(ուժը կորցրել է 27.11.08 ՀՕ-198-Ն օրենք)
i
010.0126.180605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունում «քաղաքացիական պաշտպանության զորքերը» բառերը հանել և վերջակետից առաջ ավելացնել «, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
ա) չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.
«զ.1) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.».
բ) հինգերորդ պարբերության «զ» կետի «ուղղությամբ» բառը փոխարինել «, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
18 հունիսի 2005 թվականի
ՀՕ-126-Ն