(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0995.250505
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 05 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005195
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 հոկտեմբերի 2003 թվականի N 995-Ն
«ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-06-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
09.10.2003 թ.
N 995-Ն հրամանով
ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր
N 2-III-4.1-06-2003
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
2. ԱՌԱՓՆՅԱ ՁԿՆԱՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Ընդհանուր դրույթներ
i
Ձկնամշակման կազմակերպությունների կազմում, կախված թողարկվող արտադրանքի տեսականուց և կազմակերպության հզորությունից, ընդգրկվում են սառեցման, աղադրման, պահածոյացման, պրեսերվի, ձկնկիթա-բալիկային, ծխեցման, խոհարարական, ձկան յուղի, սպիտակուցային խտանյութերի, սպիտակուցային ձկնկիթի, կերային և տեխնիկական արտադրանքի, սառույցի արտադրության, մետաղյա տարաների և այլ արտադրամասերը:
Եվրամիության անդամ երկրներ ձկնամթերք, այդ թվում վայրի կենդանի խեցգետին արտահանող կազմակերպությունները ունենում են գործնականում ներդրված վտանգների վերլուծման և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգ:
(2.1-րդ գլուխը փոփ. 02.03.10 թիվ 04-Ն հրաման)
2.2. Տարածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
2.2.1. Ձկնամշակման կազմակերպությունը պետք է ունենա սանիտարական պահպանման գոտի` համաձայն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ-ի պահանջների:
2.2.2. Կազմակերպության տարածքը ունենում է փոխադրամիջոցների, հետիոտնի անցուղիներ և արտադրական հրապարակներ` ամուր, անջրաթափանց ծածկույթով, լինում է ցանկապատված և ունենում է թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման ցանցը` կեղտաջրերի և մթնոլորտային տեղումներից ու ձնհալոցքից առաջացած ջրերի հեռացման համար:
2.2.3. Փոխադրամիջոցների սանիտարական մշակման համար տնտեսական գոտում հատկացվում է հատուկ անջրաթափանց ծածկով հրապարակ, որտեղից կեղտաջրերը հեռացվում են կազմակերպության ջրահեռացման համակարգով:
2.2.4. Աղբի հավաքման համար ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա տեղադրվում են տարողություններ` ամուր փակվող կափարիչներով: Հարթակի մակերեսը գերազանցում է տարողությունների հատակի մակերեսը` բոլոր ուղղություններով 1մ-ից ոչ պակաս:
2.2.5. Տեխնիկական արտադրանքի և սննդամթերքի արտադրամասերը տեղակայվում են միմյանցից 100մ-ից ոչ պակաս հեռավորությամբ և իրարից սահմանազատվում` կանաչապատ գոտիով:
2.2.6. Աղբահորերի, աղբահավաքների պարունակությունը ախտահանում են 10%-ոց քլորակրի կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթներով: Աղբը և արտադրական թափոնները, լցման դեպքում, դուրս է բերվում քաղաքային աղբանոց:
2.2.7. Ձկնամշակման կազմակերպությունները չպետք է հանդիսանան արտաքին միջավայրի ախտոտման աղբյուր և պարտավոր են օդում, հողում, բաց ջրամբարներում ապահովել հիգիենիկ նորմատիվներով սահմանված վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի խտությունը:
2.3. Արտադրական սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
2.3.1. Ձկնամշակման կազմակերպություններում արտադրամասերի տեղակայումը ապահովում է տեխնոլոգիական գործընթացի հոսքայնությունը և բացառում հումքի, կիսապատրաստվածքների, պատրաստի արտադրանքի, թափոնների խաչաձևումը և հանդիպակաց հոսքը:
2.3.2. Սննդամթերքի և բժշկական պատրաստուկների պատրաստման արտադրամասերը ամբողջապես մեկուսացվում են տեխնիկական և կերային արտադրամասերից և ունենում առանձին մուտքեր ու կենցաղային սենքեր:
2.3.3. Ձկնամթերքի պահման համար տեղադրվում են ջերմաչափեր ունեցող սառնարաններ կամ սառցախցիկներ` ձկնամթերքի յուրաքանչյուր տեսակի պահման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու նպատակով` համաձայն դրանց նորմատիվ փաստաթղթերի:
2.3.4. Արտադրական սենքերի հատակը պատրաստվում է ամուր, չկլանող, անջրաթափանց, ոչ թունավոր, թթվա-հիմնա-յուղակայուն նյութերից և հեշտությամբ մաքրվում, ախտահանվում ու չորացվում է:
2.3.5. Պատերը հատակից 30 սմ բարձրությամբ, ինչպես նաև հատակի ու պատերի միացումները ունենում են անջրաթափանց և հեշտ մաքրման ու ախտահանման հնարավորություն ընձեռող հիգիենիկ ծածկ:
Հատակը լինում է հարթ և ունենում է թեքություն դեպի հատականցքը:
2.3.6. Արտադրական սենքերի պատերը սալիկապատում են, ներկում բաց երանգի յուղաներկով կամ ունենում են խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ:
2.3.7. Արտադրական սենքերի առաստաղը լինում է հարթ, ունենում է ջրակայուն մակերես և ներկվում է բաց երանգի ջրա-էմուլսիոն կամ այլ ներկերով:
2.3.8. Արտադրական սենքերում նախատեսվում են.
. ծորակ, հատակը, պատերը և սարքավորումները լվանալու համար, ապահովված հոսող սառը և տաք ջրով,
. ձեռքերի լվացման համար լվացարաններ` ապահովված հոսող սառը և տաք ջրով, օճառով, խոզանակով, ախտահանիչ լուծույթով, միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներով,
. արտադրական սենքերի և սան. հանգույցների ծորակները չպետք է բացվեն և փակվեն ձեռքով:
2.3.9. Արտադրական շենքի մուտքի մոտ նախատեսվում է հատուկ հարմարանք` կոշիկները մաքրելու համար, իսկ շենքի ներսում` արտադրամասի մուտքերի մոտ ախտահանիչ գորգեր:
2.3.10. Տեխնոլոգիական սարքավորումների մոտ` աշխատատեղերում, փակցվում են հուշաթերթեր, ցուցանակներ աշխատողների համար` սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական ռեժիմները պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացնող պաստառներ, սարքավորումների լվացման ժամանակացույցեր:
2.3.11. Կազմակերպությունում արտադրամասերի, գույքի, սարքավորումների մաքրման, ախտահանման, ընթացիկ նորոգման համար անցկացվում է սանիտարական օր/ժամ.
. պահածոյացման, խոհարարական, ապխտման և պրեսերվի, ձկնկիթի, ձկնային խճողակի արտադրման արտադրամասերում` շաբաթը 1 անգամ,
. խեցգետնակերպերից և աղադրված ձկնկիթից եփած-սառեցված արտադրանքի արտադրություններում` 5 օրը 1 անգամ,
. սառեցված, աղադրված և համեմված արտադրանքի, կերային ալյուրի և յուղի արտադրություններում` 10 օրը 1 անգամ:
2.3.12. Բոլոր սենքերի վերանորոգումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Բորբոսի առաջացման դեպքում պատերը, առաստաղը և անկյունները, նախքան սպիտակեցնելը, մշակվում են հակասնկային միջոցներով:
2.3.13. Արտադրական սենքերում հատակը, պատերը և սարքավորումները լվանալու համար օգտագործվող ռետինե խողովակները պահվում են փաթաթված, պատից կախված վիճակում, այնպես, որ խողովակի ծայրը չհպվի հատակին:
2.3.14. Մաքրման, ախտահանման միջոցների և պարագաների պահման համար հատկացվում է առանձին պահեստային սենք կամ պահարան:
2.4. Կենցաղային սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
2.4.1. Ձկնամշակման կազմակերպությունները պետք է ունենան «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» 2.09.04-87 ՍՆԻՊ-ի պահանջներին համապատասխան կենցաղային սենքեր:
2.4.2. Ձկնամշակման կազմակերպությունների արտադրամասերի կենցաղային սենքերում նախատեսվում են հանդերձարաններ` տնային, աշխատանքային և սանիտարական հագուստի ու կոշիկների համար, ցնցուղարան, զուգարան, լվացարան ձեռքերի համար, սննդի ընդունման կետ, բուֆետ, մաքրման գույքի պահպանման պահարան:
2.4.3. Հանդերձարաններում տնային վերին հագուստը, սանիտարական հագուստը և կոշիկները պահվում են առանձնացված:
2.4.4. Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պահվում են առանձին:
2.4.5. Կենցաղային սենքերի պատերը ներկվում են էմուլսիոն կամ խոնավ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ներկերով: Ցնցուղարանների սենքերում առաստաղները ներկվում են յուղաներկով, իսկ մնացած բոլոր սենքերում` սպիտակեցվում, հատակները ունենում են անջրաթափանց ծածկ:
2.4.6. Սան. հանգույցների նախամուտքերում ձեռքերի լվացման համար տեղադրվում են լվացարաններ` խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, միանվագ օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, ախտահանիչ լուծույթով, սան. հագուստը կախելու համար կախիչներով:
2.4.7. Արտադրամասերում արգելվում է սնունդ ընդունելը:
Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ ձեռքերի լվացման համար տեղադրվում են լվացարաններ` խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, միանգամյա օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, կախիչներ` սան. հագուստը կախելու համար:
2.4.8. Կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
2.4.9. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար հատկացվում է տարբերակիչ գույնով մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն):
2.4.10. Սան. հանգույցների մաքրման համար նախատեսված գույքը պահվում է առանձին, այն օգտագործել այլ տարածքները մաքրելու համար չի թույլատրվում:
2.5. Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող
հիգիենիկ պահանջներ
2.5.1. Կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում են 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին:
2.5.2. Կազմակերպությունները ապահովվում են բավարար քանակի խմելու, տնտեսա-կենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող սառը և տաք ջրով:
2.5.3. Ջրամատակարարումը իրականացվում է ջրմուղի կենտրոնացված ցանցին միացման, իսկ վերջինիս բացակայության դեպքում` արտեզյան հորատանցքից ջրմուղի ներքին ցանցի կազմակերպման միջոցով:
2.5.4. Արտեզյան հորատանցքերը, պահուստային ջրամբարները ունենում են սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների: Ջրմուղի կառույցների, ջրագծերի և արտեզյան հորատանցքերի սանիտարատեխնիկական վիճակի նկատմամբ սահմանվում է կանոնավոր հսկողություն:
2.5.5. Ջրի պահուստային տարողություններին և արտադրամասերին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն, համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:
2.5.6. Տեխնիկական նպատակներով տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում, նախատեսվում են խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով:
Խմելու` տնտեսական և տեխնիկական ջրագծերի ցանցերի միացումը չի թույլատրվում:
2.5.7. Ջրագծերի հանգույցները գտնվում են մեկուսացված, փակ շինությունում, որը ապահովվում է նմուշառման ծորակով, հատականցքով` կեղտաջրերի հեռացման համար, հետադարձ փականներով` ջրի շարժման միայն մեկ ուղղությունը ապահովելու համար:
2.5.8. Կազմակերպությունը ունենում է արտադրական և կենցաղային կեղտաջրերի առանձին ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար առանձին հեղեղատար: Արտադրական և կենցաղային ջրահեռացման ցանցերի միացումը չի թույլատրվում:
2.5.9. Հատականցքերը և միջառաստաղային ծածկերով անցնող արտադրական կեղտաջրերի հեռացման խողովակները լինում են անջրաթափանց և չեն տեղակայվում ձկնամթերքի արտադրման սարքավորումների, աշխատատեղերի, սննդամթերքի պահման սենքերի վերևում: Կենցաղային ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն արտադրական, պահեստային, ինչպես նաև սննդի ընդունման սենքերի միջով:
2.6. Լուսավորությանը, օդափոխանակությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային
և աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
2.6.1. Կազմակերպությունների արտադրական սենքերի լուսավորությունը համապատասխանում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին:
2.6.2. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները ունենում են պաշտպանիչ ցանցեր, իսկ շիկացման լամպերով լուսատուները` պայթյունաանվտանգ պիտույքակազմեր:
2.6.3. Բաց տեխնոլոգիական գործընթացներով արտադրամասերում չի թույլատրվում լուսավորման սարքերի տեղակայումը տեխնոլոգիական սարքավորումների վերևում` մթերքի մեջ ապակու բեկորների ընկնելը կանխելու նպատակով:
2.6.4. Լուսավորման սարքերի սանիտարական մշակումը կատարվում է ըստ անհրաժեշտության:
2.6.5. Ձկնկիթի պատրաստման բոլոր արտադրական սենքերի օդը վարակազերծելու համար տեղադրվում են մանրէասպան լամպեր, 1.5-2.2 վատտ` 1մ3-ի հաշվարկով, որոնց աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի դրանց շահագործման հրահանգի պահանջներին:
2.6.6. Արտադրական և կենցաղային սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02.01-2000-ի պահանջներին:
2.6.7. Սենքերի բնական օդափոխման համար նախատեսվում են պատուհանի վերնափեղկեր կամ լուսափեղկեր:
2.6.8. Օդակլանիչ բոլոր սարքավորումները տեղադրվում են առանձնացված տեղերում` բացառելով կեղտոտ օդի, գազի, ջրի թափանցումը դրանց մեջ: Սննդամթերքի արտադրամասերում օդակլանիչ սարքավորումները ունենում են ֆիլտրեր` օդը փոշուց մաքրելու համար:
2.6.9. Օդափոխության խողովակաշարը, տեխնոլոգիական սարքավորումների վրա տեղադրված օդատարների արտաքին մակերեսները մաքրվում են ըստ անհրաժեշտության:
2.6.10. Արտադրամասերում, արտադրանքի պահման և հասունացման պահեստներում օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը համապատասխանում է «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ -ի պահանջներին:
2.6.11. Ջերմաստիճանի և խոնավության կտրուկ ռեժիմով իրարից տարբերվող արտադրամասերը տեղակայվում են առանձին սենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում իրար հաղորդակցվում են նախամուտքերի, միջանցքների, դռների միջոցով:
2.6.12. Մեծ քանակի ջերմության, գոլորշու աղբյուր հանդիսացող սարքավորումները մեկուսացվում են (ծածկել կափարիչով, տեղադրել մեկուսիչներ և այլն):
2.6.13. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը համապատասխանում է «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
2.6.14. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում` համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆիՊ II-12-77-ի պահանջների:
2.6.15. Սարքավորումները, մեքենաները, սարքերը ապահովվում են ցնցումամարիչ հարմարանքներով:
2.7. Սարքավորումներին, գույքին և տարային ներկայացվող
հիգիենիկ պահանջներ
2.7.1. Տեխնոլոգիական սարքավորումները, տարողությունները, սննդամթերքի փաթեթավորման տարաները, մշակման համար օգտագործվող սեղանների մակերեսները, մասնատման տախտակները, դանակները և այլ սարքերը պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:
2.7.2. Մետաղյա կառուցվածքները պատրաստվում են կոռոզիայի չենթարկվող մետաղից: Չի թույլատրվում փայտից պատրաստված մասնատման տախտակների և այլ սարքերի օգտագործումը:
2.7.3. Տեխնոլոգիական սարքավորումների սննդամթերքի հետ շփվող մասերի սանիտարական մշակումը (մաքրում, լվացում և ախտահանում) հեշտ և արդյունավետ իրականացնելու նպատակով սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի նրանց հեշտ և արագ կազմատումը: Տակդիրների բարձրությունը հատակից լինում է 30 սմ-ից ոչ պակաս:
2.7.4. Տեխնոլոգիական սարքավորումների սննդամթերքի հետ շփվող մասերը յուղապատվում են միայն սննդային յուղերով:
2.7.5. Սնդիկ պարունակող հսկիչ-գրանցող սարքերի օգտագործումը չի թույլատրվում:
Ապակյա գրանցող սարքերը ունենում են մետաղյա պաշտպանիչ հարմարանք:
2.7.6. Լցվածքների եփման ժամանակ օգտագործվում են պլաստմասսայե ունկերով, կոռոզիայի չենթարկվող մետաղից պատրաստված խառնիչներ:
2.7.7. Նմուշառման համար օգտագործվում են միայն մետաղյա գդալներ, խողովակներ, հորատիչներ:
2.7.8. Արտադրական պարագաները մակնշվում են: Պատահական պարագաների օգտագործումը չի թույլատրվում:
2.7.9. Բանկաների կափարիչները ընդունվում են արտադրամաս մաքուր վիճակում, փաթեթավորված անջրաթափանց թղթով կամ հերմետիկ հալափակ պոլիէթիլենային տոպրակների մեջ: Փաթեթավորված նյութից կափարիչների հանումը կատարվում է գլանող մեքենայի պահեստատուփի մեջ մատակարարելուց առաջ: Անոթները գլանելուց առաջ դրանք կարող են օգտագործվել առանց նախնական մշակման:
2.7.10. Մետաղյա բանկաների և կափարիչների ներքին մակերեսի երեսպատումը կատարվում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող կայուն նյութերով:
2.7.11. Բանկաները պահվում են մաքուր, չոր սենքերում, յուրաքանչյուր տեսակի նյութի համար նախատեսված համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում:
2.7.12. Տակառները պահվում են մաքուր, չոր սենքերում կամ տակդիրների վրա ծածկի տակ:
2.7.13. Ձկնային արտադրանքի փաթեթավորման համար օգտագործվող տարաները և օժանդակ նյութերը լինում են մաքուր, չոր, առանց կողմնակի հոտերի: Աղտոտված և բորբոսասնկերով ախտահարված տարայի օգտագործումը չի թույլատրվում:
2.7.14. Արտադրամասերը, սարքավորումները, սարքերը, գույքը, տարաները, փոխադրամիջոցները ենթարկվում են մանրակրկիտ լվացման և ախտահանման:
2.7.15. Լվացման և ախտահանման համար կարող են օգտագործվել միայն այդ նպատակի համար նախատեսված նյութեր:
2.7.16. Տեխնոլոգիական սարքավորումների, գույքի և տարաների լվացման ու ախտահանման մանրէաբանական հսկողությունը իրականացվում է կազմակերպության լաբորատորիայի կամ այլ հավատարմագրված լաբորատորիայի կողմից, իսկ ընտրանքային կարգով` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
2.8. Օժանդակ նյութեր և սառույց
2.8.1. Հումքը, օժանդակ նյութերը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը համապատասխանում են մարդու կյանքի և առողջության անվտանգությունը սահմանող հիգիենիկ նորմերի պահանջներին:
2.8.2. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, ձկնամթերքի արտադրությունում սննդային հավելումները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
2.8.3. Արտադրությունում կիրառվող սննդային հավելումները պահվում են գործարանային փաթեթներում և պարտադիր կարգով ունենում պիտակներ: Սննդային հավելումների տեղափոխումը գործարանային փաթեթավորումից այլ տարողությունների մեջ պահելու նպատակով չի թույլատրվում:
2.8.4. Օժանդակ նյութերը պահվում են չոր, լավ օդափոխվող, կողմնակի հոտեր չունեցող, ամբարային վնասատուներով չախտահարված սենքերում:
2.8.5. Պահեստում մթերքը դասավորում են հատակից 10 սմ-ից ոչ պակաս բարձրություն ունեցող տակդիրների վրա: Չի թույլատրվում ջրամատակարարման խողովակների և ջեռուցման սարքավորումների տեղադրումը մոտակայքում:
2.8.6. Համեմունքները պահվում և տեղափոխվում են փաթեթավորված վիճակում:
2.8.7. Չի թույլատրվում համեմունքները պահել հոտավետ նյութերի հետ:
2.8.8. Սորուն հումքը օգտագործելուց առաջ անցկացնում են մետաղորսիչի միջով:
2.8.9. Կազմակերպություն ներմուծված բուսական յուղը լաբորատորիայի կողմից ենթարկում է ստուգման ոսկեգույն ստաֆիլակոկի նկատմամբ և պահվում անթափանց, ամուր փակված, կնքված տարողությունում, որի ծորակը տեղադրվում է տարողության հատակից ոչ բարձր:
2.8.10. Սերուցքային կարագը և մելանժը պահվում է սառցախցիկներում դարակաշարերի վրա` համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
2.8.11. Քացախաթթվով շշերը պահվում են հյուսված զամբյուղների կամ փայտյա արկղերի մեջ` չոր սառը տեղում:
2.8.12. Աղը պահվում է 75%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավություն ունեցող, փակվող հատուկ պահեստային սենքում:
2.8.13. Աղի պահեստարանները պահպանում են աղը մթնոլորտային տեղումներից, գրունտային ջրերից և մեխանիկական աղտոտվածությունից (ավազ, փոշի և այլն) և բացառում աղի կորուստը:
2.8.14. Աշխատատեղում աղի պահումը կատարվում է հատուկ բունկերներում, արկղերում և այլ տարողություններում` աղը աղտոտումը բացառող պայմաններում:
2.8.15. Սառույցի պատրաստման համար օգտագործվող ջրի որակը համապատասխանում է «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Քլորային սառույցի օգտագործման համար օգտագործում են քլորակիր` քլորի զանգվածային մասը 25%-ից ոչ պակաս:
2.8.16. Սառույցի ծածկման համար օգտագործվող բրեզենտը լինում է մաքուր և պահվում սառցապահեստարանի մոտակայքում:
2.8.17. Ձկան սառեցման և աղային լուծույթի համար օգտագործվող բնական կամ արհեստական սառույցը համապատասխանում է խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
2.8.18. Աղի և սառույցի պահեստներում աշխատողները օգտագործում են հատուկ կոշիկներ և պարագաներ:
2.9. Ձկնորսական նավակներին և ձկնորսարաններին ներկայացվող հիգիենիկ
i
պահանջներ
2.9.1. Ձկնորսական նավակները ձկնամթերքի պահման համար ունենում են առանձնացված փակ տարողություններ` աղտոտումը բացառելու նպատակով:
2.9.2. Ձկնորսական նավակների ներքին մակերեսը ունենում է հարթ, հեշտ մաքրվող և ախտահանվող մակերես, լինում է ամուր, չքայքայվող, անջրաթափանց և ոչ թունավոր:
2.9.3. Ձկնամթերքի պահման տարողությունները, սարքավորումները, գործիքները պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, լինում են ամուր, չքայքայվող, անջրաթափանց, ոչ թունավոր և ունենում են հարթ, հեշտ մաքրվող և ախտահանվող մակերես:
2.9.4. Ձկնամթերքի պահման տարողությունները ապահովում են սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված ձկնամթերքի պահպանման պայմանները:
2.9.4.1. Որսված ձկնամթերքը նավակ բեռնելուց սկսած մինչև ափ իջեցնելը պաշտպանվում է արևի ճառագայթների ազդեցությունից և բոլոր տեսակի աղտոտումից:
2.9.4.2. Ձկնամթերքը նավակի վրա լվանալու դեպքում օգտագործվում է խմելու կամ այլ մաքուր ջուր:
2.9.4.3. Ձկնամթերքը պահվում և պահեստավորվում է այնպես, որպեսզի չվնասվի:
2.9.4.4. Կենդանի ձկնամթերքը պահվում է սառը վիճակում, որի անհնարինության դեպքում այն հնարավորինս շուտ իջեցվում է ափ: Ձկնամթերքի պաղեցնելու համար օգտագործվող սառույցը պատրաստվում է խմելու ջրից:
2.9.5. Սարքավորումները, տարաները լվացվում են ամեն հերթափոխից հետո և ախտահանվում են շաբաթը մեկ անգամ:
2.9.6. Լվացող, ախտահանող և այլ թունավոր նյութերը պահվում են փակ սենքերում կամ պահարաններում:
2.9.7. Ձկնորսության համար նախատեսված հատվածի ողջ մերձափնյա տարածքը լինում է ցանկապատված և հարթեցված:
2.9.8. ՈՒռկանների չորացման համար նախատեսված հրապարակներում տեղադրվում են կախիչներ:
2.9.9. Ձկնորսարաններում պահեստները, ծածկերը և այլ արտադրական ու կենցաղային կառույցները տեղակայվում են ափի կարծր հատակ ունեցող, բարձրադիր, ջրով չծածկվող տարածքում:
(2.9-րդ գլուխը փոփ. 02.03.10 թիվ 04-Ն հրաման)
2.10. Ձկան ընդունման և մասնատման արտադրամասեր
2.10.1. Կազմակերպության ձկան ընդունման արտադրամասը պետք է լինի կոյուղացված: Ձկան ընդունման հրապարակի հատակը լինում է ասֆալտապատված և ունենում թեքություն դեպի ջրահեռացման համակարգը: Չի թույլատրվում ընդունման հրապարակի օգտագործումը որպես նավամատույց` տնտեսական կարիքների համար:
2.10.2. Ձկան ընդունման հրապարակը, հատկապես ձկնորսության ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենօրյա մաքրման, ախտահանման` քլորակրի 2%-ոց կամ դրան համարժեք այլ ախտահանիչ լուծույթներով, ապա լվացվում` մաքուր ջրով:
2.10.3. Ձկան ընդունման հրապարակի ստորին տարածությունը պահվում է մաքուր վիճակում և պարբերաբար ենթարկվում ախտահանման: Չի թույլատրվում աղբը և թափոնները թափել հարթակի տակ:
2.10.4. Ձկան բեռնաթափման ժամանակ ձեռնարկում են միջոցառումներ այն կեղտոտումից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար:
2.10.5. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները առավելագույնս մեքենայացվում են (ամբարձիչներ, տելֆերներ, ձկնապոմպեր, ավտոկառեր և այլն):
2.10.6. Արտադրամասի հատակը պարբերաբար մաքրվում է արտադրական թափոններից, լվացվում հոսող ջրով և ախտահանվում: Պատերը և ծածկույթները ենթարկվում են մաքրման:
2.10.7. Մինչև մասնատումը ձուկը տեղադրում են հատուկ բունկերներում կամ հատակից 30 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ տակդիրների վրա: Չի թույլատրվում ձկան տեղադրումը գետնի վրա:
2.10.8. Մասնատման սեղանների լվացումը կատարվում է անհրաժեշտության դեպքում: Մեքենաները մաքրվում են հերթափոխի ընթացքում 1 անգամից ոչ պակաս:
2.10.9. Խոշոր ձկան լվացման համար օգտագործվում են հատուկ հարմարանքներ, այդ թվում` ցնցուղով խոզանակներ, սպունգներ և այլն:
2.10.10. Մասնատումից հետո ձուկը լորձից, արյունից, ներքին օրգանների մնացորդներից լավ լվացվում է հոսող ջրով (ջերմաստիճանը 15-18oC-ից ոչ բարձր) և պահվում սառեցնող բունկերներում կամ ծածկվում սառույցով` համաձայն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջների կամ անմիջապես տեղափոխվում հետագա տեխնոլոգիական մշակման:
2.10.11. Սննդային թափոնների յուրաքանչյուր տեսակ հավաքվում է առանձին արկղերի մեջ: Թափոնների պահման տևողությունը 1,5 ժամից չպետք է գերազանցի: Հավաքված թափոնները անմիջապես ուղարկվում են հետագա մշակման կամ սառեցման:
2.10.12. Անհապաղ մշակման հնարավորության բացակայության դեպքում թափոններով տարաները, անկախ դրանց լցվածության աստիճանից, տեղադրվում են սառցախցիկի մեջ` 0-5oC ջերմաստիճանի պայմաններում: Թափոնների պահման տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:
2.10.13. Որպես անասնակեր նախատեսված ձկան թափոնները պահվում են հատուկ մակնշված, կափարիչով ամուր փակվող տարաներում և արտադրամասից հեռացվում հերթափոխի ընթացքում 1 անգամից ոչ պակաս:
2.11. Ձկան մշակումը սառեցմամբ
2.11.1. Պաղեցված ձուկ պատրաստելիս օգտագործվում է մասնատված սառույց (բնական կամ արհեստական): Մասնատումից առաջ սառույցը լվանում են:
2.11.2. Ձուկը սառեցնելուց և պաղեցնելուց առաջ լավ լվացվում է հոսող ջրով (ջերմաստիճանը 15oC-ից ոչ բարձր):
2.11.3. Թույլատրվում է ձուկը պատել սննդարդյունաբերության մեջ օգտագործվող հատուկ պաշտպանիչ ծածկույթով` կանխելով սառեցված ձկան ճարպի օքսիդացման գործընթացները և չորացումը` սառնարանում պահման ժամանակ:
2.11.4. Վերնիճված (գլազուրապատված) ավազաններում ջուրը փոխվում է աղտոտման դեպքում, սակայն ոչ պակաս, քան օրը մեկ անգամ` միաժամանակ մաքրելով ավազանները:
2.11.5. Մթերքի ընդունման համար նախապատրաստված սառցախցիկները անհրաժեշտ է սառեցնել մինչև պահման համար նախատեսված ջերմաստիճանը` համաձայն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջների:
2.11.6. Ձկան և ձկնամթերքի պահման խցիկները (տրյում) ապահովում են խոնավության և ջերմաստիճանի չափման սարքավորումներով:
2.11.7. Պահման խցիկներում (տրյում) օդի ջերմաստիճանի նկատմամբ հսկողությունը կատարվում է ամեն օր (օրը 2 անգամից ոչ պակաս)` օգտագործելով գրանցող, ինքնագրող սարքեր կամ ստուգված ջերմաչափեր, տեղադրված սառցախցիկի կենտրոնական մասում` հատակից 1.5-1.8մ բարձրության վրա:
2.11.8. Օդի հարաբերական խոնավության հսկողությունը պահման խցիկներում կատարվում է շաբաթը մեկ անգամից ոչ պակաս` չափիչ սարքերով (պսիխրոմետր, հիգրոմետր, հիգրոգրաֆ և այլն):
Պահման խցիկներում օդի հարաբերական խոնավության և ջերմաստիճանի ցուցանիշների նկատմամբ հսկողության վերաբերյալ կատարվում են համապատասխան գրանցումներ:
2.11.9. 5000 տոննա տարողությամբ սառնարաններում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման համար նախատեսվում է փակ հենահարթակներ:
2.11.10. Սննդի համար ոչ պիտանի արտադրանքը պահվում է առանձին սենքում` տեխնիկական նպատակով օգտագործելու կամ ոչնչացնելու համար:
2.11.11. Փչացման տեսանելի երևույթներով, բորբոսով ախտահարված, տվյալ արտադրանքին ոչ բնորոշ կամ կողմնակի հոտով, ինչպես նաև աղտոտված վիճակում և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների այլ շեղումներով ստացված արտադրանքը, ընդունվում է միայն ժամանակավոր պահման նպատակով:
2.11.12. Ձկնարտադրանքի համար անհրաժեշտ օդափոխություն և կրծողների դեմ պայքարի արդյունավետությունը ապահովելու նպատակով սառնարաններում պահեստավորումը կատարվում է պատից 50 սմ հեռավորության և հատակից 20 սմ-ից ոչ պակաս բարձրության վրա:
2.11.13. Խցիկների, միջանցքների մաքրումը կատարվում է ըստ դրանց աղտոտվածության, բայց ոչ ուշ, քան 1 անգամ հերթափոխի ընթացքում:
2.11.14. Մարտկոցից «Ձնե մուշտակների» հեռացումը կատարվում է ըստ դրա քանակի ավելացման, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ, իսկ օդասառեցուցիչներից` 24 ժամը մեկ անգամ:
2.12. Աղադրված արտադրանքի արտադրություն
2.12.1. Աղադրման արտադրամասի գույքը (արկղեր, սայլեր) մակնշվում է, ամեն օր լվացվում և շաբաթը 1 անգամ ախտահանվում:
2.12.2. Յուրաքանչյուր դատարկումից հետո տաքարները, ավազանները, գույքը մանրակրկիտ լվացվում է աղաջրի մնացորդներից, ճարպից, ճարպային աղերից, ստուգվում անջրաթափանցելիությունը:
2.12.3. Հողում ընկղմված աղադրման, հալեցման, թրջման համար նախատեսված տաքարների պատերը հողից բարձր են լինում 50սմ-ից ոչ պակաս:
2.12.4. Օգտագործված աղաջրի և լվացման ջրերի մնացորդների լրիվ հեռացումը ապահովելու համար տաքարի հատակը ունենում է թեքություն դեպի հավաքող անցքը:
2.12.5. Տաքարներում ձկների աղադրումով և բեռնաթափումով զբաղվող աշխատողները կրում են հատուկ համազգեստ:
2.12.6. Ձկան բեռնաթափումից հետո տաքարներում մնացած կողմնակի հոտ չունեցող, 2-3 միավորից ոչ ավելի թթվայնությամբ աղաջուրը մաքրումից հետո /ֆիլտրացիա/ կարող է կրկնակի անգամ օգտագործվել` լաբորատորիայի ներկայացրած եզրակացության առկայության դեպքում:
2.12.7. Տաքարների մամլիչները պատրաստվում են աղաջրի նկատմամբ կայուն նյութերից, հեշտությամբ ենթարկվում են մաքրման և ախտահանման, ունենում են բռնակներ:
2.12.8. Աղադրման, թրջման և հալեցման համար նախատեսված տարողությունները ապահովվում են խառնիչով միացված հոսող տաք և սառը ջրով:
2.12.9. Տարողություններից արտահոսքը ապահովող խողովակը ունենում է փակման կափույր:
2.12.10. Ձկան աղադրման համար օգտագործվում են քայքայման նկատմամբ կայուն մետաղներից, պոլիմերային կամ այդ նպատակի համար նախատեսված այլ նյութերից պատրաստված բեռնարկղեր:
