(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0013.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 13-Ն
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 22-ի «Վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 9/6-Ն, 2002թ. դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 25/6-Ն, 2003թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 31-Ն, 2003թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշումները:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 13-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Թեկնածուները` գրանցվելուց կամ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները` իրենց ընտրական ցուցակները գրանցելուց հետո կարող են ունենալ վստահված անձինք:
2. Վստահված անձանց գրանցում է թեկնածուին կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովը:
i
3. Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որպես թեկնածու գրանցված կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների վստահված անձանց գրանցում և համապատասխան վկայականներ է տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(3-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 2-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի (բացառությամբ Երևանի ավագանու) թեկնածուների վստահված անձանց գրանցում և համապատասխան վկայականներ է տալիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
(4-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 2-Ն որոշում)
5. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը` լիազոր ներկայացուցչի միջոցով (թեկնածուն` նաև անձամբ), համապատասխան ընտրական հանձնաժողով է ներկայացնում հայտ` համաձայն սույն կարգի թիվ 1/1 հավելվածի, կցելով այն քաղաքացիների ցուցակը` համաձայն սույն կարգի թիվ 1/2 հավելվածի, որոնց առաջարկում է գրանցել որպես վստահված անձ: Ցուցակում նշվում է քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի սերիան և համարը, աշխատանքի վայրը:
Ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրության ընտրական տեղամասերի թվի եռապատիկը: Համապետական, Երևանի ավագանու ընտրությունների դեպքում ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային կրիչով:
(5-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 2-Ն որոշում)
6. Ներկայացված ցուցակում ընդգրկված քաղաքացիների թվին համապատասխան (այն քաղաքացիների, որոնց տվյալները բավարարում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջներին), հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը, թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին կամ թեկնածուին տրվում են համապատասխան թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող և համապատասխան հանձնաժողովի կնիքով վավերացված` վստահված անձանց վկայականներ, որոնց թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրության ընտրական տեղամասերի թվի եռապատիկը:
7. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ներկայացված ցուցակներին համապատասխան, լրացնում են վկայականները և տրամադրում վստահված անձանց:
8. Վստահված անձը համարվում է գրանցված` ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու պահից:
9. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը կարող են փոփոխություն կատարել իրենց վստահված անձանց ցուցակում և սույն կարգին համապատասխան նշանակել նորերին` ընտրական հանձնաժողով` վերադարձնելով հետ կանչված վստահված անձանց վկայականը:
10. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթ` 9-րդ ձև) և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով թեկնածուի անունը, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, վստահված անձի անունը, ազգանունը:
11. Ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել նույն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի մեկ այլ վստահված անձով` նրանց փոխադարձ համաձայնությամբ:
12. Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 10-րդ կետին համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել ընտրական հանձնաժողովի տարածքից:
Հավելված 1/1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005թ. հունիսի 22-ի
թիվ 13-Ն որոշման
______________________________________
ընտրական հանձնաժողովին
__________________________________________________________________________
թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը կամ կուսակցության կամ
կուսակցությունների դաշինքի անվանումը
լիազոր ներկայացուցիչ ________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը
ՀԱՅՏ
Վստահված անձանց գրանցելու և վստահված անձանց վկայականներ ստանալու
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ______ որոշմամբ սահմանված կարգի համաձայն,
խնդրում եմ տրամադրել վստահված անձանց վկայականներ` թվով ________ հատ:
Վստահված անձանց ցուցակը`______ թերթ, կցվում է:
«____» ___________ 200 թ. _____________________
ստորագրություն
__________________________________________________________________________
Ես` ______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) ___________________________________________________ ընտրական հանձնաժողովից
ստացա վստահված անձի ______ հատ վկայական:
«____» ___________ 200 թ. _____________________
ստորագրություն
Հավելված 1/2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 13-Ն որոշման
ՑՈՒՑԱԿ
__________________________________________________________________________
թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը կամ կուսակցության կամ
կուսակցությունների դաշինքի անվանումը
կողմից որպես վստահված անձ գրանցելու համար առաջարկվող քաղաքացիների
._________________________________________________________________________.
|Հ/Հ| Ազգանունը, անունը, | Ծննդյան օրը, |Անձնագրի սերիան և | Աշխատանքի |
| | հայրանունը | ամիսը, տարեթիվը | համարը | վայրը |
|___|____________________|_________________|__________________|___________|
|___|____________________|_________________|__________________|___________|
|___|____________________|_________________|__________________|___________|
._________________________________________________________________________.
____________________________________________
թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի, կուսակցության կամ
կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի
ազգանունը, անունը և ստորագրությունը