Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Դ ...

18.04.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.05.2005  -ից մինչեւ   18.04.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 04.04.13 թիվ 319-Ն որոշում)

i

040.0485.020505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2005 թվականի N 485-Ն

 

i

ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ (ԿՈՆՍԵՐՎԱՑՈՒՄ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 43-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 184-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացում) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 31-ի

N 485-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ (ԿՈՆՍԵՐՎԱՑՈՒՄ)

 

1. Սույն կարգով սահմանվում է լեռնային փորվածքների` օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված լեռնային փորվածքների և դրանց գործունեությանն առնչվող կառույցների (այսուհետ` օբյեկտ) լուծարման և գործունեության դադարեցման (այսուհետ` կոնսերվացում) կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոներ արդյունահանող, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով լեռնային փորվածքներ շահագործող և օգտակար հանածոների հանքավայրեր հետախուզող` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա) վրա` անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևից:

3. Սույն կարգով սահմանվում են պահանջներ, որոնք նպատակ ունեն ապահովելու`

ա) կոնսերվացված կամ լուծարված օբյեկտների կամ առանձին լեռնային փորվածքների վնասակար ազդեցության գոտու սահմաններում մարդկանց գտնվելու և աշխատանքների իրականացման անվտանգությունը,

բ) կոնսերվացված լեռնային փորվածքների պահպանվածությունը` օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով դրանց օգտագործման համար,

գ) լեռնային փորվածքների վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի, շենքերի և շինությունների պահպանումը:

4. Օբյեկտի լուծարում է համարվում օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված աշխատանքների լրիվ և վերջնական դադարեցումը` լեռնային փորվածքներ մարդկանց մուտքը բացառող, բնակչության անվտանգությունը, շրջակա միջավայրի, շենքերի ու շինությունների պահպանումն ապահովող հետագա միջոցառումների պարտադիր իրականացումը:

5. Օբյեկտի լուծարում թույլատրվում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների լրիվ մշակումից հետո կամ արտահաշվեկշռային պաշարների արդյունահանման անհնարինության, կամ արդյունաբերական նշանակությունը կորցրած պաշարների սահմանված կարգով դուրսգրման, ինչպես նաև լեռնային փորվածքների փլուզման ու ջրածածկման սպառնալիքի դեպքերում, որոնց հաղթահարումը տեխնիկապես անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար:

6. Օբյեկտի կոնսերվացիա է համարվում օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված աշխատանքների ժամանակավոր դադարեցումը` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտադիր իրականացնելով լեռնային փորվածքները և այլ կառույցներն օգտակար հանածոների հետագա արդյունահանումը շարունակելու դեպքում պիտանի վիճակի բերելու միջոցառումներ` որպես օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտներ տեղադրելու համար հեռանկարային` հաշվառված լեռնային փորվածքների երկարատև պահպանության նպատակով:

7. Օբյեկտի կոնսերվացում թույլատրվում է տեխնիկատնտեսական, բնապահպանական, լեռնաերկրաբանական կամ այլ պատճառներով հանքավայրի կամ դրա առանձին տեղամասի մշակման ժամանակավոր անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում, ինչպես նաև, երբ հանքավայրի կամ դրա մի մասի լեռնային փորվածքներն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների տեղադրման համար հաշվառվել են որպես հեռանկարային:

8. Լեռնային փորվածքները կոնսերվացվում են չոր կամ թաց եղանակով:

Չոր կոնսերվացման դեպքում` գոյություն ունեցող ջրահեռացման կայանքները մնում են գործողության մեջ և ապահովում ջրահեռացումը լեռնային փորվածքներից: Չոր կոնսերվացման ամբողջ ժամանակաշրջանում բոլոր հիմնական փորվածքները պետք է հետազոտվեն կոնսերվացման նախագծին համապատասխան` ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Հետազոտումը կատարվում է ազատ տեղաշարժի և օդափոխության պայմաններում:

9. Թաց կոնսերվացման դեպքում ջրահեռացման աշխատանքները դադարեցվում, փորվածքները ջրածածկվում են, սահմանվում է կոնսերվացման թույլատրելի տևողությունը` առանց լեռնային փորվածքների կորստի, ինչպես նաև դրանց չորացման, ամրակապերի վերանորոգման, վերհանման աշխատանքների վերականգնման, օդափոխման և այլ միջոցառումների իրականացման: Թաց կոնսերվացման ժամանակ օբյեկտի բոլոր մեքենասարքավորումները և նյութական արժեքները դուրս են բերվում լեռնային փորվածքներից և պահեստավորվում:

10. Լեռնային փորվածքները, որոնք ընդերքի կառավարման բնագավառում լիազորված պետական մարմնի (այսուհետև` լիազորված մարմին) կողմից հաշվառված են որպես օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների տեղադրման համար հեռանկարային, ենթակա են չոր կոնսերվացման:

11. Օբյեկտը լուծարվում կամ կոնսերվացվում է տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:

Արտակարգ իրավիճակների հետևանքով խախտված լեռնային փորվածքները լուծարվում և կոնսերվացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

12. Օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման համար կազմվում է հատուկ նախագիծ, որը սահմանված կարգով ենթարկվում է լեռնատեխնիկական և բնապահպանական փորձաքննության:

Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների լուծարման կամ կոնսերվացման նախագիծը ենթարկվում է նաև քաղաքաշինական փորձաքննության:

13. Ստորերկրյա եղանակով մշակվող օբյեկտների լուծարման կամ կոնսերվացման ընթացքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`

ա) ստորերկրյա փորվածքի վրա լեռնային ապարների փլուզման հետևանքով երկրի մակերևույթում առաջացած փոսերը լցվում են դատարկ ապարներով, ինչպես նաև ցանկապատվում են հնարավոր փլուզումների վայրերը.

բ) ուղղաձիգ հորանի և հանքարանի փողերն ամբողջությամբ` մինչև երկրի մակերևույթը, լցվում են դատարկ ապարներով, ծածկվում երկաթբետոնե կամ մետաղյա հեծաններից պատրաստված երկու ամուր մահճակով, որոնցից մեկը կառուցվում է արմատական ապարների տեղադրման խորության վրա, մյուսը` երկրի մակերևույթի մակարդակին.

գ) լուծարված հորանի բերանի շուրջը կառուցվում են առնվազն 2,5 մետր բարձրությամբ ամուր ցանկապատ և ջրահեռացման առու.

դ) երկրի մակերևույթի վրա մակերես ունեցող փորվածքներն արմատական ապարների սահմանից 4-6 մետր խորությամբ ծածկվում են քարե կամ երկաթբետոնե միջնորմով, փորվածքի բերանը երկրի մակերևույթից մինչև միջնորմը լցվում է դատարկ ապարներով և ծածկվում քարե կամ երկաթբետոնե միջնորմով.

ե) լեռնային փորվածքները, որոնք ելքեր ունեն գետերի հուների կամ ջրավազանների ողողադաշտերում, ինչպես նաև հեղեղաջրերի հնարավոր կուտակման տեղերում, ջրի ներթափանցումը բացառելու նպատակով պատնեշապատվում են, ծածկվում և ունենում են երկարաժամկետ տարբերիչ նշաններ:

14. Բաց եղանակով մշակվող օբյեկտների լուծարման կամ կոնսերվացման դեպքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`

ա) բացահանքեր մարդկանց և կենդանիների մուտք գործելը կանխելու նպատակով կառուցվում է ցանկապատ կամ հողային թումբ` առնվազն 2,5 մետր բարձրությամբ, բացահանքի կտրվածքի վերին հանքաստիճանի հնարավոր փլուզման գոտուց 5 մետր հեռավորության վրա, և իրականացվում են անվտանգությունն ապահովող այլ միջոցառումներ.

բ) գործող ստորերկրյա լեռնային փորվածքներից վեր տեղադրված բացահանքերը լուծարվում կամ կոնսերվացվում են ջրի, հորատապայթեցման աշխատանքներից առաջացած գազերի ստորերկրյա լեռնային փորվածքներ ներթափանցման, ինչպես նաև ապարների փլուզման հնարավորությունները բացառելու հաշվառմամբ:

15. Գազավտանգավոր լեռնային փորվածքների լուծարման կամ կոնսերվացման ընթացքում որոշվում են գազանջատման գոտու սահմանները և այդ գոտիների վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախատեսվում են հատուկ միջոցներ գազանջատման նկատմամբ հսկողության ապահովման, վերգետնյա շենքեր, շինություններ դրանց ներթափանցումը կանխելու համար:

16. Ինքնաբռնկվող օգտակար հանածոներում լեռնային փորվածքները լուծարվում և կոնսերվացվում են հատուկ հակահրդեհային միջոցառումների պահպանմամբ` կոնսերվացման ամբողջ ժամանակաշրջանի համար:

17. Թանկարժեք, քվարցային, գունագեղ քարերի և պիեզոօպտիկական հումքի արդյունահանման հետ կապված օբյեկտների լուծարման կամ կոնսերվացման դեպքում իրականացվում են միջոցառումներ, որոնք կբացառեն կողմնակի մարդկանց մուտքը նշված հանքային գոյացումների գոտի:

18. Չոր ամբարման թափոնների կուտակիչներ ունեցող օբյեկտների լուծարման կամ կոնսերվացման դեպքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`

ա) չոր պահեստավորման կուտակիչների պարամետրերը (բարձրությունը, թեքության անկյունը և այլն) համապատասխանեցվում են կուտակիչների երկարաժամկետ կայունությունն ապահովող մեծություններին.

բ) կառույցների մակերևույթները հուսալիորեն պաշտպանվում են ջրային և հողմային ողողումներից.

գ) թունավոր և ռադիոակտիվ ապարներից կազմված կուտակիչները մեկուսացվում են մթնոլորտային տեղումների ներթափանցումից.

դ) ինքնաբռնկվող ապարներից կազմված կուտակիչները մեկուսացվում են մթնոլորտային տեղումների ներթափանցումից և մթնոլորտային օդի` կուտակիչի զանգված ներթափանցումից.

ե) չոր ամբարման կուտակիչների հիմքերը պաշտպանվում են ջրածածկումից, ստորերկրյա ու մթնոլորտային ջրերի ողողումներից:

19. Պոչամբարների, տղմազտիչների, ջրաթափոնակույտերի լուծարման կամ կոնսերվացման ժամանակ օբյեկտներում կառուցվում են ջրահեռացման և ջրացամաքեցման համակարգեր, դրանց մակերևույթը հուսալիորեն պաշտպանվում է ջրային ու հողմային ողողումներից, մշակվում և կիրառվում են միջոցներ` ամբարտակի ամրության ու հուսալիության երկարատև պահպանության համար:

20. Լեռնային փորվածքների կոնսերվացիայի ժամանակ այն հողատարածքը, որն ընդգրկում է օբյեկտի հողահատկացման գոտին, հանվում է տնտեսական շրջանառությունից, լեռնային փորվածքների լուծարման ժամանակ` դրանց մակերեսի վրա վերականգնվում, բարելավվում են խախտված հողաշերտերը, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ` հողերը ջրային և հողային ողողումներից, փլուզումներից, արտադրական թափոնների պատճառով ախտահարումներից պաշտպանելու համար: Խախտված հողատարածքները վերականգնվում ու բարելավվում են (ռեկուլտիվացիա) տնտեսավարող սուբյեկտների միջոցների հաշվին:

21. Լեռնային փորվածքների լուծարման կամ կոնսերվացման փաստաթղթերի ձևակերպման կարգը և օրինակելի ձևը հաստատվում են լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

22. Օգտակար հանածոներ արդյունահանող կամ օգտակար հանածոների հանքավայրեր հետազոտող իրավաբանական կամ ֆիզիկական անձն օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման թույլտվություն ստանալու համար գրավոր դիմում է լիազորված մարմին:

Լիազորված մարմինը դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում քննարկում է այն և ընդունում որոշում օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման նպատակահարմարության մասին:

23. Օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման մասին դիմումը մերժվում է, եթե`

ա) օբյեկտի լուծարման կան կոնսերվացման նախագծային փաստաթղթերում առկա են շեղումներ նորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներից.

բ) լեռնատեխնիկական, բնապահպանական և քաղաքաշինական մարմինների փորձագիտական եզրակացությունը բացասական է.

գ) խախտվել են ընդերքօգտագործման լիցենզիայի և հանքավայրի շահագործման լեռնահատկացման ակտի պայմանները:

Օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման մասին դիմումի մերժման մասին լիազորած պետական մարմինը դիմումատուին տեղյակ է պահում 10-օրյա ժամկետում:

Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

24. Լուծարված կամ կոնսերվացված օբյեկտների հաշվառումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից:

25. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:

26. Օբյեկտի լուծարումից կամ կոնսերվացումից հետո արգելվում է լեռնային փորվածքների օգտագործումն այլ նպատակով` առանց լիազորված մարմնի թույլտվության:

27. Կոնսերվացված օբյեկտում լեռնային աշխատանքները վերսկսվում են համապատասխան փորձաքննություն անցած օբյեկտի շահագործման նախագծի համաձայն` լիազորված մարմնի թույլտվությամբ:

28. Օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման հետ կապված իրավահաջորդի փոփոխման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2005
N 485-Ն
Որոշում