(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0168.010605
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 06 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11605201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 մայիսի 2005 թվականի N 168-Ն
i
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի ««ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» թիվ 1465-Ն որոշմամբ հաստատված «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6.Գ.4 կետի.
1. Հաստատել տվյալների փոխանցման համար միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների գնագոյացման բանաձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. մայիսի 27-ի
N 168-Ն հրամանի
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների (այսուհետև` ՄՄՎԿ) ծառայությունների հետևյալ տեսակները կմատուցվեն բաժանորդներին` մանրաթելային օպտիկական մալուխային համակարգի (ստորև ներկայացված «ա» ենթակետից մինչև «գ» ենթակետը) և «ԱրմենՏել» Համատեղ Ձեռնարկություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետև` ԱրմենՏել) կողմից տնօրինվող արբանյակային կապի սարքավորումների միջոցով (ստորև ներկայացված «բ» և «գ» ենթակետերը)`
ա) ամբողջական կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և մանրաթելային օպտիկական մալուխային համակարգի (այսուհետև` ՏԱՕՍ) պետական սահմանի հատման կետի միջև, մյուս կողմից, ապահովելով փոխկապակցումը հարևան երկրի մանրաթելային օպտիկական համակարգի հետ.
բ) կես կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած կետի միջև, մյուս կողմից: Ենթադրվում է, որ մյուս կես կապուղին կապահովի այն հեռահաղորդակցության օպերատորը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, կապուղու ավարտման կետի տարածքում, ԱրմենՏելի հետ համագործակցությամբ, և կպատվիրվի ու կվճարվի Հայաստանի Հանրապետությունից դուրս կապուղին օգտագործողի կողմից ուղղակիորեն այդ արտասահմանյան օպերատորին.
գ) ամբողջական կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած կետի միջև, մյուս կողմից:
2. Ծառայությունները կտրամադրվեն միայն տեխնիկական հնարավորության առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալված կապուղիների տրամադրումը կկարգավորվի ԱրմենՏելին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Դ. կետի դրույթների համաձայն:
3. Կապի տեղական գծի գինը Հայաստանի Հանրապետության տարածքում (բաժանորդի բնակավայրից (գործունեության վայրից) մինչև ԱրմենՏելի ամենամոտ կայանը, հաշվի առնելով նաև լրացուցիչ շինարարական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են կապի ապահովման համար) չի ընդգրկված բանաձևում և ենթակա է առանձին կարգավորման յուրաքանչյուր դեպքի (կամ յուրաքանչյուր դիմումի) համար` ԱրմենՏելին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Դ. կետի դրույթների համաձայն:
4. Գները սահմանված են 2 Մբիթ/վ նվազագույն ունակության համար: 2 Մբիթ/վ-ից մեծ ունակությունների սակագները կհաշվարկվեն համամասնորեն 2 Մբիթ/վ-ի գնի հիման վրա: Բանաձևը և գործակիցները, որոնք կկիրառվեն 2 Մբիթ/վ-ից ավելի ցածր ունակության հաշվարկման համար, ներկայացված են ստորև: Այլ երկրների տարածքում արբանյակային և մալուխային կապակցումների համար զեղչերը կլինեն այն զեղչերը, որոնք կառաջարկվեն միջազգային արբանյակային կամ մալուխային օպերատորների կողմից և ինքնըստինքյան կընդգրկվեն սակագնում:
5. Սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում նկարագրված ծառայության նվազագույն տևողությունը կլինի մեկ ամիս, եթե ձեռք չի բերվում այլ փոխադարձ համաձայնություն ծառայության օգտագործողի և ԱրմենՏելի միջև:
Սույն հավելվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունների նվազագույն տևողությունը կհամապատասխանի այն նվազագույն տևողություններից ամենամեծին, որոնք պահանջվում են կապի կազմակերպմանը մասնակցող տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության օպերատորների կողմից:
6. Ծառայության ակտիվացման վարձավճարը Հայաստանի Հանրապետության տարածքում ունակությունների համար, ներառյալ` փոխկապակցումը այլ երկրների մալուխային համակարգերին, հավասար կլինի ծառայության գնին մեկ ամսվա համար: Ծառայության ակտիվացման վարձավճարը արբանյակային և մալուխային ունակությունների համար այլ երկրների տարածքում հիմնված կլինի արտասահմանյան օպերատորների կողմից պահանջվող ակտիվացման համապատասխան վարձավճարներին և հաշվարկված կլինի այն սկզբունքով, որը կիրառվել է ամսական վարձավճարները հաշվարկելիս: Ակտիվացման վարձավճարները ենթակա են վճարման նախքան ծառայության ակտիվացումը: Ծառայության ակտիվացման վարձավճարը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ, եթե ծառայության ակտիվացումը տեղի չի ունեցել ԱրմենՏելի մեղքով:
7. Ծառայությունը օգտագործողի կողմից ծառայության վաղ դադարեցման դեպքում ԱրմենՏելը իրավասու է պահանջել հետևյալ փոխհատուցումները`
ա) եթե ծառայությունը դադարեցվում է ծառայության մատուցման պայմանագրի ստորագրումից հետո, բայց նախքան ծառայության ակտիվացումը, փոխհատուցման գումարը հավասար կլինի ծառայության ակտիվացման վարձավճարին.
բ) եթե սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում նկարագրված ծառայությունը դադարեցվում է ծառայության ակտիվացումից հետո, բայց նախքան համաձայնեցված ժամկետի ավարտը, փոխհատուցման գումարը հավասար կլինի այն գումարին, որը պետք է վճարվեր մնացած ժամանակահատվածի համար, եթե ծառայությունը չդադարեցվեր, բայց ոչ մի դեպքում փոխհատուցման գումարը չպետք է գերազանցի ծառայության մեկ ամսվա վարձավճարը.
գ) եթե սույն հավելվածի 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունը դադարեցվում է ծառայության ակտիվացումից հետո, բայց նախքան համաձայնեցված տևողության ավարտը, ապա փոխհատուցման գումարը հավասար կլինի այն գումարին, որը պետք է վճարվեր ԱրմենՏելի կողմից միջազգային օպերատորներին մնացած ժամանակահատվածի համար, եթե ծառայությունը չդադարեցվեր:
8. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունների համար ԱրմենՏելն իրավասու է պահանջել վճարունակությունը հավաստող փաստաթուղթ (կրեդիտի նամակ) կամ ապահովության կանխավճար, որը հավասար կլինի ծառայության ամբողջ համաձայնեցված ժամանակահատվածի համար հասանելիք գումարին, եթե ծառայության տևողությունը գերազանցում է 1 տարին: Եթե ծառայության տևողությունը պակաս կամ հավասար է 1 տարվա, ԱրմենՏելը իրավասու է պահանջել վճարունակությունը հավաստող փաստաթուղթ (կրեդիտի նամակ) կամ ապահովության կանխավճար, որը հավասար է ծառայության ամբողջ համաձայնեցված ժամանակահատվածի համար հասանելիք գումարի 33%-ին:
9. ԱրմենՏելն իրավասու է դադարեցնել ծառայությունը չվճարման դեպքում: Չվճարման պատճառով ծառայության դադարեցումը չի ազատի օգտագործողին իր վճարման պարտականություններից` համաձայն ծառայության մատուցման պայմանագրի պայմանների:
10. Ծառայություն օգտագործողն իրավասու է պահանջել գումարի վերադարձ 3 հաջորդական ժամերից (մայրցամաքային կապուղիների դեպքում) կամ 1 ժամից (միջմայրցամաքային կապուղիների դեպքում) ավելի ծառայության դադարեցման դեպքում, համամասնական հիմքերով, այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծառայությունը չի մատուցվել:
11. Ավելացված արժեքի հարկն ընդգրկված չէ բանաձևում և կկիրառվի ըստ գործող կարգի:
12. Ծառայություն օգտագործողն իրավասու է ստանալ տեղեկություններ այն գների վերաբերյալ, որոնք ԱրմենՏելը կվճարի միջազգային օպերատորներին` կապված ծառայություն օգտագործողի կողմից պահանջվող ծառայության մատուցման հետ: ԱրմենՏԵլը կտրամադրի այդպիսի տեղեկություններ միայն ծառայություն օգտագործողի հետ չբացահայտման պայմանագիր ստորագրելուց հետո:
II. ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱԼՈՒԽԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՄՎԿ-Ի ՀԱՄԱՐ
13. Սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանի հետ ՏԱՕՍ-ի հատման կետի միջև 2 Մբիթ/վ ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`
Pսահման = T + I (1),
որտեղ`
Pսահման ՄՄՎԿ-ի ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ
կետի և Հայաստանի Հանրապետության սահմանում հատման կետի միջև.
