(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0031.260705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2005 թվականի N 31-Ն
i
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը (Հավելված 1):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/7-Ն որոշումը:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 31-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
i
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են նույն օրը` մինչև ժամը 24:00-ն ստորագրել ընտրողների ցուցակների բոլոր էջերը և բոլոր քվեաթերթիկները:
(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
i
1.1. Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մասնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:
(1.1-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
1.2. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է կատարում: Թերթիկները քառապատիկ ծալում է` այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
1.3. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:
i
1.4. Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրում է հանձնաժողովի այն երեք անդամը, ում վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:
(1.4-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
1.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:
i
2. Քվեարկության օրը` ժամը 700-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությունների միջոցով որոշում է 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (համապետական ընտրությունների դեպքում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների լրացուցիչ ցուցակ):
Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանություններին չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին` նրանց բացակայության ընթացքում:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
i
2.1. Վիճակահանությունները կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշում է`
ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում` 2 հատ թերթիկ: 2 հատ թերթիկի դեպքում նշվում է նաև համապատասխանաբար «1-ին ցուցակ», «2-րդ ցուցակ» բառերը:),
բ) «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում` 2 հատ թերթիկ),
գ) «Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ թերթիկ),
դ) «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» (1 հատ թերթիկ` համապետական ընտրությունների դեպքում) բառերը:
Թերթիկները (նաև նշում չպարունակող) քառապատիկ ծալում է այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
(2.1-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
i
2.2. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր հերթափոխի համար անցկացնում է առանձին վիճակահանություն:
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելուց հետո «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» նշումը պարունակող թերթիկը հանվում է վիճակահանությունից:
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը մասնակցում է 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու համար անցկացվող հաջորդ վիճակահանություններին:
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը վիճակահանության արդյունքով որոշված մյուս գործառույթը (գործառույթները) իրականացնում է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելուց հետո: Ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելու ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամի` վիճակահանությամբ որոշված գործառույթը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի այլ անդամ:
(2.2-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
i
2.3. Վիճակահանության արդյունքում, ըստ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջև բաշխվում են առաջին հերթափոխի կողմից քվեարկությունը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությունների արդյունքներին համապատասխան ապահովում է հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ հերթափոխը:
(2.3-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)
2.4. Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի` քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:
i
2.5. Վիճակահանությունների արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:
(2.5-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 8-Ն որոշում)