(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.1205.180805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2005 թվականի N 1205-Ն
i
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 11-ի
N 1205-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմի կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը:
i
2. Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի հետևյալ դեպքերում`
ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույքի չունենալու հիմքով.
բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու կամ պարտատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են ձեռնարկատիրոջ սնանկ ճանաչելու հիմքերը.
գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման դեպքում:
(2-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 351-Ն որոշում /տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/)
3. Սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթ ավարտելու մասին ընդունված որոշումը և 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում` պետական գրանցամատյանից կատարված քաղվածքն ստանալուց հետո հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և յուրաքանչյուր հարկային մարմնում բացվում են անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտեր:
4. Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտի ձևը և վարման կարգը սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
5. Սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հանվում են, քարտերի վարումը դադարեցվում է և վարվում են միայն անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտեր:
6. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում անհուսալի համարվող հարկային պարտավորությունների քարտերի և հարկ վճարողի անձնական հաշվի քարտերի վարումը կատարվում է զուգահեռ:
7. Չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարվելու ժամկետի սկիզբ է համարվում սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքում` կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումների ընդունման օրը, իսկ 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում` պետական գրանցամատյանում կատարված գրառման օրը:
i
II. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՄԲ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերում գրանցվում Է հարկ վճարողի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում` նաև անձնագրային տվյալները, անհուսալի համարվող հարկային պարտավորությունների չափը` ըստ հարկատեսակների, պարտավորության առաջացման ժամանակաշրջանը, չկատարված հարկային պարտավորությունն անհուսալի համարելու մասին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ընդունված որոշման կամ պետական գրանցամատյանում կատարված գրառման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, նշված պարտավորությունների գանձման ուղղությամբ իրականացված միջոցառումների համառոտ նկարագրությունը:
9. Հարկային տեսչությունների կողմից իրենց լիազորությունների սահմանում եռամսյակային պարբերականությամբ միջոցառումներ են ձեռնարկվում հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
10. Միջոցառումների արդյունքում հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում` հարկային մարմինը կատարողական թերթն ուղարկում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` ավարտված կատարողական վարույթները վերսկսելու նպատակով:
i
11. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում եթե տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորության գումարը գերազանցում է մեկ միլիոն դրամը, ապա դադարեցվում է առանձին հաշվառումը և հարկային մարմինն անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան:
(11-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 351-Ն որոշում /տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/)
12. Միջոցառումների արդյունքում դատարանի վճռով սնանկ ճանաչված և գործունեության դադարման պետական գրանցում ստացված անհայտ ձեռնարկատիրոջ և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում` հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով հայցեր է ներկայացնում դատարան` հարկային պարտավորությունները բռնագանձելու նպատակով` միաժամանակ միջնորդելով դատարանին արգելանք դնել պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա:
III. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՄԲ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
13. Եթե հարկային մարմի կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները գանձելու ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում նոր կատարողական կամ դատական վարույթներ են հարուցվում, չգանձված պարտավորությունների դադարման համար սահմանված 5 տարի ժամկետի հաշվարկը շարունակվում է հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշման կամ դատարանի կողմից վճռի ընդունման օրվանից: Հարուցված կատարողական կամ դատական վարույթի ժամանակաշրջանը չգանձված պարտավորությունների դադարման համար սահմանված 5 տարի ժամկետի մեջ չի հաշվարկվում:
14. Եթե հարուցված կատարողական վարույթների ընթացքում անհուսալի համարվող հարկային պարտավորությունը բռնագանձվում է ամբողջությամբ, ապա կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ընդունված որոշումն ստանալուց հետո հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով հարկ վճարողի անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերում, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում` նաև հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարվում է համապատասխան գրառում և քարտերի վարումը դադարեցվում է:
15. Եթե հարուցված կատարողական վարույթների ընթացքում բռնագանձվում է անհուսալի համարվող հարկային պարտավորության մի մասը, ապա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթն ավարտելու մասին ընդունված որոշման հիման վրա հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով հարկ վճարողի անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերում, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում` նաև հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարվում է պարտավորության չափի փոփոխություն:
16. Եթե հարուցված կատարողական վարույթների ընթացքում գումար չի բռնագանձվում, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքում, 5 տարի լրանալուց հետո հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով` հարկ վճարողի անհուսալի համարվող չգանձված հարկային պարտավորությունները դադարում են, անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերի վարումը դադարեցվում է, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում` նշված պարտավորությունը հանվում է հարկ վճարողների անձնական հաշվի քարտերից և դրանց վարումը նույնպես դադարեցվում է:
(կարգը փոփ. 09.02.12 թիվ 127-Ն որոշում)