Սեղմել Esc փակելու համար:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0018.120705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2005 թվականի N 18-Ն

 

i

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԷՋԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում հաշվում են քվեաթերթիկները և հարյուր քվեաթերթիկ` հերթական համարներով, քվեաթերթիկների վրա առկա անցքերի մասով կապում:

i

2. Հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները սույն կարգի 1-ին կետով սահմանված կարգով կապելուց հետո քվեաթերթիկներ ստորագրող հանձնաժողովի երեք անդամներ ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների բոլոր էջերը:

(2-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 10-Ն, 24.11.07 թիվ 176-Ն որոշումներ)

i

3. Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում: Քվեաթերթիկները ստորագրվում են քվեաթերթիկի հատման գծից ներքև, այնպես որ քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարելու ժամանակ ստորագրությունների ամբողջականությունը պահպանվի:

(3-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 10-Ն որոշում)

4. Ստորագրելու ժամանակ հանձնաժողովը ստուգում է քվեաթերթիկների համարների հերթականությունը:

5. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը կապից հանվում է, քվեաթերթիկի վրա նշվում է «խոտան» բառը` ինչի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում արձանագրվում է նաև հանձնաժողովին հատկացված տպագրական խոտանի պատճառով քվեաթերթիկների` ըստ համարների հերթականության խախտումը:

6. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը/քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարվում են: Խոտանված` մարված քվեաթերթիկները դրվում են քվեարկության օրը մարված քվեաթերթիկների վրա, հաշվարկվում են մարված քվեաթերթիկների հետ և փաթեթավորվում նույն փաթեթում (ծրարում):

i

6.1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է քվեարկության ծրարները և հարյուրական փաթեթով կապում:

(6.1-րդ կետը լրաց. 01.02.07 թիվ 10-Ն որոշում)

i

7. Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը մինչև քվեարկության ծրարը կնքելը, իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով, կարող է համոզվել ընտրողի` տվյալ ընտրական տեղամասն ընդգրկող տարածքում հաշվառված լինելու մեջ:

Քվեարկության ծրարի վրա կնիքը կարող է դրվել ցանկացած կողմում:

(7-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 10-Ն, 24.11.07 թիվ 176-Ն որոշումներ)

 

(որոշման վերնագիրը փոփ. 01.02.07 թիվ 10-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.06.2005
N 18-Ն
Որոշում