2.12.11. Ձկան աղադրման ժամանակ աղաջրի մաքրումը, սառեցումը և խտացումը իրականացվում է համաձայն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջների:
2.12.12. Ձկան հալեցման, աղադրման և թորշման համար օգտագործվող դարակաշարերը լինում են հատակից 40 սմ-ից ոչ պակաս բարձրության վրա:
2.13. Պրեսերվների արտադրություն
2.13.1. Բացառությամբ հիմնական (հումքի, կտրատող, կշռաբաշխող, փաթեթավորող, սոուսների և լցվածքների պատրաստման) արտադրական բաժիններից, պրեսերվների արտադրությունում` կախված տեխնոլոգիական գործընթացից, լինում են նաև հետևյալ օժանդակ տեղամասերը. դատարկ բանկաների լվացման ու ախտահանման, սպասքի ու ներարտադրամասային տարայի լվացման, բանջարեղենի մշակման, սառեցվող սենք` հումքի կարճաժամկետ պահման համար, օժանդակ նյութերի և տարայի պահման սենք, 0-ից մինչև մինուս 8oC ջերմաստիճան ապահովող սառցախցիկ` պատրաստի արտադրանքի պահման համար, աղաջրի կենտրոնացված պատրաստման բաժին (աղաջրի պատրաստումն ու մատակարարումը լինում է մեքենայացված):
2.13.2. Սոուսով և լցվածքով պրեսերվների պատրաստման գործընթացը առավելագույն ձևով մեքենայացվում է:
2.13.3. Սառեցված հումքի պահումը ջրի մեջ չի թույլատրվում:
2.13.4. Վերադարձված դատարկ և ձկնամթերքով լի տարաները պահում են հատակից 40 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ դարակաշարերի վրա: Ձկով տարաները (ջրի հոսքը ապահովող անցքերով) դասավորում են մեկ շարքով:
2.13.5. Համեմված աղային լցվածքը խառնում են քացախաթթվի հետ էմալապատ կամ կոռոզիայի չենթարկվող մետաղյա ամանի մեջ:
2.13.6. Պահածոյացումից հետո պրեսերվը 2 ժամից ավելի չի պահվում արտադրական սենքում և որոշակի խմբաքանակ հավաքվելուց հետո տեղափոխվում է սառնարան` հասունացման համար, 0-ից մինչև մինուս 8oC ջերմաստիճանում:
2.14. Պահածոների արտադրություն
2.14.1. Պահածոների արտադրության հիմնական մասը կատարվում է սոուսի եփման, մանրէազերծման, գույքի ու տարայի լվացման առանձին բաժիններով, ինչպես նաև հումքի, տապակման, սպիտակեցման և կշռաբաշխման տեղամասերով ապահովված ընդհանուր սենքում:
2.14.2. Պահածոների արտադրությունը թույլատրվում է միայն յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում մանրէաբանական հսկողություն իրականացնող կազմակերպություններում:
2.14.3. Պահածոների մանրէազերծումը կատարվում է ավտոկլավների միջոցով, որոնց աշխատանքային ռեժիմը համապատասխանում է դրանց շահագործման հրահանգին:
2.14.4. Ջերմաստիճանի գրանցման փաստաթղթերի պահումը լաբորատորիայում, որպես հաշվառման փաստաթուղթ, 6 ամսով գերազանցում է պահածոների պահմանը ներկայացվող երաշխիքային ժամկետը: Ջերմաստիճանի գրանցման փաստաթղթերում նշվում է պահածոյի անվանումը, ավտոկլավացման հերթական համարը, հերթափոխը, մանրէազերծման ռեժիմը, սարքը աշխատացնողի ազգանունը:
2.14.5. Արտահանվող արտադրանքի մանրէազերծվածության արդյունավետությունը պարբերաբար ստուգվում է հետևյալ ընտրանքային եղանակներով.
. գաղտնի տեստ` 37oC յոթ օրվա ընթացքում կամ 35oC տասը օրվա ընթացքում,
. տարայի արտաքին տեսքի զննում և արտադրության լաբորատորիայում դրա պարունակության մանրէաբանական հետազոտություն:
2.14.6. Պահածոների փաթեթավորման ամբողջականության արդյունավետության ստուգման նպատակով վերցվում են նմուշներ` համաձայն սահմանված կարգի:
2.14.7. Արտադրանքի արտահանման դեպքում, պահածոյացման արդյունավետության ստուգման նպատակով, յուրաքանչյուր պահածոյացնող մեքենայից 30 րոպե ընդմիջումով վերցվում է 2-ական տարա: Ստուգվում է տարաների, բանկաների վնասվածքները:
2.14.8. Միևնույն պայմաններում ջերմային մշակման ենթարկված բանկաները ունենում են տարբերիչ նշան` յուրաքանչյուր խմբաքանակի համար:
2.14.9. Օգտագործված յուղերը և մնացած լցվածքները ամեն օր աշխատանքից հետո համակարգից դատարկվում են, իսկ սարքավորումները (համակարգերը և լցվածքի մեքենաները)` լվացվում տաք ջրով, լվացող և ախտահանիչ նյութերով, այնուհետև պարզաջրվում տաք ջրով:
2.14.10. Պահածոները պահում են նորմատիվ փաստաթղթերով սահմանված համապատասխան ռեժիմ (ջերմաստիճան, օդի խոնավություն) ապահովող չոր պահեստային սենքում: Խոտանը և բոմբաժի ենթակա պահածոները պահվում են առանձին սենքոմ:
2.15. Խոհարարական արտադրություն
2.15.1. Խոհարարական արտադրությունը ունենում է հետևյալ սենքերը կամ բաժինները. հումքի (պահպանման, ապափաթեթավորման, հալեցման և կտրտման), բանջարեղենի պահման և վերամշակման, ալյուրի մաղման և խմորի պատրաստման, երշիկի և նրբերշիկի ապխտման, ձկան տապակման և եփման, ձկան սառեցման, լցվածքով ճաշատեսակի պատրաստման, խճողակի, սոուսների և լանսպիգների պատրաստման, օժանդակ նյութերի պահման, արտադրանքի փաթեթավորման, սառնարանային խցիկ` հումքի վերամշակումից առաջացած թափոնների պահման համար, ներարտադրամասային գույքի և տարայի լվացման, պատրաստի արտադրանքի հետադարձ տարայի լվացման:
2.15.2. Հավկիթի մշակումը կատարվում է առանձին սենքում` հատուկ մակնշված տարաներում: Հավկիթները ստուգվում են օվոսկոպով, լվացվում 0.5%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով, ախտահանվում 0.5%-ոց քլորամինի, 2%-ոց քլորակրի կամ դրանց համարժեք ախտահանող այլ լուծույթներով և լվացվում հոսող սառը ջրով` 5 րոպե տևողությամբ, որից հետո տեղադրվում մաքուր տարայի մեջ: Արտադրամասում չմշակված հավկիթի պահումը չի թույլատրվում:
2.15.3. Նախնական մաքրումից հետո կանաչեղենը և բանջարեղենը նորից մաքրում և լվանում են: Առանց կտրատելու մաքուր բանջարեղենը փակ տարողություններում պահվում է 2-3 ժամից ոչ ավելի:
2.15.4. Տապակման, եփման և թխման ժամանակ արտադրանքի ներսում ջերմաստիճանը լինում է 80oC-ից ոչ ցածր:
2.15.5. Տապակումից հետո մթերքը պաղեցնում են մինչև 20oC ջերմաստիճանը և անմիջապես չափածրարում:
2.15.6. Ձկնաալրային արտադրանքի արտադրությունում անհրաժեշտ է ալյուրը մաղել` երկաթամագնիսային մասնիկներից և այլ խառնուրդներից ազատվելու համար:
2.15.7. Երշիկի եփումից հետո բատոնի ներսում ջերմաստիճանը լինում է 80oC ջերմաստիճանից ոչ ցածր, իսկ ապխտումից հետո` 45-50oC:
2.15.8. Երշիկի լցոնումից հետո սարքավորումները լրիվ կազմատվում և մաքրվում են: Գլանը լվացվում և ճարպազրկվում է: Բաժնաչափիչի դժվարությամբ կազմատվող մասերը 2-ից 3 անգամ լվացվում են լվացող, ախտահանող լուծույթներով, այնուհետև` լվացվում ջրով:
2.15.9. Պատրաստի արտադրանքի և կիսապատրաստվածքների պահումը և իրացումը կատարվում է «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-01 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:
2.15.10. Չի թույլատրվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացումը կափարիչ չունեցող և չկապարակնքված տարաներով:
2.16. Ձկան խճողակի արտադրություն
2.16.1. Սննդային ձկնային խճողակի պատրաստման համար օգտագործվում է 0-5oC ջերմաստիճանի ձուկ:
2.16.2. Ձկան խճողակը անմիջապես կշռաբաշխում և սառեցնում են կամ փոխադրում խոհարարական արտադրություն:
2.16.3. Հավելումներով խճողակը լավ խառնվում է 4-7 րոպե` կախված տեսակից: Խճողակի ջերմաստիճանը լինում է 10oC-ից ոչ բարձր:
2.16.4. Խճողակը կայունացնող նյութերի խառնուրդը պատրաստվում է նախօրոք և պահվում ամուր փակվող տարողություններում` չոր, սառը տեղում:
2.17. Եփած արտադրանք խեցգետնակերպերից
2.17.1. Խեցգետնակերպերը եփելուց անմիջապես հետո պաղեցվում են:
2.17.2. Կեղևահանումը և խեցազատումը կատարվում է պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները:
2.17.3. Կեղևահանումից կամ խեցազատումից հետո եփված արտադրանքը անմիջապես սառեցնում են կամ պահում պաղեցված վիճակում:
2.18. Ապխտած արտադրանքի արտադրություն
2.18.1. Ապխտման արտադրությունը բացի տեխնոլոգիական գործընթացների իրականացման հիմնական սենքերից` հալեցման, կտրտման, աղադրման և հարթման, թրջման, ապխտման, ունենում է հետևյալ առանձին սենքերը.
. աղաջրի պատրաստման, հումքի օրական պահման պաղեցվող սենք, պատրաստի արտադրանքի փաթեթավորման, պատրաստի արտադրանքի ժամանակավոր պահման սառնարան, հետադարձ տարայի մշակման, տարաների չորացման և պահման, տարայի պահեստ` դրա վերանորոգման համար անհրաժեշտ տեղամասով,
. վառելանյութի և թեփի պահման, ինչպես նաև ախտահանող ու լվացող նյութերի և ապխտող հեղուկի,
. օժանդակ և փաթեթավորող նյութերի պահման:
2.18.2. Ապխտող խցիկները ապահովվում են օդափոխության մեխանիկական արտաձիգ համակարգով, ունենում ամուր փակվող դռներ և դռնանցքեր:
2.18.3. Չի թույլատրվում ներկված, լաքապատված, սոսնձված կամ այլ քիմիական նյութերով պատված փայտի այրումը ծխի ստացման նպատակով:
2.18.4. Շամփուրները և փայտաձողերը մանրակրկիտ մաքրվում են, լվացվում` 1-2%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով հերթափոխի ընթացքում 1 անգամ: Ապխտող խցիկները և ցանցերը ամբողջական մաքրման են ենթարկվում շաբաթը 1 անգամ:
2.18.5. Ապխտող խցիկներում ջերմաստիճանը և խոնավությունը ստուգելու համար տեղադրվում են հեռակառավարվող ստուգիչ-չափիչ և գրանցող սարքավորումներ (ջերմաչափ, խոնավաչափ և պսիխրոմետր): Տաք ապխտման ենթարկվող ձկան ներսում ջերմաստիճանը լինում է 80oC-ից ոչ ցածր:
2.18.6. Պատրաստի արտադրանքը արագ պաղեցնում են` 20oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում, ապա փաթեթավորում և տեղափոխում սառցախցիկներ: Տաք ապխտման ձուկը մինչև իրացումը պահում են +2oC-ից մինչև -2oC ջերմաստիճանում, սառը ապխտմանը` 0-ից մինչև -5oC ջերմաստիճանում:
2.18.7. Տաք ապխտման ձկան պահման ժամկետը` ապխտման խցիկից հանելուց հետո մինչև սառեցումը, չպետք է գերազանցի 12 ժամը: Ձկան սառեցումը կատարվում է -18oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում` պաղեցումից անմիջապես հետո:
2.18.8. Ապխտած ձկան փաթեթավորման համար նախատեսվում են անցքերով արկղեր:
2.18.9. Մանր փաթեթավորմամբ ապխտած բալիկի (կտորներ, պատառիկներ) արտադրման ժամանակ ամբողջ գույքը ունենում է իր մակնշումը:
2.18.10. Կտորների տեղադրման համար օգտագործվում են պատառաքաղներ և բահիկներ:
2.18.11. Մասնատման սեղանները, տախտակները, որոնք օգտագործվում են կտորների մաքրման ժամանակ, լվացվում են 0.5%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով, ախտահանվում, ողողվում և չորացվում:
2.18.12. Հումքի ներկրումը արտադրություն և պատրաստի արտադրանքի դուրս բերումը իրականացվում է տարբեր մուտքերով և վերելակներով:
2.18.13. Տաք ապխտման ենթարկված պատրաստի արտադրանքի պահումը, իրացումը և տեղափոխումը կատարվում է «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների համապատասխան:
2.19. Թորշոմած և չորացրած ձկնամթերքի արտադրություն
2.19.1. Արհեստական պայմաններում թորշման համար նախատեսված բաժնի հիմնական սենքերից բացի նախատեսվում են հետևյալ առանձնացված բաժինները.
. փաթեթավորման,
. պատրաստի արտադրանքի տեսականուց կախված պահման խցիկներ` պահանջվող ջերմային ռեժիմով,
. գույքի և տարայի մշակման բաժին:
2.19.2. Արհեստական պայմաններում ձկան թորշման համար նախատեսված փակ սենքերի պատերը, առաստաղը լինում են հարթ և հեշտությամբ մաքրվում:
2.19.3. Արհեստական պայմաններում ձկան թորշման համար նախատեսված խցիկներն ապահովվում են հեռակառավարվող ստուգիչ-չափիչ սարքավորումներով:
2.19.4. Բնական պայմաններում ձկան թորշմումը կատարվում է կախիչների վրա կամ ծածկի տակ:
2.19.5. Բնական պայմաններում թորշման համար նախատեսված տարածքը լինում է ցանկապատված, հարթ, ունենում է թեքություն` մթնոլորտային տեղումների հեռացման համար: Ձկան լվացումը և մաքրումը այդ տարածքում չի թույլատրվում:
2.19.6. Կախիչներից կախված ձկների ստորին շարքերը հատակից գտնվում են 0.8 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:
2.19.7. Ցանցերը, շամփուրները և փայտաձողերը յուրաքանչյուր դատարկումից հետո ենթարկվում են մանրակրկիտ մաքրման և լվացվում 1-2%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով, այնուհետև շոգեհարվում: Ցանցերը, շամփուրները և փայտաձողերը պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:
2.19.8. Պատրաստի արտադրանքը դասավորում են սեղանների վրա հատակից 50 սմ-ից ոչ պակաս բարձրության վրա: Լայնակույտերով ձուկը ծածկում են բրեզենտով: Լայնակույտերով ձկան գիշերային պահումը չի թույլատրվում:
2.19.9. Թորշոմած արտադրանքի պահումը իրականացվում է պաղեցվող սենքում` նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:
2.19.10. Չորացրած ձկնամթերքի արտադրման ժամանակ չորացնող խցիկներում հետևում են օդի մաքրությանը, իսկ ցանցերը և թավաները ենթարկում մանրակրկիտ սանիտարական մշակման:
2.20. Ձկնկիթի արտադրություն
2.20.1. Ձկնկիթի արտադրամասը տեղակայվում է առանձնացված սենքում` ապահովելով տեխնոլոգիական գործընթացների հաջորդականությունը: Ձկնկիթի արտադրումը բանկաներում և տակառներում լինում է առանձնացված:
2.20.2. Ձկնկիթի արտադրությունում արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը լինում են մեկուսացված:
2.20.3. Ձկան մասնատման և ձկնկիթի հեռացման համար նախատեսված սեղանները անջրաթափանց են, հեշտությամբ մաքրվում և լվացվում են (չժանգոտող մետաղ, մարմար և այլն):
2.20.4. Թաղանթով ձկնկիթի և ձկնկիթի ծակոտման բաժինները ապահովում են լվացարաններով` խառնիչի միջոցով միացված տաք և սառը ջրամատակարարմամբ, տեղադրում են ձեռքերի և գույքի ախտահանման համար ախտահանիչ լուծույթով տարողություններ:
2.20.5. Ձկնկիթի արտադրությունում օգտագործվում են տեղային արհեստական լուսավորությունով ապահովված, թափանցիկ, ստուգման սեղաններ` սպիտակ և օտար մասնիկների հեռացման համար:
2.20.6. Ձկնկիթը հավաքվում է մաքուր տարողություններում և տեղափոխվում արտադրամաս սառեցված վիճակում /0oC/:
2.20.7. Ձկնկիթի պատրաստման համար օգտագործվում է միայն եռացրած-սառեցրած աղաջուր, բոված աղ:
2.20.8. Աղ անելիս ձկնկիթը համտեսելու համար օգտագործվում են պլաստմասսայից պատրաստված բահիկներ կամ պատառաքաղներ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո ախտահանվում են:
2.20.9. Չի թույլատրվում ձկնկիթը լցնել օգտագործված տակառի մեջ:
2.20.10. Տարան (բանկա), ձկնկիթ լցնելուց առաջ, մանրակրկիտ լվացվում և մշակվում է սուր գոլորշիով կամ շիկացվում չորացնող պահարանում: Քաթանե պարկերը և անձեռոցիկները մանրակրկիտ լվանում և եռացնում են: Լվացված և պարաֆինացված տակառները պատում են մագաղաթաթղթով:
2.20.11. Ձկնկիթի տեղադրումից մինչև պաստերացումը ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 2 ժամը:
2.20.12. Փաթեթավորված և խցանափակված ձկնկիթը անմիջապես տեղադրում են սառնախցիկ` պահման համար:
2.20.13. Քաթանե ֆիլտրերը, որոնք օգտագործվում են սպիտակուցային ձկնկիթի դոնդող առաջացնող թաղանթ պատրաստելու համար, օգտագործելուց հետո մաքրվում են, իսկ օգտագործելուց առաջ` եռացվում:
2.20.14. Սենքերը, սարքերը և սպասքը մշակվում և ախտահանվում են ամեն օր աշխատանքից հետո:
2.21. Ջրատարրալուծիչների, վիտամինների և բժշկական ձկան
յուղերի արտադրություն
2.21.1. Ձկան յուղերի, վիտամինների և ջրատարրալուծիչների արտադրությունում, բացի հիմնական արտադրական սենքերից, նախատեսվում են տարաների, հումքի, կիսապատրաստվածքների և պատրաստի արտադրանքի պահման, բնական լուսավորություն չունեցող, առանձնացված սենքեր, որոնք ապահովում են պահման ռեժիմները համաձայն տեխնոլոգիական հրահանգների պահանջների:
2.21.2. Յուղերի նստեցման, հալեցման և զտման համար օգտագործվող սարքավորումները յուրաքանչյուր արտադրական փուլից հետո մաքրում, լվանում և ախտահանում են: Լվացման ջրերը հեռացնում են յուղակլանիչների միջոցով:
2.21.3. Բժշկական յուղերի և վիտամինների արտադրման գործընթացը առավելագույն ձևով հերմետիկացվում է և կատարվում ընդհանուր օդափոխանակության համակարգով ապահովված սենքում, իսկ սարքերը ունենում են կազմատվող կափարիչներ: Սարքերի, ցիստեռնների և խողովակաշարերի լվացման գործընթացը առավելագույն ձևով մեքենայացվում է:
2.21.4. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, կազմակերպությունում նոր տեսակի ձկնամթերքի արտադրությունը կարող է ներդրվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
3. ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
3.1. Ընդհանուր հետազոտում
3.1.1. Վերահսկողությանն են ենթարկվում.
. ափահանման և առաջին վաճառքի պայմանները,
. ձկնամշակման կազմակերպությունները,
. մեծածախ և աճուրդային շուկաները,
. մակնշումը, պահման պայմանները, տեղափոխումը:
3.2. Հատուկ հսկողություն
3.2.1. Զգայորոշման հսկողություն
3.2.1.1. Ձկնամթերքի զգայորոշման հսկողությունը իրականացվում է համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
3.2.1.2. Զգայորոշման հսկողության ընթացքում սննդում օգտագործելու համար ոչ պիտանի ձկնամթերք հայտնաբերելիս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ այդ ապրանքատեսակը ոչնչացնելու նպատակով:
3.2.1.3. Ձկնամթերքի թարմության կասկածի դեպքում, զգայորոշման հսկողությունը համալրվում է նաև քիմիական կամ մանրէաբանական հետազոտությամբ:
3.2.2. Քիմիական հետազոտություն
3.2.2.1. Ձկնամթերքի քիմիական հետազոտությունը իրականացվում է համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
3.2.3. Ջրային միջավայրից արտադրանքի մեջ թափանցող թունավոր նյութերի քանակը համապատասխանում է «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր N 2-III-4.9-01-2003 (ՌԴ ՍանՊին 2.3.2.1078-01)-ի պահանջներին:
3.2.4. Մանրէաբանական հետազոտություն
3.2.4.1. Ձկնամթերքի մանրէաբանական հետազոտությունը իրականացվում է «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր N 2-III-4.9-01-2003 (ՌԴ ՍանՊին 2.3.2.1078-01)-ի պահանջների համաձայն:
3.2.5. Մակաբույծների առկայության վերաբերյալ հետազոտություն
3.2.5.1. Ձկնամթերքը մինչև սպառման կամ արտադրություն ուղարկելը ենթարկվում է զննման` տեսանելի մակաբույծների հայտնաբերման նպատակով:
3.2.5.2. Չի թույլատրվում մակաբույծներով վարակված ձկան կամ նրա առանձին մասերի վաճառքը:
3.2.6. Որակի հավաստագիր և առողջության սերտիֆիկատ (Health Sertificate)
3.2.6.1. Կազմակերպությունը երաշխավորում է արտադրվող արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի և «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի N 2-III-4.9-01-2003 (ՌԴ ՍանՊին 2.3.2.1078-01)-ի պահանջներին:
3.2.6.2. Երկրի ներսում արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է որակը հաստատող հավաստագրերով:
3.2.6.3. Արտահանվող արտադրանքը ուղեկցվում է առողջության սերտիֆիկատով (Health Sertificate):
3.3. Մակաբույծների առկայությամբ ձկնամթերքին ներկայացվող
հիգիենիկ պահանջներ
3.3.1. Ափամերձ ձկնամշակման կազմակերպություններում մակաբույծների առկայության վերաբերյալ փորձաքննությունն իրականացվում է արտադրական լաբորատորիայի կողմից կամ հավատարմագրված այլ լաբորատորիաների կողմից, իսկ ընտրանքային կարգով` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
3.3.2. Ձկան մշակման ընթացքում հայտնաբերված կողմնակի ներառումները (խեցգետնիկ, մակաբույծ, թրթուր) առավելագույն չափով հեռացվում են: Եթե չի հաջողվում ձուկը լիովին մաքրել կողմնակի ներառումներից, այն ուղարկվում է համապատասխան կազմակերպություն` մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
3.3.3. Վարակիչ հիվանդություններով կամ մակաբույծներով ախտահարված ձկան վերամշակման ընթացքում պահպանում են հետևյալ կանոնները.
. ձուկը կամ դրա մասերը, ինչպես նաև մնացորդները չթափել ջրամբար,
. տնային կենդանիներին չկերակրել մակաբույծներով ախտահարված ձկով և փորոտիքով,
. թարմ ձուկը, որի մաշկը ախտահարված է տրիխիդինայով, կոստինայով, ինտիոֆտրիրիուսով և այլնով, նախօրոք լվանալ տաք ջրով կամ կերակրի աղի 5%-ոց լուծույթով, ապա` ջրով,
. ախտահարված ձկան մշակումից հետո կատարել արտադրամասի սարքերի, գույքի մաքրում և ախտահանում: Ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել 0.2%-ոց քլորակրի կամ դրան համարժեք ախտահանող այլ նյութերով,
. ջերմային մշակման ժամանակ հետևել, որպեսզի ձուկը մանրակրկիտ եփվի և տապակվի` արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջների համաձայն:
3.3.4. Ձկների նույնիսկ մեկ տեսակի մոտ դիֆիլոբոտրիումի և օպիստորխոզի թրթուրներով վարակվածություն հայտնաբերելու դեպքում, անկախ վարակվածության աստիճանից, տվյալ ջրամբարից որսած ամբողջ ձուկը համարվում է «պայմանական պիտանի»:
3.3.5. Չի թույլատրվում թարմ և պաղեցված, չվարակազերծված «պայմանական պիտանի» ձկան իրացումը հանրային սննդի և առևտրի կազմակերպություններից: Որսատեղում «պայմանական պիտանի» ձկան մշակման անհնարինության դեպքում այն ուղարկվում է մոտակա մշակման կետեր:
3.3.6. Մարդու սննդում և որպես անասնակեր օգտագործելու նպատակով ձկան պիտանիությունը որոշելիս ուշադրություն է դարձվում միայն ձկան մկանային հյուսվածքում տեղակայված մակաբույծներին: Մնացած դեպքերում հաշվի են առնվում նաև մաշկի մակերեսի, լյարդի, ձկնկիթի և կաթի մակաբույծները, եթե այդ մասերը օգտագործվելու են սննդում կամ որպես անասնակեր:
3.3.7. Խռիկներում, մյուս օրգաններում, հատկապես աղեստամոքսային համակարգում և մարմնի խոռոչում տեղակայված մակաբույծները պատճառ չեն հանդիսանում ձկան խոտանման կամ դրա կարգի իջեցման համար:
3.3.8. Եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվում է հելմինթների նույնիսկ մեկ կենդանի թրթուր, ապա չի թույլատրվում խմբաքանակի իրացումը առևտրի կազմակերպություններից: Ձուկը վարակազերծվում է:
3.3.9. Միքսոսպորիդներով ախտահարված ձուկը (մկանային հյուսվածքի փափկացում) որսից հետո արագ սառեցվում է, որպեսզի ձկան կազմվածքի խանգարումների արտահայտվելը հասցվեն նվազագույնի:
Հալեցումը կատարվում է շատ արագ (-2oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում), իսկ հետագա ջերմային մշակումը (տապակում) կատարվում է բարձր ջերմաստիճանի պայմաններում (160o- 165oC):
3.3.10. Կախված «պայմանական պիտանի» ձկան տեսակից և չափից, դրա օգտագործումը սննդում թույլատրվում է միայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն կատարված վարակազերծումից հետո:
3.3.11. Եթե հնարավոր չէ ապահովել սառեցման ռեժիմը, որը երաշխավորում է ձկան վարակազերծումը, այն սննդում օգտագործում են միայն աղադրումից, ջերմային մշակումից հետո կամ ձկան պահածոների տեսքով:
3.3.12. Ձկնամշակման կազմակերպություններում աշխատողների օպիստորխիսի և երիզորդների թրթուրներով վարակվելը կանխելու նպատակով կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ: Ձկնամշակմամբ զբաղվող անձնակազմը պահպանում է անձնական կանխարգելիչ միջոցառումները: Չի թույլատրվում համտեսել հում խճողակը և այլ ձկնային կիսապատրաստվածքներն ու ձկնկիթը, իսկ ձկան մշակումից ստացվող մնացորդները վարակազերծեն ժամանակին:
3.3.13. Ձկնամթերքի արտահանման ժամանակ առաջնորդվում են մակաբույծների հայտնաբերման տեսանելի զննման կանոններով, համաձայն Եվրոպական խորհրդի հանձնաժողովի թիվ 93 /140/ (ԵՀ) որոշման.
. տեսանելի մակաբույծներ համարվում են այն մակաբույծները կամ դրանց խումբը, որոնք ունեն ձկան հյուսվածքից հեշտությամբ տարբերակվող չափեր, գունավորում և կազմվածք,
. տեսողական հսկողություն` առանց օպտիկական կամ խոշորացնող միջոցների կիրառման ստուգումն է, չխախտելով ձկան կամ ձկնամթերքի ամբողջականությունը, մարդու աչքի համար բավարար լուսավորության պայմաններում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործել լրացուցիչ լուսավորություն,
. տեսողական հսկողությունը կատարվում է ներկայացուցչական քանակի նմուշներում:
4. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
4.1. Փաթեթավորումը կատարվում է ձկնամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:
4.2. Փաթեթավորող նյութերը և տարաները պետք է.
. չխախտեն ձկնամթերքի զգայորոշման հատկությունները,
. պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից,
. լինեն բավականին ամուր:
4.3. Սառույցով պաղեցված արտադրանքի պահման տարան ունենում է ջրի հոսքը ապահովող անցքեր:
4.4. Չօգտագործված փաթեթավորման նյութերը պահվում են կազմակերպությունից դուրս գտնվող տարածքում և պաշտպանվում կեղտոտումից ու փոշուց:
4.5. Սննդամթերքի փաթեթավորման տարան պետք է համապատասխանի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և ենթարկվի սանիտարական մշակման (մեխանիկական մաքրում, լվացում տաք ջրով` լվացող միջոցների օգտագործմամբ, ախտահանում, ողողում, չորացում)` համապատասխան լվացման բաժիններում:
5. ՄԱԿՆՇՈՒՄ
5.1. Մակնշումը կատարվում է փոխադրական և սպառողական տարայի վրա: Այն պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև տվյալ արտադրատեսակի համար արտադրողի կողմից հաստատված նորմատիվ փաստաթղթերով սահմանված տեղեկատվական տվյալները:
5.2. Ձկնամթերքի արտահանման դեպքում փաթեթավորման մակնշման և ուղեկցող փաստաթղթի վրա լրացուցիչ նշվում է նաև.
. արտահանող երկրի անվանումը,
. արտադրող և/կամ արտահանող կազմակերպության արտահանելու համար տրված պաշտոնական թույլտվության համարը:
6. ՊԱՀՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
6.1. Ձկնամթերքի պահման և առաքման ժամկետները համապատասխանում են տվյալ տեսակի համար նախատեսված պայմաններին ու նշվում են ապրանքն ուղեկցող փաստաթղթում:
Սառեցված արտադրանքը պահվում է -18oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Տեղափոխման ժամանակ թույլատրվում է ջերմաստիճանի կարճատև տատանում` բարձրացում, բայց 3oC-ից ոչ բարձր:
6.2. Չի թույլատրվում ձկնամթերքի պահումը և տեղափոխումը այլ արտադրատեսակների հետ, որոնք կարող են ազդել ձկնամթերքի որակի վրա:
6.3. Փոխադրամիջոցի ներքին մակերեսը պատրաստվում է սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, լինում է հարթ, հեշտությամբ լվացվում ու ախտահանվում:
6.4. Ձկնամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցները չեն կարող օգտագործվել այլ արտադրանք փոխադրելու համար:
6.5. Կենդանի ձուկ տեղափոխող փոխադրամիջոցը ունենում է իզոթերմիկ ցիստեռններ, կոնտեյներային հարմարություններ կամ այլ միջոցներ` պահպանելով կենդանի ձկան որակը:
6.6. Ցիստեռնները, կոնտեյներները և այլ տարողությունները մանրակրկիտ լվացվում և ախտահանվում են 3%-ոց քլորակրի լուծույթով կամ դրան համարժեք ախտահանող այլ նյութերով, ապա նորից լվացվում և լցվում են ջրով:
6.7. Կենդանի ձկան տեղափոխման ջուրը լինում է մաքուր, թափանցիկ, առանց վնասակար խառնուրդների: Թույլատրվում է կենդանի ձկան տեղափոխումը քլոր պարունակող խմելու ջրում, որը նախապես 30-50 րոպե տևողությամբ հագեցվել է օդով:
6.8. Խեցգետնակերպերի պահման սարքավորումները և տարողությունները չպետք է հանդիսանան աղտոտման աղբյուր:
Մաքրման ջրավազանների հատակը և պատերը ունենում են մաքրման և լվացման հնարավորություն ընձեռող հարթ, անթափանց մակերես և պատրաստվում են ոչ թունավոր և կոռոզիայի չենթարկվող նյութերից:
6.9. Ջրավազանների կառուցվածքը պետք է.
- ապահովի ջրի համաչափ հոսքը,
- կանխի կանգային տեղամասերի առաջացումը և դրա հետ կապված խեցգետինների երկրորդային աղտոտման հնարավորությունը:
7. ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆՆ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Բեռնաթափման համար օգտագործվող սարքավորումները պատրաստվում են հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող նյութերից և պահվում են մաքուր վիճակում:
7.2. Բեռնաթափումը կատարվում է ձկնամթերքի աղտոտումը բացառող պայմաններում: Անհրաժեշտ է հետևել, որպեսզի
. բեռնաթափումը կատարվի արագ,
. ձկնամթերքը անհապաղ տեղավորվի նրա պահման համար համապատասխան ջերմաստիճանային պայմաններ ունեցող միջավայր, իսկ անհրաժեշտության դեպքում` սառույցի վրա,
. չօգտագործվեն սարքավորումներ, որոնք կարող են ազդել արտադրանքի որակի վրա:
7.3. Մեծածախ շուկաների կամ աճուրդների սենքերը, որտեղ ցուցադրվում է վաճառվող ձկնամթերքը, պետք է.
. լինեն փակ, առաստաղն ու պատերը հեշտությամբ մաքրվեն ու ախտահանվեն,
. ունենան անջրաթափանց, հեշտ լվացվող ու ախտահանվող, ջրի հեռացման համակարգ ունեցող հատակ,
. ունենան սանհանգույց, ձեռքերի լվացման համար լվացարաններ` ապահովված լվացման ու ախտահանման նյութերով, միանգամյա օգտագործման սրբիչներով,
. լինեն բավարար լուսավորված,
. օգտագործվեն միայն ձկնամթերքի ցուցադրման կամ պահման համար, չի թույլատրվում արտանետվող գազեր արձակող փոխադրամիջոցների մուտքը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել արտադրանքի որակի վրա,
. կանոնավոր կերպով տարողությունները մաքրվեն և լվացվեն 2 կողմից խմելու ջրով, իսկ անհրաժեշտության դեպքում` ախտահանվեն,
. փակվեն, եթե իրավասու մարմինները դա համարում են անհրաժեշտ,
. ապահովված լինեն սույն սանիտարական կանոնների «2.5» գլխի պահանջներին համապատասխանող մշտական ջրամատակարարումով,
. ունենան հատուկ, կոռոզիայի չենթարկվող նյութից պատրաստված անջրաթափանց ընդունիչ տարողություն, սննդում օգտագործման համար ոչ պիտանի ձկնամթերքի համար,
. ունենան կահավորված սենյակ` ձկնամթերքի ստուգման համար:
7.4. Բեռնաթափումից հետո ձկնամթերքը անմիջապես տեղափոխվում է նշանակության վայրը` պահպանելով սույն կանոնների թիվ 6 գլխում ներկայացված պահանջները կամ պահվում սառնարանային խցիկներում:
------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում