Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.1997  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i

030.0135.190697

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«23» հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 7. Պատվի, արժանապատվության և գործարար համբավի

պաշտպանությունը

 

Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում, եթե նման տեղեկություններ տարածողը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է քաղաքացու պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն նաև նրա մահից հետո:

Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային տեղեկատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով: Եթե նշված տեղեկություններն առկա են կազմակերպություններից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը ենթակա է փոխարինման կամ հետկանչման: Մնացած դեպքերում հերքման կարգը սահմանում է դատարանը:

Քաղաքացին, որի մասին զանգվածային տեղեկատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով:

Քաղաքացին, որի մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունների հերքման հետ պահանջել նաև դրանց տարածմամբ պատճառված նյութական և բարոյական վնասների հատուցում:

Եթե անհնար է պարզել քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածող անձին, ապա այդ քաղաքացին իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:

Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 հոդվածով.

 

i

«Հոդված 7.1 Բարոյական վնասի հատուցումը

 

Եթե քաղաքացուն պատճառվել է բարոյական վնաս /ֆիզիկական կամ բարոյական տառապանք/ նրա անձնական ոչ նյութական իրավունքները խախտող կամ քաղաքացուն պատկանող այլ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող գործողություններով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, ապա դատարանը կարող է խախտողի վրա դնել նշված վնասի դրամական հատուցման պարտականություն: Բարոյական վնասի հատուցման չափերը որոշելիս դատարանն ուշադրություն է դարձնում խախտողի մեղքի աստիճանի և ուշադրության արժանի այլ հանգամանքների վրա: Դատարանը պետք է հաշվի առնի նաև վնաս կրած անձի անհատական առանձնահատկությունների հետ կապված ֆիզիկական և բարոյական տառապանքների աստիճանը:

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բարոյական վնասը կարող է հատուցվել նաև իրավաբանական անձին»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 447 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վնաս պատճառող անձը պարտավոր է լրիվ ծավալով հատուցել քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև կազմակերպությանը պատճառած նյութական և բարոյական վնասը»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 460 հոդվածում «217 հոդված» բառերը փոխարինել «7.1 և 217 հոդվածներ» բառերով:

 

19 հուլիսի 1997 թ.

ՀՕ-135

 

 

pin
ՀՀ 23.06.1997
N ՀՕ-135 օրենք