(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
010.0111.160605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:
ՀՈԴՎԱԾ 2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` 1-ին աստիճանի մեդալ.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` 2-րդ աստիճանի մեդալ:
ՀՈԴՎԱԾ 3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները:
i
ՀՈԴՎԱԾ 4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի առկայության դեպքում` դրանից հետո:
(4-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-57-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալների նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
16 հունիսի 2005 թվականի
ՀՕ-111-Ն