(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)
i
040.0346.190897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1997 թ. թիվ 346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 178 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանարապետությունում, իսկ 1998 թվականի հունվարի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում».
բ) որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` վճարելով դրոշմանիշերի արժեքը և այն ներառելով ինքնարժեքի կազմում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով ապրանքների ձեռքբերման հիմքերը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 19-ից: