(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0012.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 12-Ն
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49.1-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովը, մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը այդ թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող տողի վրա` գրիչով, գիծ քաշելով քվեաթերթիկից հանում է թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետին համապատասխան կատարված նշումը լրացուցիչ նշում չի համարվում և չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ: