Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2005  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0010.120705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2005 թվականի N 10-Ն

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49.2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն թիվ 1 հավելվածի:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը հավասարակողմ եռանկյուն է, կողմերի երկարությունը` 30 մմ, կնիքի եզրագծով նշված են «ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքներն ունեն քառանիշ համարներ, որոնց համարակալումը սկսվում է 0001 և ավարտվում 2000 թվանշանով:

2. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն թիվ 2 հավելվածի:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 30 մմ տրամագծով, կնիքի եզրագծերով նշված են «Հայաստանի Հանրապետություն», «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կնիքները համարակալվում են Հանրապետության տարածքում կազմավորվող ընտրատարածքների թվին համապատասխան` N 1-ից մինչև N 41-ը ներառյալ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն թիվ 3 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 20 մմ տրամագծով` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կնիքի եզրագծերով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 12-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/2-Ն և «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/3-Ն որոշումները:

5. Տեղամասային, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների գործող կնիքները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

 

________________________________________

ԻՐՏԵԿ - կնիքի նմուշի պատկերը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

 

________________________________________

ԻՐՏԵԿ - կնիքի նմուշի պատկերը չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 10-Ն որոշման

 

________________________________________

ԻՐՏԵԿ - կնիքի նմուշի պատկերը չի բերվում

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.06.2005
N 10-Ն
Որոշում