(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0016.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 16-Ն
i
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը (Հավելված 1):
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 16-Ն որոշման
ԿԱՐԳ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերաբերյալ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է հայտարարություն` հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` հինգ օրվա ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
Հայտարարությունում նշվում է հանձնաժողովի անդամների ազգանունը, անունը, հայրանունը և պաշտոնը:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն` հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` հինգ օրվա ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հայտարարությունում նշվում են սույն կարգի 1-ին կետում սահմանված տվյալները:
3. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում սահմանված կարգով տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
i
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերից հետո` երեք օրվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և տեղամասային կենտրոնում փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ազգանունը, անունը, հայրանունը և պաշտոնը, ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականի համարը:
(4-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 21-Ն որոշում)