(ուժը կորցրել է 13.07.06 թիվ 987-Ն որոշում)
i
040.1296.290805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2005 թվականի N 1296-Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ապահովագրական սակագների հիմնավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ապահովագրական սակագների հիմնավորման մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) ապահովագրական սակագների մասին հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 28-ի
N 1296-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ
1. Ապահովագրական սակագնի (ապահովագրավճարի սակագնի) հիմնավորումն իրականացվում է սույն կարգի համաձայն:
2. Ապահովագրողն իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորումը լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում` ըստ առանձին ապահովագրական ռիսկի տեսակների` մինչև այդ տեսակի կիրառումը:
3. Ապահովագրողն իր կողմից կիրառվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի սակագնի հիմնավորումն ամեն տարի մինչև օգոստոսի 1-ը, իսկ նախքան նոր ապահովագրավճարի կիրառումն առնվազն 45 օր առաջ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում գրություն` ապահովագրական սակագների հիմնավորման մասին հայտի հետ (N 2 հավելված) միասին, յուրաքանչյուր տեսակի համար` առանձին, որը պետք է ներառի`
ա) ապահովագրավճարների հաշվարկը,
բ) կորստի (պահանջի` ներառյալ դրա կարգավորման համար անհրաժեշտ միջոցները) և ծախսի ակնկալվող հարաբերությունը,
գ) վերաապահովագրություն նախատեսված լինելու դեպքում` լիազորված պետական կառավարման մարմնի կողմից գնահատված հուսալի վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրով նախատեսված սակագինը և դրան առնչվող հավելյալ ցանկացած ծախսի տարրի ցանկացած հաշվարկ:
4. Ապահովագրական սակագնի փոփոխման կամ հաջորդ հիմնավորումը ներկայացնելու դեպքում ապահովագրողը, բացի սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներից, լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում նաև`
ա) հաշվետվություն (N 3 հավելված),
բ) կորստի (պահանջի` ներառյալ դրա կարգավորման համար անհրաժեշտ միջոցները) և ծախսի իրական հարաբերությունը,
գ) սակագնի կիրառման արդյունքները,
դ) փոփոխության դեպքում` դրա անհրաժեշտությունը և հիմնավորումը, փոփոխության ազդեցությունն ապահովագրողի ֆինանսական կայունության ցուցանիշների և ապահովագրողի գործունեության վրա:
5. Լիազորված պետական կառավարման մարմինն ապահովագրական սակագնի ուսումնասիրության ժամանակ փաստաթղթերն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում կարող է ապահովագրողից պահանջել ներկայացված փաստաթղթերի հետ կապված բացատրություններ: Այս դեպքում մինչև դրանք ներկայացնելը` լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացության տրամադրման ժամկետը կասեցվում է:
Լիազորված պետական կառավարման մարմինն ապահովագրողի կողմից ներկայացված ապահովագրական սակագնին վերաբերող` սույն կարգով սահմանված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալու պահից 20-օրյա ժամկետում ապահովագրական սակագնի հիմնավորվածության վերաբերյալ իր դրական կամ բացասական եզրակացության մասին տեղեկացնում է ապահովագրողին: Այդ ժամկետում եզրակացություն չտրամադրվելու դեպքում ապահովագրողի պաշտոնապես ներկայացրած ապահովագրական սակագինը համարվում է հիմնավորված:
6. Ապահովագրական սակագինը կհամարվի հիմնավորված, եթե այն հաշվարկվել է լայնորեն ընդունված ակտուարական չափանիշների հիման վրա` օգտագործելով հավաստի և վստահելի տվյալներ, որոնցից են`
ա) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմքերը,
բ) օտարերկրյա պետությունների պաշտոնապես հրապարակված վիճակագրական տվյալները` ապահովագրական այն ռիսկերի գծով, որոնց կիրառումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է ողջամտորեն տեղայնացնել,
գ) այլ հարակից ոլորտների պաշտոնական կամ մասնագիտացված վիճակագրական հետազոտության արդյունքներով ստացված տվյալների կիրառումը, որոնք պահանջում են տվյալների ողջամիտ կամ մասնակի ճշգրտում` դրա համար սահմանվող գործակցի (գործակիցների) կիրառմամբ:
7. Հիմնավորումն իրականացնելիս, որպես կանոն, հաշվի են առնվում նաև հետևյալ չափորոշիչները, երբ ապահովագրական սակագինը`
ա) համարժեք է տնտեսական միջավայրի փոփոխական պայմաններին,
բ) ունի համարժեք կայունություն կարճ ժամանակաընթացքում,
գ) համարժեք է կորուստների վերահսկումը խթանելու առումով:
8. Ապահովագրական սակագինը կհամարվի հիմնավորված, եթե դա հաշվարկվել է պատշաճ կերպով` լիազորված պետական կառավարման մարմնի կողմից գնահատված հուսալի վերաապահովագրողի հետ կնքված համապատասխան վերաապահովագրության համաձայնագրով պայմանավորված սակագնի հիման վրա:
9. Ապահովագրական սակագինը չպետք է լինի չափազանց բարձր, ոչ համարժեք կամ ոչ ողջամտորեն խտրական, իսկ սահմանված ապահովագրական սակագինը պետք է տրամաբանական լինի` ապահովագրավճարի և ապահովագրական հատուցման համեմատ:
10. Ապահովագրական սակագինը համարվում է ոչ ողջամտորեն խտրական, եթե նույնանման ռիսկեր և վտանգների հակվածություն ներկայացնող ապահովադիրներից գանձվում են էապես տարբերվող ապահովագրական սակագներ:
11. Մինչև ապահովագրական սակագնի հիմնավորվածության վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնի դրական եզրակացության տրամադրումը, ինչպես նաև լիազորված պետական կառավարման մարմնի կողմից չգնահատված հուսալի վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա հիմնավորում ներկայացվելու դեպքում ապահովագրողի ներկայացրած տվյալ տեսակի ապահովագրական սակագինը համարվում է չհիմնավորված:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 28-ի
N 1296-Ն որոշման
Ձև
_____________________________________________________________________
(ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային
փոստը)
ՀԱՅՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Կից ներկայացնում ենք ______________________ սակագնի հիմնավորման համար
(ապահովագրության տեսակը) անհրաժեշտ փաստաթղթերը`
1. ______________________________________________________ (____ էջ)
2. ______________________________________________________ (____ էջ)
3. ______________________________________________________ (____ էջ)
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը և խնդրում ենք տալ եզրակացություն ներկայացված ապահովագրական սակագնի հիմնավորման վերաբերյալ:
Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է բացասական եզրակացության մասին որոշման ընդունմանը:
Հայտը ներկայացնող անձ _______________________________________________
(կազմակերպության իրավասու անձի ստորագրությունը,
անունը, ազգանունը)
_______________________________________________
________ __________ 200 թ.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 28-ի
N 1296-Ն որոշման
Ձև
_____________________________________________________________________
(ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային
փոստը)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________.
| NN | | Կիրառված ապահովագրական |
| ը/կ| Ապահովագրության տեսակները | սակագինը |
| | | (տոկոս) |
| | |____________________________|
| | | նվազագույնը | առավելագույնը|
|____|_______________________________|_____________|______________|
| 1. |Ոչ կյանքի ապահովագրություն | | |
| | այդ թվում` | | |
|____|_______________________________|_____________|______________|
|1.1.| | | |
|____|_______________________________|_____________|______________|
|1.2.| | | |
|____|_______________________________|_____________|______________|
|____|_______________________________|_____________|______________|
|____|_______________________________|_____________|______________|
|____|_______________________________|_____________|______________|
| 2. |Կյանքի ապահովագրություն | | |
| | այդ թվում` | | |
|____|_______________________________|_____________|______________|
|1.1.| | | |
|____|_______________________________|_____________|______________|
|1.2.| | | |
|____|_______________________________|_____________|______________|
|____|_______________________________|_____________|______________|
|____|_______________________________|_____________|______________|
._________________________________________________________________.
Ներկայացնող անձ __________________________________________________
(կազմակերպության իրավասու անձի ստորագրությունը,
անունը, ազգանունը)
__________________________________________________
________ __________ 200 թ.