Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ...

01.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.1997  -ից մինչեւ   01.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.08.03 թվականից` 18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)

i

(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

030.0136.210797

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«23» հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 232.1 հոդվածում`

ա/ երկրորդ մասի սանկցիան «պատժվում է ազատազրկմամբ» բառերից հետո լրացնել «երեքից» բառով.

բ/ երրորդ մասի դիսպոզիցիան «որը կատարվել է» բառերից հետո լրացնել «կողոպուտի կամ» բառերով.

Նույն մասի սանկցիայում «վեցից» բառը փոխարինել «ութից» բառով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 258 հոդվածը «դ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» և «զ» կետերով.

 

«ե/ սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույքը սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կողմից դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով առաջացել է այդպիսի միջոցների և գույքի կորուստ կամ փչացում`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով.

զ/ ծառայության մեջ օգտագործելու համար ուրիշին վստահված և սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելն այն զինծառայողների կողմից, որին դրանք անցել կամ հանձնվել են սահմանված կարգի խախտումով`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով»:

Այդ կապակցությամբ հոդվածի «ե» կետը համարել «է» կետ:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 259.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 259.1 Զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ

ներկայացնող նյութերի և առարկաների հետ վարվելու

կանոնները խախտելը

 

ա/ զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որի հետևանքով տուժողին նվազ ծանր կամ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով.

բ/ նույն արարքը, եթե դրա հետևանքով, մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց, ինչպես նաև, եթե առաջացրել է այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով.

գ/ սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև տասը տարի ժամանակով.

դ/ սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որն առաջացրել է մի քանի անձանց մահ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից մինչև տասնհինգ տարի ժամանակով»:

 

i

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 259.2 հոդվածով.

 

«Հոդված 259.2 Զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ

ներկայացնող նյութերը և առարկաները մեկ ուրիշին

հանձնելը

 

ա/ ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերն ու առարկաները սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կատարած գործողություններն առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև երկու տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով.

բ/ նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում` առաջացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում»:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «260 հոդվածով» բառերը փոխարինել «259.2, 260 հոդվածներով» բառերով:

 

21 հուլիսի 1997 թ.

ՀՕ-136

 

 

pin
ՀՀ 23.06.1997
N ՀՕ-136 օրենք