(ուժը կորցրել է 24.12.09 թիվ 1501-Ն որոշում)
i
040.1420.130905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1420-Ն
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇնՈՐՀՎԱԾ
i
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական, քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին` համաձայն հավելվածի:
2. Դատախազությունում ծառայություն անցած և դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ոստիկանության կոչում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1420-Ն որոշման
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ
._________________________________________________________________________.
|Ոստիկանության |Զինված |Ազգային |ՀՀ |Զինված ուժերի |
|կոչումները |ուժերում |անվտանգության|արդարադատության |պահեստազորի |
| |շնորհված |ծառայությու- |նախարարության |կոչումները |
| |զինվորական|նում շնորհված|քրեակատարողական | |
| |կոչումները|զինվորական |ծառայությունում | |
| | |կոչումները |շնորհված հատուկ | |
| | | |կոչումները | |
|________________|__________|_____________|________________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________|__________|_____________|________________|______________|
|Ոստիկանության |գնդապետ |գնդապետ |արդարադատության |պահեստազորի |
|գնդապետ | | |գնդապետ |գնդապետ |
|________________|__________|_____________|________________|______________|
|Ոստիկանության |փոխգնդապետ|փոխգնդապետ |արդարադատության |պահեստազորի |
|փոխգնդապետ | | |փոխգնդապետ |փոխգնդապետ |
| | | | | |
|Ոստիկանության |մայոր |մայոր |արդարադատության |պահեստազորի |
|մայոր | | |մայոր |մայոր |
| | | | | |
|Ոստիկանության |կապիտան |կապիտան |արդարադատության |պահեստազորի |
|կապիտան | | |կապիտան |կապիտան |
| | | | | |
|Ոստիկանության |ավագ |ավագ |արդարադատության |պահեստազորի |
|ավագ լեյտենանտ |լեյտենանտ |լեյտենանտ |ավագ լեյտենանտ |ավագ լեյտենանտ|
| | | | | |
|Ոստիկանության |լեյտենանտ |լեյտենանտ |արդարադատության |պահեստազորի |
|լեյտենանտ | | |լեյտենանտ |լեյտենանտ |
| | | | | |
|Ոստիկանության |- |- |արդարադատության |- |
|կրտսեր լեյտենանտ| | |կրտսեր լեյտենանտ| |
| | | | | |
|Ոստիկանության |ավագ |ավագ ենթասպա |արդարադատության |պահեստազորի |
|ավագ ենթասպա |ենթասպա | |ավագ ենթասպա |ավագ ենթասպա |
| | | | | |
|Ոստիկանության |ենթասպա |ենթասպա |արդարադատության |պահեստազորի |
|ենթասպա | | |ենթասպա |ենթասպա |
| | | | | |
|Ոստիկանության |ավագ |- |արդարադատության |պահեստազորի |
|ավագ | | |ավագ |ավագ |
| | | | | |
|Ոստիկանության |ավագ |- |արդարադատության |պահեստազորի |
|ավագ սերժանտ |սերժանտ | |ավագ սերժանտ |ավագ սերժանտ |
|________________|__________|_____________|________________|______________|
|Ոստիկանության |սերժանտ |- |արդարադատության |պահեստազորի |
|սերժանտ | | |սերժանտ |սերժանտ |
|________________|__________|_____________|________________|______________|
|Ոստիկանության |կրտսեր |- |արդարադատության |պահեստազորի |
|կրտսեր սերժանտ |սերժանտ | |կրտսեր սերժանտ |կրտսեր սերժանտ|
|________________|__________|_____________|________________|______________|
| |եֆրեյտոր |- |արդարադատության |պահեստազորի |
| | | |եֆրեյտոր |եֆրեյտոր |
|________________|__________|_____________|________________|______________|
| |շարքային |- |արդարադատության |պահեստազորի |
| | | |շարքային |շարքային |
._________________________________________________________________________.