Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.04.2011  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 13.10.11 թիվ 1451-Ն որոշում)

i

040.0719.170605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2005 թվականի N 719-Ն

 

i

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

i

2. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են`

ա) օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում,

բ) օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասում կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում,

գ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններին, ինչպես նաև այդ շենքերում գտնվող հասարակական, արտադրական նշանակության տարածքներում և տարածքներին կից` ինքնակամ կառուցված կցակառույցների, նշված տարածքներում և բնակարաններում ինքնակամ կառուցված ձեղնահարկերի, նկուղների, ինչպես նաև շենքի, շինության արտաքին պատերում և շենքի, շինության կրող կոնստրուկցիաներում կամ կրող պատերում ինքնակամ ձևափոխված և (կամ) բացված դռների, պատուհանների և ինքնակամ կառույցների առկայության դեպքում:

Պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ սահմանված կարգով պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի:

(2-րդ կետը փոփ. 07.07.05 թիվ 892-Ն, 07.04.11 թիվ 359-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում լրացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում գծագրման ու լրացման հրահանգը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 07.04.11 թիվ 359-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2005
N 719-Ն
Որոշում