|______|____|_____|
._______________________________________________________________________.
Ա@