T 2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)
տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման
հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.
I հարևան երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի
Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և
հավասար է ամսական 500 ԱՄՆ դոլարի:
14. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև կես կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`
PԿես = T+I+(CԿես Տր+A)+R (2),
որտեղ`
PԿես կես կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում
որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս որևէ
կետի միջև.
T 2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)
տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման
հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.
I հարևան երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի
Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և հավասար
է ամսական 500 ԱՄՆ դոլարի.
CԿես Տր ԱրմենՏելի կողմից տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության
օպերատորներին վճարվող ընդհանուր գումարն է Հայաստանի
Հանրապետությունից դուրս կես կապուղու համար.
A ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է CԿես Տր-ի 6%*-ին.
R արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (CԿես Տր + A)-ի
20%-ին:
15. Սույն հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`
Pամբողջ = T+I+(Cամբողջտր+A)+R (3),
որտեղ`
Pամբողջ ամբողջ կապուղու ամսական արժեքն է Հայաստանի
Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից
դուրս որևէ կետի միջև.
T 2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության
տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային
համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական
սակագինն է.
I հարևան երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի
Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և
հավասար է ամսական 500 ԱՄՆ դոլարի.
Cամբողջտր ԱրմենՏելի կողմից տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության
օպերատորներին վճարվող ընդհանուր գումարն է Հայաստանի
Հանրապետությունից դուրս ամբողջ կապուղու համար.
A ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է Cամբողջտր-ի 6%-ին.
R արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (Cամբողջտր+A)-ի
20%-ին:
III. ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՄՎԿ-Ի ՀԱՄԱՐ
16. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև կես կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`
PԿես = T+(SԿես+A)+R (4),
որտեղ`
PԿես կես կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում
որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի
միջև.
T 2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)
տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման
հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է:
T-ն ընդգրկում է նաև ԱրմենՏԵլի արբանյակային երկրային կայանի
օգտագործման գինը.
SԿես ԱրմենՏելի կողմից արբանյակային սեգմենտի դիմաց (կես-կապուղի)
վճարվող գումարն է արբանյակային կազմակերպություններին.
A ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է SԿես -ի 6%-ին.
R արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (SԿես+A)-ի
20%-ին:
17. Սույն հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`
Pամբողջ = T+(Sամբողջ+A)+R (5),
որտեղ`
Pամբողջ ամբողջ կապուղու ամսական արժեքն է Հայաստանի
Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից
դուրս որևէ կետի միջև.
T 2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)
տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման
հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է:
T-ն ընդգրկում է նաև ԱրմենՏԵլի արբանյակային երկրային կայանի
օգտագործման գինը.
Sամբողջ ԱրմենՏելի կողմից արբանյակային սեգմենտի դիմաց
(ամբողջ-կապուղի), վճարման գումարն է արբանյակային
կազմակերպություններին.
A ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է Sամբողջ-ի 6%-ին.
R արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (Sամբողջ+A)-ի
20%-ին:
IV. ԳՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
18. 2 Մբիթ/վ-ից ցածր ՄՄՎԿ ունակության համար (տեխնիկական հնարավորության դեպքում) գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Plc=P2Mb/K (6),
որտեղ`
Plc ցածր ունակությամբ ՄՄՎԿ-ի գինն է (64 կբիթ/վ-ից մինչև 2 Մբիթ/վ),
P2Mb 2 Մբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինն է` հաշվարկված 1-5
բանաձևերով,
K գործակից է, որի արժեքները տարբեր ունակությունների համար
ներկայացված են ստորև`
._________________________________.
| ՈՒնակություն, | K |
| կբիթ/վ | |
|_________________|_______________|
| 64 | 22.86 |
|_________________|_______________|
| 512 | 3.08 |
|_________________|_______________|
| 1024 | 1.67 |
|_________________|_______________|
| 1544 | 1.21 |
._________________________________.
Միջանկյալ ունակությունների համար գները սահմանվում են համամասնորեն, հիմնվելով անհրաժեշտ ունակությանը նախորդող ավելի փոքր ունակության գնի վրա: Օրինակ` 128 կբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինը հաշվարկվում է 64 կբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինը (ըստ 6 բանաձևի) երկուսով բազմապատկելու ճանապարհով: