Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ...

09.10.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2005  -ից մինչեւ   09.10.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 01.07.08 թիվ 194-Ն որոշում)

i

050.0203.260505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005205

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2005 թվականի թիվ 203-Ն

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների ու հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաների ցանկը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարկային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը ստուգելու գրավոր քննության թեմաները և վարկային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը ստուգելու բանավոր քննության թեմաները հաստատելու մասին» թիվ 403-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թ. մայիսի 10-ի

թիվ 203-Ն որոշմամբ

 

ՀԱՐՑԱՇԱՐ

Վարկային կազմակերպության (բացառությամբ խնայողական միության)

գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գործադիր տնօրենի տեղակալի,

վարչության նախագահի տեղակալի, վարչության անդամի որակավորման և

մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և այլ խնդիրները,

- Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը:

 

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք և ԿԲ նորմատիվ ակտեր` Կանոնակարգեր 13, 14, 15

- Վարկային կազմակերպության և դրա գործունեության բնորոշումը,

- Վարկային կազմակերպության կազմակերպաիրավական ձևերը,

- Վարկային կազմակերպության գործունեության սահմանափակումները,

- Վարկային կազմակերպությունների տիպերը,

- Վարկային կազմակերպության գրանցումը և լիցենզավորումը,

- Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման մերժման հիմքերը,

- Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը,

- Վարկային կազմակերպության լիցենզիան,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման մերժման հիմքերը,

- Վարկային կազմակերպությունների և դրանց առանձին խմբերի համար թույլատրվող ֆինանսական գործառնությունները,

- Վարկային կազմակերպության կողմից իրականացվող վարկավորման սահմանափակումները, ձեռնարկատիրական և սպառողական վարկերի, փոխառությունների տրամադրման գործարքի բնորոշումը,

- Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը,

- Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները, կանոնադրություններում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման ընթացակարգը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները,

- Փոխկապակցված և կապված անձինք,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման կարգը,

- Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց ուժի մեջ մտնելը, սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը,

- Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը,

- Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների և տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների շրջանառության կանխարգելումը վարկային կազմակերպություններում,

- Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը,

- Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները,

- Վարկային կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի գործունեության վայրի տեխնիկական հագեցվածության պահանջները,

- Վարկային կազմակերպության կողմից բանկերում բանկային հաշվի բացումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ներկայացման ժամկետները,

- Վարկային կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

- Վարկային կազմակերպության անվճարունակության և սնանկության հիմքերը,

- Վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի խնդիրները:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

 

Վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ

- Ակտիվների դասակարգումը,

- Ընդհանուր և հատուկ պահուստավորում,

- Չաշխատող ակտիվներ, դրանց գծով տոկոսների հաշվեգրման դադարեցում, չճանաչված տոկոսային եկամուտ,

- Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվներ,

- Տոկոսների կապիտալացում, վերանայված պայմաններով ակտիվներ, վերաֆինանսավորված ակտիվներ,

- Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների դուրս գրում:

 

Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ

- Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը,

- Ժամկետային ինվեստիցիոն արժեթղթերի դասակարգումը,

- Ինվեստիցիոն արժեթղթերի անհուսալի ճանաչումը,

- Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի օգտագործումը:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները վարկային կազմակերպություններում, կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների տրամադրման կարգը և պայմանները,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),

- Ֆինանսական գործակիցներ,

- Վարկային կազմակերպության շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Ֆինանսական ռիսկերի գնահատման մեթոդները,

- Իրավիճակային խնդիրներ (պարտատոմսերի եկամտաբերություն, իրացվելիության ճեղքվածք),

- Քաղաքացիական օրենսգիրք (վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը, ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների համար,

- Շահութահարկի, որպես հարկային գործակալ` եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,

- Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարները հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,

- Վարկային կազմակերպությունների պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար:

 

Դրամավարկային քաղաքականություն

- Դրամավարկային քաղաքականության նպատակը և գործիքները,

- Ազգային հաշիվների համակարգը,

- Նախորդ տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները,

- Իրական և անվանական փոխարժեք,

- Սպառողական գների ինդեքս,

- Դրամական բազա և փողի զանգված,

- Վճարային հաշվեկշիռ:

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

- Բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության կառավարման մարմինները,

- Ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները, պատասխանատվությունները, դրանց միջև փոխհարաբերությունները:

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք

- ՍՊԸ-ների գործադիր մարմինը և նրա իրավասությունները,

- Ընդհանուր ժողովի, խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և պարտականությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները:

 

ՀԱՐՑԱՇԱՐ

 

խնայողական միության գործադիր տնօրենի, վարչության նախագահի,

գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի տեղակալի,

վարչության անդամի որակավորման և մասնագիտական համապատասխանության

ստուգման քննության թեմաները

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և այլ խնդիրները,

- Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը:

 

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտեր` Կանոնակարգեր 13, 14, 15

- Վարկային կազմակերպության և դրա գործունեության բնորոշումը,

- Վարկային կազմակերպության կազմակերպաիրավական ձևերը,

- Վարկային կազմակերպության գործունեության սահմանափակումները,

- Վարկային կազմակերպությունների տիպերը,

- Վարկային կազմակերպության գրանցումը և լիցենզավորումը,

- Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման մերժման հիմքերը,

- Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը,

- Վարկային կազմակերպության լիցենզիան,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման մերժման հիմքերը,

- Խնայողական միության համար թույլատրվող ֆինանսական գործառնությունները,

- Վարկային կազմակերպության կողմից իրականացվող վարկավորման սահմանափակումները, ձեռնարկատիրական և սպառողական վարկերի, փոխառությունների տրամադրման գործարքի բնորոշումը,

- Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը,

- Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները, կանոնադրություններում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման ընթացակարգը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները,

- Փոխկապակցված և կապված անձինք,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման կարգը,

- Խնայողական միությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց ուժի մեջ մտնելը, սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը,

- Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը,

- Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների և տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների շրջանառության կանխարգելումը վարկային կազմակերպություններում,

- Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը,

- Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները,

- Վարկային կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի գործունեության վայրի տեխնիկական հագեցվածության պահանջները,

- Վարկային կազմակերպության կողմից բանկերում բանկային հաշվի բացումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ներկայացման ժամկետները,

- Վարկային կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

- Վարկային կազմակերպության անվճարունակության և սնանկության հիմքերը,

- Վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի խնդիրները:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

 

Վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ

- Ակտիվների դասակարգումը,

- Ընդհանուր և հատուկ պահուստավորում,

- Չաշխատող ակտիվներ, դրանց գծով տոկոսների հաշվեգրման դադարեցում, չճանաչված տոկոսային եկամուտ,

- Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվներ,

- Տոկոսների կապիտալացում, վերանայված պայմաններով ակտիվներ, վերաֆինանսավորված ակտիվներ,

- Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների դուրս գրում:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները վարկային կազմակերպություններում, կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների տրամադրման կարգը և պայմանները,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),

- Ֆինանսական գործակիցներ,

- Վարկային կազմակերպության շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Ֆինանսական ռիսկերի գնահատման մեթոդները,

- Իրավիճակային խնդիրներ (պարտատոմսերի եկամտաբերություն, իրացվելիության ճեղքվածք),

- Քաղաքացիական օրենսգիրք (վարկային պայմանագրի սահմանումը, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների համար,

- Շահութահարկի, որպես հարկային գործակալ` եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,

- Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարները հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,

- Վարկային կազմակերպությունների պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար:

 

Դրամավարկային քաղաքականություն

- Դրամավարկային քաղաքականության նպատակը և գործիքները,

- Ազգային հաշիվների համակարգը,

- Նախորդ տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները,

- Իրական և անվանական փոխարժեք,

- Սպառողական գների ինդեքս,

- Դրամական բազա և փողի զանգված,

- Վճարային հաշվեկշիռ:

 

ՀԱՐՑԱՇԱՐ

 

Վարկային կազմակերպության (բացառությամբ խնայողական միության)

գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, վերստուգիչ

հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի,

վերստուգիչ հանձնաժողովի անդամի որակավորման և մասնագիտական

համապատասխանության ստուգման քննության թեմաները

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը և այլ խնդիրները,

- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը:

 

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք և ԿԲ նորմատիվ ակտեր` Կանոնակարգեր 13, 14, 15

- Վարկային կազմակերպության և դրա գործունեության բնորոշումը,

- Վարկային կազմակերպության կազմակերպաիրավական ձևերը,

- Վարկային կազմակերպության գործունեության սահմանափակումները,

- Վարկային կազմակերպությունների տիպերը,

- Վարկային կազմակերպության գրանցումը և լիցենզավորումը,

- Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման մերժման հիմքերը,

- Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը,

- Վարկային կազմակերպության լիցենզիան,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման մերժման հիմքերը,

- Վարկային կազմակերպությունների և դրանց առանձին խմբերի համար թույլատրվող ֆինանսական գործառնությունները,

- Վարկային կազմակերպության կողմից իրականացվող վարկավորման նկատմամբ սահմանափակումները, ձեռնարկատիրական և սպառողական վարկերի, փոխառությունների տրամադրման գործարքի բնորոշումը,

- Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման ընթացակարգը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները,

- Փոխկապակցված և կապված անձինք,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման կարգը,

- Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց ուժի մեջ մտնելը, սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը,

- Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը,

- Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների և տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների շրջանառության կանխարգելումը վարկային կազմակերպություններում,

- Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը,

- Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները,

- Վարկային կազմակերպության կողմից բանկերում բանկային հաշվի բացումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ներկայացման ժամկետները,

- Վարկային կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

- Վարկային կազմակերպության անվճարունակության և սնանկության հիմքերը,

- Վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի խնդիրները:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք,

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակման արգելումը, բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման ընթացակարգը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

 

Վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ

- Ակտիվների դասակարգումը,

- Ընդհանուր և հատուկ պահուստավորում,

- Չաշխատող ակտիվներ, դրանց գծով տոկոսների հաշվեգրման դադարեցում, չճանաչված տոկոսային եկամուտ,

- Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվներ,

- Տոկոսների կապիտալացում, վերանայված պայմաններով ակտիվներ, վերաֆինանսավորված ակտիվներ,

- Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների դուրս գրում:

 

Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ

- Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը,

- Ժամկետային ինվեստիցիոն արժեթղթերի դասակարգումը,

- Ինվեստիցիոն արժեթղթերի անհուսալի ճանաչումը,

- Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի օգտագործումը:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները վարկային կազմակերպություններում, կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների տրամադրման կարգը և պայմանները,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),

- Ֆինանսական գործակիցներ,

- Վարկային կազմակերպության շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Քաղաքացիական օրենսգիրք (վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը, ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների համար,

- Շահութահարկի, որպես հարկային գործակալ` եկամտահարկի, գույքահարկի, ԱԱՀ-ի, հողի հարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,

- Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի,

- Վարկային կազմակերպություններում գույքահարկով հարկվող օբյեկտները,

- Սոցիալական ապահովագրության վճարները,

- Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարները հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,

- Վարկային կազմակերպությունների պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար,

- Հ.Հ.Հ.Հ.Ս.-ները,

- Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը,

- Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը, չափումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները,

- Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը,

- Հաշվետու ժամանակաշրջան,

- Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտավորությունները,

- Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը,

- Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը,

- Ակտիվների և պարտավորությունների գնահատումը:

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

- Բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության կառավարման մարմինները,

- Ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները, պատասխանատվությունները, դրանց միջև փոխհարաբերությունները:

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք

- ՍՊԸ-ների գործադիր մարմինը և նրա իրավասությունները,

- Ընդհանուր ժողովի, խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և պարտականությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները:

 

ՀԱՐՑԱՇԱՐ

 

Խնայողական միության գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի,

վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի

տեղակալի, վերստուգիչ հանձնաժողովի անդամի որակավորման և

մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

- ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը և այլ խնդիրները,

- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը:

 

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք և ԿԲ նորմատիվ ակտեր` Կանոնակարգեր 13, 14, 15

- Վարկային կազմակերպության և դրա գործունեության բնորոշումը,

- Վարկային կազմակերպության կազմակերպաիրավական ձևերը,

- Վարկային կազմակերպության գործունեության սահմանափակումները

- Վարկային կազմակերպությունների տիպերը,

- Վարկային կազմակերպության գրանցումը և լիցենզավորումը,

- Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման մերժման հիմքերը,

- Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը,

- Վարկային կազմակերպության լիցենզիան,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը,

- Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման մերժման հիմքերը,

- Խնայողական միությունների համար թույլատրվող ֆինանսական գործառնությունները,

- Վարկային կազմակերպության կողմից իրականացվող վարկավորման նկատմամբ սահմանափակումները, ձեռնարկատիրական և սպառողական վարկերի, փոխառությունների տրամադրման գործարքի բնորոշումը,

- Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման ընթացակարգը,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները,

- Փոխկապակցված և կապված անձինք,

- Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման կարգը,

- Խնայողական միությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց ուժի մեջ մտնելը, սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը,

- Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը,

- Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների և տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների շրջանառության կանխարգելումը վարկային կազմակերպություններում,

- Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը,

- Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը,

- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները,

- Վարկային կազմակերպության կողմից բանկերում բանկային հաշվի բացումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ներկայացման ժամկետները,

- Վարկային կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը:

 

«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

- Վարկային կազմակերպության անվճարունակության և սնանկության հիմքերը,

- Վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի խնդիրները:

 

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

- Բանկային գաղտնիք,

- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակման արգելումը, բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման ընթացակարգը,

- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

 

Վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ

- Ակտիվների դասակարգումը,

- Ընդհանուր և հատուկ պահուստավորում,

- Չաշխատող ակտիվներ, դրանց գծով տոկոսների հաշվեգրման դադարեցում, չճանաչված տոկոսային եկամուտ,

- Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվներ,

- Տոկոսների կապիտալացում, վերանայված պայմաններով ակտիվներ, վերաֆինանսավորված ակտիվներ,

- Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների դուրս գրումը:

 

«Այլ»

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները վարկային կազմակերպություններում, կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,

- Վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների տրամադրման կարգը և պայմանները,

- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),

- Ֆինանսական գործակիցներ,

- Վարկային կազմակերպության շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,

- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,

- Քաղաքացիական օրենսգիրք (վարկային պայմանագրի սահմանումը, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),

- Ածանցյալ գործիքներ,

- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):

 

«Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ»

- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,

- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,

- Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները,

- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,

- Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների համար,

- Շահութահարկի, որպես հարկային գործակալ` եկամտահարկի, գույքահարկի, ԱԱՀ-ի, հողի հարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,

- Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի,

- Վարկային կազմակերպություններում գույքահարկով հարկվող օբյեկտները,

- Սոցիալական ապահովագրության վճարները,

- Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարները հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,

- Վարկային կազմակերպությունների պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար,

- Հ.Հ.Հ.Հ.Ս.-ները,

- Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը,

- Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը, չափումը,

- Խնայողական միությունների կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները,

- Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը,

- Հաշվետու ժամանակաշրջան,

- Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտավորությունները,

- Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը,

- Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը,

- Ակտիվների և պարտավորությունների գնահատումը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.05.2005
N 203-Ն
Որոշում