(ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1418-Ն որոշում)
i
040.1382.050905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2005 թվականի N 1382-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի`
1) Աղավնաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածների,
2) Բջնիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածների,
3) Լեռնանիստի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 3՛ հավելվածների,
4) Մարմարիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 4՛ հավելվածների,
5) Մեղրաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 5՛ հավելվածների,
6) Քաղսիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 6՛ հավելվածների,
7) Ֆանտանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 7 և 7՛ հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշմամբ սահմանված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
---------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում