Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՐՄԻՐԳՅ ...

20.11.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.07.2005  -ից մինչեւ   20.11.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)

i

040.0823.290605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2005 թվականի N 823-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող` 22.86 հեկտար բնակավայրերի նշանակության հողերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային և Կարմիրգյուղի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային և Կարմիրգյուղի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տնամերձ հողամասերի պետական գրանցումն իրականացնել գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 823-Ն որոշման

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված N 1՛

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 823-Ն որոշման

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գավառ քաղաքային համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Հեռավորությունը ք. Երևանից` 98 կմ է:

Գավառ քաղաքային համայնքը հյուսիսից` «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Բերդկունք համայնքին, «Բ»-»Գ» հատվածով` Հայրավանք համայնքին, հյուսիս-արևելքից` «Գ»-»Դ» հատվածով` Նորատուս համայնքին, արևելքից` «Դ»-»Ե» հատվածով` «Սևան» ազգային պարկին, հարակից` «Ե»-»Զ» հատվածով` Կարմիր համայնքին, «Զ»-»Է» հատվածով` Գանձակ համայնքին, «Է»-»Ը» հատվածով` Ծաղկաշեն համայնքին, հարավ-արևմուտքից` «Ը»-»Թ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևմուտքից` «Թ»-»Ժ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Կարմիր համայնքի նախկին IV հատված), «Ժ»-»Ի» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Գանձակ համայնքի նախկին II հատված), «Ի»-»Լ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հյուսիս-արևմուտքից` «Լ»-»Խ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Նորատուս համայնքի նախկին II հատված), «Խ»-»Ծ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին և «Ծ»-»Ա» հատվածով` Լճափ համայնքին:

 

ԳԱՎԱՌ-ԲԵՐԴԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

Գավառ, Բերդկունք և Լճափ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 1-2 կետերով` 880.16 մ, հասնում է թիվ 3 կետը, անցնում է դեպի արևելք` 270.95 մ, միանում է Բերդկունք, Հայրավանք և Գավառ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1151.11 մ է:

 

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ-ՀԱՅՐԱՎԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Գ»

 

Գավառ, Հայրավանք և Բերդկունք համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով թիվ 1 կետով` 826.13 մ և հասնում է 2516.8 մ բարձրություն ունեցող թիվ 2 եռանկյունաչափական կետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում է 1025.62 մ, հասնում է թիվ 3 կետին, ապա լեռնագագաթներով անցնելով դեպի արևելք, ապա հարավ-արևելք, անցնելով թիվ 4 կետով` 687.51 մ, հասնում թիվ 5 կետին, գագաթներով թեքվում է հյուսիս-արևելք, անցնում է 325.03 մ, հասնում թիվ 6 կետին, թեքվում է հարավ-արևելք, անցնում է 500.71 մ, հասնում է թիվ 7 կետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է արևելք` 1254.97 մ, հասնում է Գավառ, Հայրավանք և Նորատուս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4619.97 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՆՈՐԱՏՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-»Դ»

 

Գավառ, Նորատուս և Հայրավանք համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բլուրներով, ապա դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1-19 կետերով` 4531.48 մ, հասնում թիվ 20 կետին, թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 21 կետով` 593.82 մ, հասնում թիվ 22 կետին, թեքվում է արևելք` անցնում թիվ 23 կետով` 359.39 մ, հասնում թիվ 24 կետը, թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 25 կետով` 2035.59 մ, հատելով Երևան-Գավառ հին ճանապարհը, հասնում է թիվ 26 կետին, թեքվում է հարավ-արևելք` անցնում թիվ 27-30 կետերով` 2584.59 մ, հատելով Գավառ-Նորատուս ճանապարհը, հասնում է թիվ 31 կետին, անցնում է հարավ-արևելք` թիվ 32-34 կետերով` 1308.21 մ, հատելով Արծվաքար-Նորատուս ճանապարհը, Գավառ գետը, հասնում թիվ 34 կետին, թեքվում արևելք` 418.56 մ, հասնում թիվ 35 կետին, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 36-39 կետերով` 1656.58 մ, հասնում է թիվ 40 կետին, թեքվում արևելք, անցնում 1997.82 մ, հասնում է Գավառ, «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-»Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16486.04 մ է:

 

ԳԱՎԱՌ - «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-»Ե»

 

Գավառ քաղաքի, Նորատուս համայնքի և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 1-23 կետերով, հատելով ցամաքուրդը, հասնում է Գավառ, Կարմիրգյուղ և «Սևան» ազգային պարկի և տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Դ»-»Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4891.42 մ է:

 

ԳԱՎԱՌ-ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-»Զ»

 

Գավառ, Կարմիրգյուղ և Գանձակ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 1-3 կետերով` 821.11 մ, հատելով Գավառ գետը, հասնում է թիվ 4 կետին, թեքվում է հյուսիս, անցնում 487.1 մ և հասնում թիվ 5 կետին թեքվում հյուսիս-արևելք, անցնում 665.7 մ, հասնում թիվ 6 կետը, թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 7-12 կետերով` 6984.45 մ, հատելով Արծվաքար-Կարմիր ճանապարհը, անցնելով բլուրներով, հասնում է թիվ 13 կետին, թեքվում է հյուսիս-արևելք և անցնելով 14 կետով` 1673.77 մ, հասնում է Գավառ, Կարմիրգյուղ համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Ե»-»Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10632.13 մ է:

 

ԳԱՎԱՌ-ԳԱՆՁԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-»Է»

 

Գավառ, Գանձակ և Ծաղկաշեն համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծը, անցնելով 1-12 կետերով Գելի ձոր գետով` 2865.18 մ հասնում է թիվ 13 կետը, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 14-21 կետերով` 1444.02 մ, հատելով Հացառատ-Գանձակ ճանապարհը, միանում է Գավառ, Կարմիրգյուղ և Գանձակ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Զ»-»Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4309.2 մ է:

 

ԳԱՎԱՌ-ԾԱՂԿԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-»Ը»

 

Գավառ քաղաքային, Ծաղկաշեն համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ը» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1-3 կետերով` 1260.12 մ, հասնում թիվ 4 կետին: Թիվ 4 կետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, հատելով դաշտային ճանապարհներ և առուներ, անցնելով թիվ 5, 6 կետերով` 1366.8 մ, հասնում է թիվ 7 կետին, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 8-28 կետերով` 7247.09 մ, հատելով Գավառ-Ծաղկաշեն ճանապարհը, հասնում է թիվ 29 կետին, որից թեքվելով դեպի հարավ-արևելք` անցնելով 224.6 մ, հասնում է Ծաղկաշեն, Գանձակ և Գավառ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:

«Է»-»Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10098.61 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-»Թ»

 

Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Կարմիր համայնքի նախկին IV հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Թ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք` 1-5 կետերով` 5248.41 մ, հատելով դաշտային ճանապարհներ, ձորեր, ցամաքուրդ, հասնում է թիվ 6 կետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1025.37 մ, հասնում է թիվ 7 կետին, թեքվում է հարավ-արևելք` անցնում թիվ 8 կետով` 2100.50 մ, հասնում է թիվ 9 կետին, անցնում է դեպի հարավ, թիվ 10-12 կետերով անցնում 2011.15 մ, հատելով դաշտային ճանապարհներ, հասնում է թիվ 13 կետին, թեքվում է արևելք, անցնում 416.44 մ` թիվ 14 կետը, այնուհետև անցնում է 336.02 մ հարավ, հասնում թիվ 15 կետը, ապա անցնելով դեպի արևելք թիվ 16-18 կետերով` 1241.09 մ, հասնում է Ծաղկաշեն, Գավառ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ը» հանգուցային կետին:

«Ը»-»Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12378.98 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ IV ՀԱՏՎԱԾ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-»Ժ»

 

Գավառ քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Գանձակ համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Կարմիր համայնքի նախկին IV հատված) տարածքների բաժանման Ժ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ թիվ 1 կետը` 1759.42 մ, հասնում է թիվ 2 կետին, թեքվում արևմուտք` 1719.16 մ, միանում է Գավառ քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Կարմիր համայնքի նախկին IV հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Թ» հանգուցային կետին:

«Թ»-»Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3478.58 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԳԱՆՁԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-»Ի»

 

Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Գանձակ համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ի» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է հյուսիս-արևելք` 1109.88 մ, հասնում թիվ 1 կետին, որից թեքվում է հարավ` 458.71 մ, հասնում թիվ 2 կետին, թեքվում հյուսիս-արևելք, անցնում 235.98 մ, հասնում թիվ 3 կետին, որից թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 305.31 մ, հասնում թիվ 4 կետին, թեքվում արևելք, անցնում 97.87 մ, հասնում թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 6 կետով` 1235.5 մ, հասնում թիվ 7 կետին, թեքվում արևմուտք, անցնում 88.94 մ, հասնում թիվ 8 կետին, թեքվում հարավ-արևելք, անցնում 825.29 մ, հասնում թիվ 9 կետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 931.12 մ, միանում է Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Կարմիր համայնքի նախկին IV հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Գանձակ համայնքի նախկին II հատված) տարածքների բաժանման «Ժ» հանգուցային կետին:

«Ժ»-»Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4888.48 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-»Լ»

 

Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Նորատուս համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Լ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է հարավ` 776.64 մ, հասնում թիվ 1 կետը, որից թեքվում է հարավ-արևելք, անցնում 363.54 մ, հասնում թիվ 2 կետին, թեքվում հարավ, անցնում 1603.09 մ, հասնում Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Գանձակ համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ի» հանգուցային կետին:

«Ի»-»Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4888.48 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ՆՈՐԱՏՈՒՍ II ՀԱՏՎԱԾ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-»Խ»

 

Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Նորատուս համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Խ» հանգուցային կետից սահմանագիծը դաշտային ճանապարհով անցնում է հարավ-արևելք` 506.20 մ, հասնում թիվ 1 կետին, որից թեքվում է արևմուտք, անցնում թիվ 2-4 կետերով` 2220.53 մ, հասնում թիվ 5 կետին, թեքվում հյուսիս` անցնում թիվ 6 կետը` 459.36 մ, հասնում թիվ 7 կետին, որից թեքվում է արևմուտք` անցնում թիվ 8-9 կետերով` 744.71 մ, հասնում թիվ 10 կետին, հետո թեքվում է հարավ-արևմուտք` անցնելով դաշտային ճանապարհով անցնում է 849.37 մ, հասնում Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Նորատուս համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Լ» հանգուցային կետին:

«Լ»-»Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4609.89 մ է:

 

ԳԱՎԱՌ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Խ»-»Ծ»

 

Գավառ, Լճափ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ծ» հանգուցային կետից սահմանագիծը դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1-2 կետերով արևմուտք` 705.79 մ, հասնում թիվ 3 կետին, որից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 4 կետով` 12802.39 մ, հասնում Գավառ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին (Նորատուս համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Խ» հանգուցային կետին:

«Խ»-»Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1986.18 մ է:

 

ԳԱՎԱՌ-ԼՃԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ծ»-»Ա»

 

Գավառ, Բերդկունք և Լճափ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է հարավ-արևմուտք` 263.47 մ, հասնում Գավառ, Լճափ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ծ» հանգուցային կետին:

«Ծ»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 263.47 մ է:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 823-Ն որոշման

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված N 2՛

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 823-Ն որոշման

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կարմիրգյուղ համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Հեռավորությունը Գավառ քաղաքային համայնքից` 3 կմ է:

Կարմիր համայնքը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից` «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Գավառ համայնքին, արևելքից` «Բ»-»Գ» հատվածով` «Սևան» ազգային պարկին, հարակից` «Գ»-»Դ» հատվածով` Գեղարքունիք համայնքին, հարավ-արևմուտքից` «Դ»-»Ե» հատվածով` Լանջաղբյուր համայնքին, արևմուտքից` «Ե»-»Զ» հատվածով` Սարուխան համայնքին, «Զ»-»Ա» հատվածով` Գանձակ համայնքին:

 

ԿԱՐՄԻՐ-ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

Գավառ, Կարմիր և Գանձակ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 1-3 կետերով` 821.11 մ, հատելով Գավառ գետը, հասնում է թիվ 4 կետին, թեքվում է հյուսիս, անցնում 487.1 մ, հասնում թիվ 5 կետը, թեքվում հյուսիս-արևելք, անցնում 665.7 մ, հասնում թիվ 6 կետը, թեքվում է հարավ-արևելք` անցնում թիվ 7-12 կետերով` 6984.45 մ, հատելով Արծվաքար-Կարմիր ճանապարհը, անցնելով բլուրներով հասնում է թիվ 13 կետին, թեքվում է հյուսիս-արևելք` անցնում 1673.77 մ, հասնում Գավառ, Կարմիրգյուղ համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10632.13 մ է:

 

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ - «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Գ»

 

Կարմիրգյուղ, Գավառ համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը ժայռերով, ապա Սևանա լճի ափով անցնելով թիվ 1-40 կետերով` հասնում է Կարմիրգյուղ և Գեղարքունիք համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6867.08 մ է:

 

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-»Դ»

 

Կարմիր, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է թիվ 1 կետով հարավ-արևելք` 760.33 մ, հասնում է Գեղարքունիք, Կարմիր համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Գ»-»Դ» սահմանագծի երկարությունը 760.33 մ է:

 

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ-ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-»Ե»

 

Կարմիրգյուղ, Սարուխան և Լանջաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք` 927.17 մ, հասնում է թիվ 1 կետին, անցնելով 93.16 մ հյուսիս-արևելք` հասնում է թիվ 2 կետը, ապա թեքվում հարավ-արևելք` անցնում է 198.25 մ, հատելով ժայռերը, հասնում է թիվ 3 կետին, անցնում է հարավ-արևելք թիվ 4-5 կետերով` 1925.19 մ, հասնում է թիվ 6 կետը, բլուրներով անցնում է հյուսիս-արևելք թիվ 7-8 կետերով` 800.84 մ, հասնում թիվ 9 կետին, թեքվում հարավ-արևելք` 599.41 մ, հասնում թիվ 10 կետը, անցնում հյուսիս-արևելք` 227.44 մ, հասնում թիվ 11 կետը: Թիվ 11 կետից սահմանագիծը լանջերով անցնում է հարավ-արևելք թիվ 12-14 կետերով` 885.35 մ, հասնում թիվ 15 կետը, թեքվում է հյուսիս-արևելք` անցնում 281.68 մ, հասնում թիվ 16 կետը, որը գտնվում է Գավառ-Մարտունի հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, ապա ճանապարհով անցնում է թիվ 17, 18 կետերով` 803.16 մ դեպի հարավ-արևելք, հասնում է Լանջաղբյուր, Կարմիրգյուղ և Գեղարքունիք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-»Ե» սահմանագծի երկարությունը 6741.65 մ է:

 

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ-ՍԱՐՈՒԽԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-»Զ»

 

Կարմիր, Սարուխան և Գանձակ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծն առվով անցնում է հարավ-արևելք` 816.82 մ, հասնում է թիվ 1 կետին, առվով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք և անցնում է թիվ 2-3 կետերով` 330.44 մ, հասնում է թիվ 4 կետին, ապա ժայռերով անցնում է հարավ-արևելք` 1410.13 մ, հասնում թիվ 5 կետին, թեքվում է հյուսիս-արևելք` Սարուխան-Կարմիր միջգյուղյա ճանապարհով անցնում է 194.08 մ, հասնում է թիվ 6 կետին, որից առվով անցնում է հարավ-արևելք թիվ 7-12 կետերով` 444.32 մ, հասնում է Սարուխան, Կարմիրգյուղ և Լանջաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Ե»-»Զ» սահմանագծի երկարությունը 3195.79 մ է:

 

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ-ԳԱՆՁԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-»Ա»

 

Կարմիրգյուղ, Գանձակ և Գավառ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն առվով անցնում է հարավ-արևելք` 530.87 մ, հասնում է թիվ 1 կետին, առվով անցնում է հարավ-արևմուտք թիվ 2-5 կետերով` 1347.35 մ, միանում է Գանձակ, Կարմիր և Սարուխան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Զ»-»Ա» սահմանագծի երկարությունը 1878.22 մ է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2005
N 823-Ն
Որոշում