Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ...

01.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.1997  -ից մինչեւ   01.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.08.03 թվականից` 18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)

i

(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

030.0132.190797

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«23» հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 161.1 և 162.5 հոդվածներով.

 

«Հոդված 161.1 Հարկային դրոշմանիշեր կեղծելը

 

Հարկային դրոշմանիշեր կեղծելը կամ կեղծած դրոշմանիշերն օգտագործելը կամ իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` կեղծ դրոշմանիշերով դրոշմավորված /սոսնձված/ ապրանքների բռնագրավմամբ»:

 

i

«Հոդված 162.5 Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման

ենթակա ապրանքներ իրացնելը

 

Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնելը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը չի գերազանցում տասը հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ:

Նույն արարքը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը գերազանցում է տասը հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամանակով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ»:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «161» թվից հետո լրացնել «161.1» թիվը, իսկ «162.4» թվից հետո` «162.5» թիվը:

 

19 հուլիսի 1997 թ.

ՀՕ-132

 

 

pin
ՀՀ 23.06.1997
N ՀՕ-132 օրենք