(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
010.0113.160605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 ապրիլի 1994 թվականի, ՀՕ-95) 11-րդ հոդվածը «Արիության մեդալը» բառերից առաջ լրացնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը,» բառերով, իսկ «Մարտական ծառայության մեդալը» բառերից հետո` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալը,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
16 հունիսի 2005 թվականի
ՀՕ-113-Ն