(ուժը կորցրել է 01.08.03 թվականից` 18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1065-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունը`
օրենսգրքի 7 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանցագործություն է համարվում սույն օրենսգրքով նախատեսված հասարակության համար վտանգավոր այն արարքը (գործողությունը կամ անգործությունը), որն ուղղված է քաղաքացիների անձի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների ու ազատությունների, սեփականության բոլոր ձևերի և ամբողջ պետական ու իրավական կարգի դեմ»:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: