Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.1994  -ից մինչեւ   01.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.08.03 թվականից` 18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «27» ապրիլի 1994թ. Հ.Ն-1055-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը»:

2. Օրենսգրքի 2 հոդվածը վերացնել:

3. Օրենսգրքի 4 հոդվածում`

վերնագրից հանել «կամ այլ միութենական հանրապետության» բառերը.

երկրորդ մասը վերացնել.

երրորդ մասում «սովետական» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

4. Օրենսգրքի 5 հոդվածի վերնագրում և տեքստում «ՍՍՀՄ սահմաններից դուրս» բառերը փոխարինել «արտասահմանում» բառերով, «ՍՍՀՄ քաղաքացիները»` «ՀՀ քաղաքացիները» բառերով, իսկ «սովետական» բառը` «ՀՀ» հապավումով:

5. Օրենսգրքի 34 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատարանը պատիժը նշանակում է սույն օրենսգրքի դրույթներին խիստ համապատասխան օրենքի այն հոդվածի սահմաններում, որը պատասխանատվություն է նախատեսում կատարված հանցագործության համար: Պատիժ նշանակելիս դատարանը, ղեկավարվելով իրավագիտակցությամբ, հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը»:

6. Օրենսգրքի 7, 60, 76, 78, 79, 82, 130.1, 210.1, 216.1, 247, 249, 253, 258, 263-267, 268.1, 276 հոդվածներում «ՍՍՀՄ» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:

7. Օրենսգրքի 22 և 59 հոդվածներում «ՍՍՀՄ» և «ՍՍՀ Միության» հապավումները փոխարինել «ՀՀ» հապավումով:

8. Օրենսգրքի 13 և 14 հոդվածներում «սովետական պետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

9. Օրենսգրքի 23 և 31 հոդվածներում «ՍՍՀ Միության» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:

10. Օրենսգրքի 7, 20, 28.1 և 48 հոդվածներից հանել «սոցիալիստական» բառը:

11. Օրենսգրքի 23, 23.2, 24, 25, 41, 42 և 46 հոդվածներից հանել «ՍՍՀ Միության և» բառերը:

12. Օրենսգրքի 61, 63 և 64 հոդվածներից հանել «սովետական» բառը:

13. Օրենսգրքի 65 հոդվածի վերնագիրն ու առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 65. ՀՀ պետական և հասարակական կարգը բռնությամբ

տապալելու կամ փոխելու կոչերը

 

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչերը, ինչպես նաև այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելը»:

14. Օրենսգրքի 67 հոդվածի վերնագրից և տեքստից հանել «ինչպես նաև հակասովետական կազմակերպությանը մասնակցելը» բառերը:

15. Օրենսգրքի 85 հոդվածից հանել «և 83» թիվը:

16. Օրենսգրքի 206.2 հոդվածից հանել «ՍՍՀՄ», «կամ այլ միութենական, ինչպես նաև ինքնավար հանրապետության» բառերը:

17. Օրենսգրքի 7.1, 23.1, 49.1, 50, 205, 206, 207.1, 208.1, և 209.1 հոդվածներում «ժողովրդական դրուժիննիկ» բառերը և դրանց բառակապակցությունները փոխարինել «զինվորական ոստիկան» բառերով և դրանց բառակապակցություններով:

18. Օրենսգրքի 245 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով ազգային անվտանգության մարմինների զինվորները, սերժանտները, ավագները, ենթասպաները և սպայական կազմի անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հատկապես նշված անձինք պատասխանատվություն են կրում այն հանցագործությունների համար, որոնք ուղղված են ծառայությունը կրելու` նրանց համար սահմանված կարգի դեմ»:

19. Օրենսգրքի 265 և 273 հոդվածներում «Սովետական Միության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 19.05.1994
N ՀՕ-102 օրենք