Սեղմել Esc փակելու համար:
«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.1997  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i

030.0129.180797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«24» հունիսի 1997 թ.

 

«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի առաջին մասը «պայման» բառից հետո լրացնել «/ներառյալ գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը գրավառուին և գրավի առարկայի իրացման կարգը գրավառուի կողմից/» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 46 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հոդված 46. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու,

գրավի առարկայի իրացման իրավունքը փոխանցելու

և գրավի առարկան իրացնելու կարգը

 

Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում է դատարանի վճռով` գրավատուի կամ գրավառուի հայցադիմումի հիման վրա:

Առանց դատարանի վճռի, գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը և գրավառուի կողմից գրավի առարկայի իրացման կարգը գրավի մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գրավի առարկայի իրացման իրավունքը նոտարական կարգով փոխանցվում է գրավառուին:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումը կատարվում է մրցութային վաճառքի /աճուրդի/ կամ կոմիսիոն հիմունքներով` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումից հետո պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

փոխհատուցվում են գրավի առարկայի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը.

բավարարվում են գրավառուի պահանջները:

Մնացած միջոցները վերադարձվում են գրավատուին»:

 

Հոդված 3. Օրենքի 47 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկայի մրցութային վաճառքը /աճուրդը/ հայտարարվում է չկայացած, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել`

ա/ անցկացնել կրկնակի աճուրդ կամ վաճառել գրավի առարկան կոմիսիոն հիմունքներով` գրավի առարկայի գնի իջեցմամբ.

բ/ գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն:

Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկան 30 օրվա ընթացքում կոմիսիոն հիմունքներով չի վաճառվում, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել`

ա/ երկարաձգել կոմիսիոն վաճառքի ժամկետը ևս 30 օրով կամ վաճառել գրավի առարկան աճուրդով` գրավի առարկայի գնի իջեցմամբ.

բ/ գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գրավի առարկայի գինը յուրաքանչյուր անգամ իջեցվում է գրավի պայմանագրով նախատեսված գնի կամ վերջին աճուրդում առաջարկված գնի կամ վերջին կոմիսիոն գնի 10 տոկոսով, եթե գրավի պայմանագրով գնի իջեցման այլ չափ սահմանված չէ»:

 

Հոդված 4. Օրենքի 51 հոդվածը հանել:

i

Այդ կապակցությամբ օրենքի 52, 53 և 54 հոդվածները համապատասխանաբար համարել օրենքի 51, 52 և 53 հոդվածներ:

 

18 հուլիսի 1997 թ.

ՀՕ-129

 

 

pin
ՀՀ 23.06.1997
N ՀՕ-129 օրենք