(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0011.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 11-Ն
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V նշանը:
2. Ընտրողը քվեաթերթիկում նշում է կատարում այն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ` «Դեմ եմ» բառերի դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում: Քվեաթերթիկը վավեր է, եթե պարունակում է սույն որոշման 1-ին կետով սահմանված կամ դրան նմանվող նշում և կատարված նշումը հստակ ու աներկբա արտահայտում է ընտրողի մտադրությունը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 15-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու մասին» N 8/1-Ն որոշումը: