Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

12.08.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.09.2005  -ից մինչեւ   12.08.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 13.07.06 թիվ 987-Ն որոշում)

i

040.1297.290805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1297-Ն

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) վերաապահովագրության գնահատման հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1297-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ապահովագրողը կարող է ապահովագրության մասին օրենսդրության և սույն կարգի համաձայն ապահովադրի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները փոխանցել ֆինանսական պաշտպանություն ընդունող ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ապահովագրական, ինչպես նաև վերաապահովագրական ընկերությանը (այսուհետ` վերաապահովագրող)` ապահովագրված որոշակի ռիսկերի փոխանցման միջոցով:

2. Վերաապահովագրողը գնահատվում է հուսալի, եթե նրա հետ իրականացվող գործարքը համապատասխանում է սույն կարգի և օրենքի պահանջներին:

 

II. ՀՈՒՍԱԼԻ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

3. Վերաապահովագրողին հուսալի գնահատելու (դասակարգելու) համար ապահովագրողի վերաապահովագրության ծրագիրը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`

ա) վերաապահովագրողի հետ պայմանագիրը պետք է գրված լինի առանց փոխաբերական իմաստով բառերի կամ արտահայտությունների և թաքնված ենթատեքստերի, պարզ, հստակ, մատչելի և պետք է ապահովի ապահովագրական վկայագրի բնագրի շրջանակում ռիսկի փոխանցումն ինչպես էությամբ, այնպես էլ փաստացի,

բ) վերաապահովագրողի հետ պայմանագիրը պետք է ապահովի վերաապահովագրության պարտավորությունների վճարումն առանց նվազեցման, եթե ապահովագրական ռիսկերը փոխանցվում են մեկ այլ ապահովագրողի` «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կամ ապահովագրական ընկերության անվճարունակ դառնալու դեպքերում,

գ) ներկայացվում է վերաապահովագրողի գտնվելու (գործելու) վայրի երկրում ապահովագրական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար պաշտոնյայի հավաստագիրը, որը հաստատում է, որ վերաապահովագրողը համապատասխանում է իր գտնվելու վայրում գործող օրենսդրության պահանջներին, կամ այդ տեղեկությունները հավաստվում են տվյալ երկրի պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում, որի մասին ապահովագրողների կողմից տեղեկացվում է լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող համապատասխան հայտարարագրով, կամ վերաապահովագրողը պետք է թույլատրված (արտոնագրված կամ լիցենզավորված) լինի առնվազն մեկ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից, որի հետ լիազոր պետական կառավարման մարմինն ունի ապահովագրության ոլորտի վերահսկողության փոխադարձ համաձայնագիր, կամ վերաապահովագրողն ունենա սույն կարգի 4-րդ կետի համաձայն վարկանիշ,

դ) վերաապահովագրողը պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության համար պահանջվող նվազագույն կապիտալի 10-ապատիկին համարժեք նվազագույն կապիտալ:

Սույն կետի «գ» և «դ» ենթակետի դրույթները կիրառվում են միայն ոչ ռեզիդենտ վերաապահովագրողի հետ պայմանագիր կնքելու դեպքում:

4. Վերաապահովագրողի հուսալիության չափանիշ է նաև, երբ նրա ֆինանսական կայունությունը վարկանշված է սույն կետում նշված միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից, որն իրականացված վերջին վարկանշման արդյունքներով համապատասխանում է նրանց կողմից կիրառվող առնվազն հետևյալ վարկանշային դասակարգմանը`

    «Standard & Poor's»            «BBB-»

    «Moody's Investors Service»    «Baa3»

    «A.M.Best»                     «B+»

Վերաապահովագրողի վարկանշային գնահատականը ճանաչվում է, եթե այն հրապարակված է վերաապահովագրողի գտնվելու (գործելու) վայրի երկրում կամ այդ վարկանշող կազմակերպության պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում, որի մասին հավաստում է ապահովագրողների կողմից լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող համապատասխան հայտարարագրով:

5. Ապահովագրողն իր վերաապահովագրողի գնահատականն ստանալու նպատակով ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ վերաապահովագրության պայմանագրում` գործընկերոջ կամ վերաապահովագրող ռիսկի բնույթի կամ տեսակի յուրաքանչյուր փոփոխություն նախատեսելու դեպքում որպես կանոն, դրանք իրականացնելուց առնվազն 30 օր առաջ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում գրություն` կից վերաապահովագրության գնահատման հայտով (համաձայն N 2 հավելվածի), որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`

ա) վերաապահովագրողի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը,

բ) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող տեղեկատվությունը,

գ) տեղեկատվություն սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետի պահանջներից որևիցե մեկի մասին,

դ) ապահովագրողին հայտնի լինելու դեպքում` գրավոր հավաստագիր «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված տեղեկությունների և վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող այլ տեղեկությունների մասին, կամ համապատասխան հայտարարություն այդ տեղեկատվության հայտնի չլինելու մասին:

Սույն կետի դրույթները կիրառվում են միայն ոչ ռեզիդենտ վերաապահովագրողի հետ պայմանագիր կնքելու դեպքում:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերն օտար լեզվով լինելու դեպքում` լիազորված պետական կառավարման մարմին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի համաձայն վավերացված այդ փաստաթղթերի հայերեն թարգմանությունները:

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվելու օրվանից 30-օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմինը ներկայացնում է իր դիրքորոշումը վերաապահովագրողի հետ նախատեսվող գործարքը հուսալի դասակարգելու կամ անհուսալի ճանաչելու վերաբերյալ: Սույն մասում նշված ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից դիրքորոշում չհայտնվելու դեպքում այն համարվում է տրված:

8. Եթե այլ հավասար պայմաններում լիազորված պետական կառավարման մարմինը մեկ ապահովագրողի համար տվյալ վերաապահովագրողին համարում է հուսալի, ապա այն հուսալի է համարվում նաև մեկ այլ ապահովագրողի համար:

 

III. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

9. Ապահովագրության պայմանագրերով ստանձնած ռիսկերի դիմաց փաստացի վճարված ընդհանուր ապահովագրավճարների առնվազն 20 տոկոսը չպետք է փոխանցվի վերաապահովագրողին, կամ ապահովագրողը կարող է վերաապահովագրել ապահովագրության պայմանագրով ստանձնած ռիսկի 80 տոկոսից ոչ ավելի մասը, իսկ եթե կխախտվեն սույն կարգի 10-րդ կամ 11-րդ կետերի պահանջները, ապա սույն կետով սահմանված պահանջը սահմանափակվում է սույն կարգի 10-րդ կամ 11-րդ կետերով սահմանված համապատասխան խախտվող պահանջի առավելագույն չափով:

10. Ապահովագրողը չպետք է իր մոտ պահի որևէ մեկ ապահովագրական ռիսկի գծով ստանձնած պարտավորություն, որի մեծությունը գերազանցում է իր սեփական կապիտալի 10 տոկոսը:

11. Ապահովագրողը գործունեության ընթացքում չի կարող իր մոտ պահել իր կողմից ստանձնած ռիսկերի գծով պարտավորությունների դիմաց ընդհանուր հաշվեգրած ապահովագրավճարների այն չափը (վերաապահովագրության բաժինը կարող է հանվել լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությամբ), որը գերազանցում է իր սեփական կապիտալի 300 տոկոսը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1297-Ն որոշման

 

Ձև

 

________________________________________________________

         (ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

          էլեկտրոնային փոստը)

 

ՀԱՅՏ

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի կից ներկայացնում ենք վերաապահովագրողին գնահատական տալու համար ապահովագրության մասին օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը`

1. ---------------------------------------------- (--- էջ),

2. ---------------------------------------------- (--- էջ),

3. ---------------------------------------------- (--- էջ),

4. ---------------------------------------------- (--- էջ),

-------- :

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը և խնդրում ենք հավանություն տալ: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստ սխալ ներկայացնելը կամ դրա բացթողումը հանգեցնում է ծրագրի մերժմանը:

 

Հայտը ներկայացնող անձ __________________________________ _________________

                       (կազմակերպության իրավասու անձի    (ստորագրությունը)

                             անունը, ազգանունը)

 

____ ____________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1297-Ն
Որոշում