Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈ ...

11.06.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.11.2007  -ից մինչեւ   11.06.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 29.05.09 թիվ 585-Ն որոշում)

i

040.0660.090605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2005 թվականի N 660-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 660-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

3. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ թափոնների փոխադրում է նախատեսվում իրականացնել.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ թափոնների փոխադրում է նախատեսվում իրականացնել:

(3-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) օգտագործվելիք փոխադրամիջոցների մանրամասն նկարագրությունը.

գ) փոխադրամիջոցները շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ե) ռադիոակտիվ թափոնների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:

6. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) փոխադրամիջոցների համապատասխանությունը ռադիոակտիվ թափոնների փոխադրման ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

գ) ռադիոակտիվ թափոնների փոխադրման հետ կապված անձնակազմի որակավորումը, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական ակտերի իմացությունը:

7. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ, ներկայացված տվյալների ճշտման կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարգավորող մարմինն իրավասու է անցկացնել ստուգում:

8. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

10. Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Ռադիոակտիվ թափոնների փոխադրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ_____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

_________________________________________________________________________

            (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը,

          հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _____________________________

_________________________________________________________________________

 

3. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

_________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 660-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

Տրված` ___ ________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ___

_________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

_________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ _________ 200 թ.

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ __________________ _______________________

                           (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2005
N 660-Ն
Որոշում