Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔ ...

11.08.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2005  -ից մինչեւ   11.08.2007  -ը:
 
(ուժը կորցրել է 26.06.07 թիվ 139-Ն որոշում)

i

106.0140.310805

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         08           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605355

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

25 օգոստոսի 2005 թվականի N 140-Ն

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108 ԵՎ 109 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 238.1 հոդվածի և «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշումը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108 և 109 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ Մ. Ղազարյանին`

ա) յոթնօրյա ժամկետում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման.

բ) հսկողություն սահմանել սույն հրամանի 1-ին կետով հաստատված արձանագրության հատուկ համարակալված ձևի հաշվառման և կիրառման նկատմամբ:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1997 թվականի հուլիսի 22-ի N 272 հրամանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2005 թվականի օգոստոսի 25-ի

N 140-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

N 000000

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108 ԵՎ 109 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ...........

«---»----------- 200 թ.

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108 և 109 հոդվածներով

Ես ...............................................................

/տեսուչի պաշտոնը, անունը, ազգանունը/

......................................................................

                                 /վայրը/

հայտնաբերել եմ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ........... հոդվածով նախատեսված............

....................................................................

....................................................................

.......................................................... խախտումը:

/նշել հոդվածի համարը և անվանումը/

Հայտնաբերված խախտման փաստի առթիվ կազմված է սույն արձանագրությունը հետևյալի մասին .....................................................

.....................................................................

/տեղեկություններ կատարված խախտման մասին/

Խախտումը կատարվել է .............................................

.....................................................................

.....................................................................

(տեղեկություններ խախտում կատարած ֆիզիկական անձի մասին` անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, պաշտոնական անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, կազմակերպական իրավական ձևը, գտնվելու վայրը)

Խախտում կատարած անձի բացատրությունը, կամ նշում բացատրությունից հրաժարվելու մասին ...................................................

.....................................................................

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ................հոդվածի համաձայն  ........................

.....................................................................

.....................................................................

              (տեղեկություններ խախտում կատարած անձի մասին)

նկատմամբ վերը նշված խախտման համար նշանակում եմ վարչական տույժ

.....................................................................

                        (վարչական տույժի տեսակը)

.....................................................................

Տուգանքը ենթակա է գանձման և մուծման բանկային բաժանմունք ........

.....................................................................

                             (հաշվի համարը)

Տուգանքը 15-օրյա ժամկետում չմուծելու դեպքում այն գանձվում է օրենքով սահմանված կարգով:

Խախտումը վերացնելու համար տալիս եմ ցուցում .....................

.....................................................................

.....................................................................

             (ցուցումի բովանդակությունը և կատարման ժամկետը)

Ցուցումը նշված ժամկետում չկատարելու դեպքում, խախտում կատարած անձը սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:

Արձանագրությունը ներկայացվում է .................................

(դատարանի անվանումը)

տուգանքի գանձումը հարկադիր կատարելու համար ......................

.....................................................................

.....................................................................

Արդյունքների մասին հայտնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությանը:

Խախտում կատարած անձին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները:

Արձանագրությունը կազմված է երեք օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին, մեկ օրինակը ուղղվում է կատարման, մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությունում:

.....................................................................

(արձանագրությունը կազմող պետական տեսուչի ստորագրությունը, անունը, ազգանունը)

.....................................................................

        (խախտում կատարած անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ. Տ.

pin
Գյուղատնտեսության նախարարություն
25.08.2005
N 140-Ն
Հրաման